https://arm.sputniknews.ru/20220512/arevmutqi-patzhamijvocajin-mvolucqy-hghi-e-bardagujn-hetevanqnervov-putin-41963496.html
Արևմուտքի պատժամիջոցային մոլուցքը հղի է բարդագույն հետևանքներով. Պուտին
Արևմուտքի պատժամիջոցային մոլուցքը հղի է բարդագույն հետևանքներով. Պուտին
Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրել: 12.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-12T16:21+0400
2022-05-12T16:21+0400
2022-05-12T18:04+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
արևմուտք
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41400129_0:106:2953:1767_1920x0_80_0_0_541ff0d53ee2befcccf7e7df015fb056.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Արևմուտքի պատժամիջոցային մոլուցքի շարունակությունն անխուսափելիորեն կհանգեցնի բարդագույն, դժվարին հետևանքների։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ։Նա ընդգծել է, որ դրա մեղքն ամբողջությամբ արևմտյան երկրների վերնախավերինն է, որոնք հանուն իրենց գլոբալ գերիշխանության պահպանման պատրաստ են զոհաբերել մնացած աշխարհը։Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը հաղթահարում է Արևմուտքի հրահրած արտաքին մարտահրավերները։«Աստիճանաբար դանդաղում է գնաճը, նախորդ ամսվա ընթացքում տեմպերը մի քանի անգամ կրճատվել են մարտ ամսվա մակարդակի համեմատ։ Գների շաբաթական աճը նվազել է մինչև 0,1 տոկոս. սա արդեն մոտ է շաբաթական աճի այն տեմպին, որը համապատասխանում է գնաճի վերաբերյալ Ռուսաստանի բանկի թիրախային կողմնորոշմանը»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:Բացի այդ, ռուբլու փոխարժեքը ընթացիկ տարում լավագույն դինամիկան է ցույց տալիս աշխարհի բոլոր արժույթների համեմատ։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 78-րդ օրը։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41400129_83:0:2812:2047_1920x0_80_0_0_0e2f0f39239075d83b276090018b3697.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, արևմուտք, պատժամիջոցներ
ռուսաստան, վլադիմիր պուտին, արևմուտք, պատժամիջոցներ
Արևմուտքի պատժամիջոցային մոլուցքը հղի է բարդագույն հետևանքներով. Պուտին
16:21 12.05.2022 (Թարմացված է: 18:04 12.05.2022) Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրել:
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Արևմուտքի պատժամիջոցային մոլուցքի շարունակությունն անխուսափելիորեն կհանգեցնի բարդագույն, դժվարին հետևանքների։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ։
«Ակնհայտ է, որ օբյեկտիվ տնտեսական օրենքներից ելնելով` պատժամիջոցային մոլուցքի շարունակությունը, թույլ կտամ ասել, անխուսափելիորեն բարդագույն, դժվար շտկվող հետևանքների կհանգեցնի Եվրամիության, նրա քաղաքացիների, ինչպես նաև աշխարհի ամենաաղքատ պետությունների համար, որոնք արդեն իսկ բախվում են սովի ռիսկերին»,- ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ դրա մեղքն ամբողջությամբ արևմտյան երկրների վերնախավերինն է, որոնք հանուն իրենց գլոբալ գերիշխանության պահպանման պատրաստ են զոհաբերել մնացած աշխարհը։
Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը հաղթահարում է Արևմուտքի հրահրած արտաքին մարտահրավերները։
«Աստիճանաբար դանդաղում է գնաճը, նախորդ ամսվա ընթացքում տեմպերը մի քանի անգամ կրճատվել են մարտ ամսվա մակարդակի համեմատ։ Գների շաբաթական աճը նվազել է մինչև 0,1 տոկոս. սա արդեն մոտ է շաբաթական աճի այն տեմպին, որը համապատասխանում է գնաճի վերաբերյալ Ռուսաստանի բանկի թիրախային կողմնորոշմանը»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:
Բացի այդ, ռուբլու փոխարժեքը ընթացիկ տարում լավագույն դինամիկան է ցույց տալիս աշխարհի բոլոր արժույթների համեմատ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 78-րդ օրը։