00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի իշխանությունների «պողպատե» փաստարկն անփոփոխ է՝ «Մենք ստացել ենք ընտրողների քվեն»

© Sputnik / Aram NersesyanՔՊ–ի հանրահավաքը Հանրապետության հրապարակում
ՔՊ–ի հանրահավաքը Հանրապետության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2022
ՔՊ–ի հանրահավաքը Հանրապետության հրապարակում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Երբ մեր որոշ քաղաքական գործիչներ շարունակ կրկնում ու կրկնում են՝ ժողովուրդն է մեզ ընտրել, չգիտես ինչու, մոռանում են, որ նախ՝ ընտրողների տրամադրությունները շատ արագ փոխվում են, և երկրորդ՝ մարդկության պատմությունը բացահայտել է անչափ տխուր մի իրողություն՝ համապատասխան տեխնոլոգիաների հմուտ օգտագործման դեպքում ով ասես կարող է ընտրվել՝ անկախ մտավոր կարողությունների մակարդակից և պետություն կառավարելու կարողությունից։ Այո՛, ստիպված պիտի ընդունենք մեր՝ շարքային ընտրողներիս, վարքագիծը երբեմն լրիվ անկանխատեսելի է։
Երբ ընդդիմությունը պնդում է՝ ներկա իշխանությունների վարկանիշը կտրուկ նվազել է, ընդդիմախոսները հակադարձում են՝ բայց ախր, ընդամենը մեկ տարի առաջ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող ուժը մեծամասնություն է շահել, վարկանիշի այդքան սրընթաց անկում աշխարհում որտե՞ղ եք տեսել։ Կարող եմ շատ հստակ պատասխանել՝ Չեխիայում։
Հայաստանի իշխանությունների «պողպատե» փաստարկն անփոփոխ է՝«Մենք ստացել ենք ընտրողների քվեն»
Անցած տարի այդ երկրի նախագահ Միլոշ Զեմանի գործունեությանը հավանություն էր տալիս չեխերի մեծ մասը՝ 53 տոկոսը։ Այս շաբաթ հրապարակված սոցիոլոգիական տվյալների համաձայն գիտե՞ք, թե որքան է նախագահի վարկանիշը։ 20 տոկոս։ Չեխերի գրեթե 80 տոկոսը խոստովանել է՝ չեմ հավանում Միլոշ Զեմանին։ Ինչպես ասում են՝ sic transit gloria mundi (այսպես է անցնում փառքը երկրային)։
Իսկ եթե մինչև հիմա տարակուսած հարց եք տալիս՝ լավ, բայց ինչպե՞ս հայաստանցիները մի տարի առաջ ընտրեցին այն նույն մարդկանց, որոնց օրոք կրեցինք մեր նորանկախ պատմության ընթացքում ամենածանր ու ջախջախիչ պարտությունը, տեսեք, թե հեռավոր Ֆիլիպիններում ինչ է կատարվում։ Երկուշաբթի օրն այնտեղ նախագահ ընտրվեց Ֆերդինանդ Մարկոսը։ Այո-այո, հենց այն բռնապետի որդին, որի անունն էլ էր Ֆերդինանդ Մարկոս, և որը կառավարում էր երկիրը գրեթե 30 տարի շարունակ։ Սովորաբար ասում են՝ «երկաթե ձեռքով» էր ղեկավարում, բայց օգտվելով մեր իշխանության ներկայացուցիչների բառապաշարից, կարելի է ասել՝ «պողպատե ձեռքով» էր ղեկավարում։ Դատեք ինքներդ։
70-ականների սկզբներին Ֆերդինանդ Մարկոս ավագը արտակարգ դրություն հայտարարեց՝ ընդդիմության դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար։ Չեղյալ հայտարարեց Սահմանադրությունը, լուծարեց խորհրդարանը և սկսեց վերահսկել ամեն ինչ՝ դատական համակարգից մինչև լրատվամիջոցներ։ Նրա հրամանով ձերբակալվեցին ավելի քան 3 հազար ընդդիմադիրներ, որոնց մեծ մասը կտտանքների ենթարկվեց ու սպանվեց։ Այն ժամանակ անհետ կորած մի քանի հարյուր ընդդիմադիրների ճակատագիրը մինչև հիմա անհայտ է մնում։ Հետո սկսվեց Մարկոսների ընտանիքի անձնական հարստացման բուռն գործընթացը։
Ընդամենը մի դասական օրինակ բերեմ, որը ցույց է տալիս, թե ինչ հեշտությամբ կարող եք մեծահարուստ դառնալ, եթե զբաղեցնում եք նախագահի աթոռը։ Ֆերդինանդ Մարկոսն աչք էր դրել «Մերալկո» ընկերության վրա, որը պատկանում էր Ֆիլիպինների ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Էուգենիո Լոպեսին։ Նրա տղային մեղադրեցին նախագահի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, ինչից հետո Մարկոսը օլիգարխին մեծահոգաբար առաջարկեց շատ կոնկրետ գործարք՝ կա՛մ որդիդ տասնյակ տարիներ բանտում կանցկացնի, կա՛մ 500 դոլարով ինձ կվաճառես ընկերությունդ։ Դուք լինեիք՝ 500 դոլարով չէի՞ք վաճառի մի քանի միլիոն արժողությամբ ձեր ընկերությունը։
ԲիԲիՍի-ն փաստում է, որ երբ 1986 թվականին Ֆիլիպիններում «թավշյա հեղափոխություն» կատարվեց, և ցուցարարները մտան Մարկոսների ամառանոցը, այնտեղ հայտնաբերեցին Ամերիկայի և Եվրոպայի ամենաթանկ խանութներից գնած ավելի քան 500 շրջազգեստ, 15 ջրաքիսի մուշտակ և ամենացնցողը՝ 3000 զույգ կոշիկ, որոնք զարդարված էին թանկարժեք քարերով։ Մարկոսի տիկնոջ՝ Իմելդա Մարկոսի հավաքածուն էր։ Պատկերացրեք՝ 3000 զույգ կոշիկ մի երկրում, որի բնակչության գրեթե կեսն այն ժամանակ բոբիկ էր ման գալիս։
Որքան էլ զարմանալի է, Իմելդա Մարկոսը հետագայում պառլամենտի անդամ դարձավ և նույնիսկ մասնակցեց նախագահի ընտրություններին։ Ճիշտ է, չհաղթեց, բայց զբաղեցրեց 5-րդ տեղը։ Դրանով, սակայն Մարկոսների ընտանիքի նախագահական հավակնությունները չսահմանափակվեցին, և այս շաբաթ երկրի ղեկավար դարձավ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը։
Ընդ որում, եթե կարծում եք, թե նա ներողություն է խնդրել հոր արածների համար, չարաչար սխալվում եք՝ ի՞նչ ներողություն, հակառակը՝ ամեն ինչ հերքում է։ Դե հո չե՞ս կարող չհավատալ սիրելի նախագահին՝ եթե նա ասում է, ուրեմն իսկապես ամեն ինչ լկտիաբար հորինել է այդ ստախոս ընդդիմությունը։
Ընդդիմության երթը - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2022
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահն ազատ է արձակվել
Լրահոս
0