https://arm.sputniknews.ru/20220509/voghbergakan-depq-mahacel-e-haghvordavaruhi-armine-tshagharjany-41852581.html
Ողբերգական դեպք. մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը
Ողբերգական դեպք. մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը
Sputnik Արմենիա
Հաղորդավարուհին ընկել է Դեբեդ գետը։ Նրան դուրս են բերել ջրից, տեղափոխել հիվանդանոց, բայց նա, գիտակցության չգալով, մահացել է։ 09.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-09T18:09+0400
2022-05-09T18:09+0400
2022-05-09T18:24+0400
հայաստան
դեբեդ
մահ
հաղորդավար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41852991_0:113:720:518_1920x0_80_0_0_a953cbf57be13e23bf62833e0bda8532.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանը ողբերգական պատահարի զոհ է դարձել։Shamshyan.com-ի` տվյալներով` այսօր` ժամը 16:40-ի սահմաններում, հաղորդավարուհին, իր գործընկերների հետ նավակի վրա նկարահանումներ կատարելիս, ընկել է Դեբեդ գետը։Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի հարակից տարածքում քաղաքացիները, փրկարարներն ու Լոռու պարեկները Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկան, որը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտնում է, որ ողբերգական պատահարի մասին ահազանգը Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է ժամը 15։48-ին։ Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։Արմինե Ճաղարյանը 31 տարեկան էր։
դեբեդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41852991_0:127:720:667_1920x0_80_0_0_517b34fb6f04398bad7a6989a9d932bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դեբեդ, մահ, հաղորդավար
հայաստան, դեբեդ, մահ, հաղորդավար
Ողբերգական դեպք. մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը
18:09 09.05.2022 (Թարմացված է: 18:24 09.05.2022) Հաղորդավարուհին ընկել է Դեբեդ գետը։ Նրան դուրս են բերել ջրից, տեղափոխել հիվանդանոց, բայց նա, գիտակցության չգալով, մահացել է։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանը ողբերգական պատահարի զոհ է դարձել։
Shamshyan.com-ի` տվյալներով` այսօր` ժամը 16:40-ի սահմաններում, հաղորդավարուհին, իր գործընկերների հետ նավակի վրա նկարահանումներ կատարելիս, ընկել է Դեբեդ գետը։
Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի հարակից տարածքում քաղաքացիները, փրկարարներն ու Լոռու պարեկները Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկան, որը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտնում է, որ ողբերգական պատահարի մասին ահազանգը Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է ժամը 15։48-ին։ Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Արմինե Ճաղարյանը 31 տարեկան էր։