https://arm.sputniknews.ru/20220510/natoum-hh-araqelutjan-nvor-ghekavar-e-nshanakvel-41886427.html
ՆԱՏՕ–ում ՀՀ առաքելության նոր ղեկավար է նշանակվել
ՆԱՏՕ–ում ՀՀ առաքելության նոր ղեկավար է նշանակվել
Sputnik Արմենիա
Արման Իսրայելյանն Ազգային Ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։ 10.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-10T17:15+0400
2022-05-10T17:15+0400
2022-05-10T17:28+0400
նատօ
հայաստան
արման իսրայելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0a/41885444_0:17:770:450_1920x0_80_0_0_8b5507d25f2bf608dd8b6723e328569c.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի առաջարկով, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արման Իսրայելյանը նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել):1999–2010 թթ.–ին աշխատել է Չինաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում ՀՀ դեսպանություններում։2013 – 2014 թթ.–ին եղել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական, Եվրոպայի Խորհրդում ՀՀ նախագահության աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի անդամ, 2014 – 2017 թթ.–ին` Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանություն խորհրդական, 2018 թ.–ին` Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանություն արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ։Իսկ 2018 - 2022 թթ.–ին գործուղվել է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմ, որպես արտաքին կապերի վարչության պետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0a/41885444_96:0:696:450_1920x0_80_0_0_7caef63bf18cc913c40a909c2b29d92b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, հայաստան, արման իսրայելյան
նատօ, հայաստան, արման իսրայելյան
ՆԱՏՕ–ում ՀՀ առաքելության նոր ղեկավար է նշանակվել
17:15 10.05.2022 (Թարմացված է: 17:28 10.05.2022) Արման Իսրայելյանն Ազգային Ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի առաջարկով, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արման Իսրայելյանը
նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել):
ՀՀ նախագահի պաշտոնական կայքի համաձայն` Իսրայելյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում աշխատել է 1994թ–ից։ 1994 – 1998 թթ.–ին եղել է ՆԱՏՕ-ի բաժնի կցորդ, ապա երրորդ քարտուղար։
1999–2010 թթ.–ին աշխատել է Չինաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում ՀՀ դեսպանություններում։
2013 – 2014 թթ.–ին եղել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական, Եվրոպայի Խորհրդում ՀՀ նախագահության աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի անդամ, 2014 – 2017 թթ.–ին` Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանություն խորհրդական, 2018 թ.–ին` Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանություն արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ։
Իսկ 2018 - 2022 թթ.–ին գործուղվել է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմ, որպես արտաքին կապերի վարչության պետ։