https://arm.sputniknews.ru/20220507/sa-petq-e-lini-pashinjani-verjin-spanutjuny-kanajq-tsaghikner-drecin-svonaji-nkari-mvot-41790313.html
«Սա պետք է լինի Փաշինյանի վերջին սպանությունը». կանայք ծաղիկներ դրեցին Սոնայի նկարի մոտ
«Սա պետք է լինի Փաշինյանի վերջին սպանությունը». կանայք ծաղիկներ դրեցին Սոնայի նկարի մոտ
Sputnik Արմենիա
Երթով Երևանի փողոցներով քայլող կանայք լուռ անցան Լեո-Պարոնյան խաչմերուկով, որտեղ վրաերթի է ենթարկվել Սոնա Մնացականյանը։ 07.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-07T13:36+0400
2022-05-07T13:36+0400
2022-05-07T15:32+0400
կին
բողոքի ակցիա
հղի
վրաերթ
նիկոլ փաշինյան
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/07/41791118_0:98:1600:998_1920x0_80_0_0_4f2f373f66df05ebb2e8f2ed52a55109.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Կանանց երթն այս պահին հասել է Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ, որտեղ ապրիլի 26-ին ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել հղի կնոջ (29-ամյա Սոնա Մնացականյանին), որը մահացել է։Երթի մասնակիցները լուռ անցան այդ հատվածով` հարգելով Սոնա Մնացականյանի հիշատակը։Նշենք, որ վթարի հատվածում տեղադրված է Սոնայի նկարը, որի մոտ ծաղիկներ են դրված։Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց` սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մահաբեր խաչմերուկն է։Երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Սոնայի նկարի մոտ և լուռ երթով անցան այդ հատվածից։Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել հղի կնոջ։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, որ վրաերթը կատարել է Փաշինյանին ուղեկցող շարասյան մեքենաներից մեկի վարորդը։Նա դեպքից հետո թողել էր պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել էր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վրաերթի ենթարկվածը Սոնա Մնացականյանն է, որն աշխատում էր «Support Our Heroes-Armenia» («Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան») կազմակերպությունում:Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։Մահվան ելքով վրաերթի գործով ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել էր, հետո ստորագրությամբ ազատ արձակվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/07/41791118_0:0:1600:1200_1920x0_80_0_0_6c4cdccc9251b192839d27020ce80714.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կին, բողոքի ակցիա, հղի, վրաերթ, նիկոլ փաշինյան, հհ ոստիկանություն
կին, բողոքի ակցիա, հղի, վրաերթ, նիկոլ փաշինյան, հհ ոստիկանություն
«Սա պետք է լինի Փաշինյանի վերջին սպանությունը». կանայք ծաղիկներ դրեցին Սոնայի նկարի մոտ
13:36 07.05.2022 (Թարմացված է: 15:32 07.05.2022) Երթով Երևանի փողոցներով քայլող կանայք լուռ անցան Լեո-Պարոնյան խաչմերուկով, որտեղ վրաերթի է ենթարկվել Սոնա Մնացականյանը։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Կանանց երթն այս պահին հասել է Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ, որտեղ ապրիլի 26-ին ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել հղի կնոջ (29-ամյա Սոնա Մնացականյանին), որը մահացել է։
Երթի մասնակիցները լուռ անցան այդ հատվածով` հարգելով Սոնա Մնացականյանի հիշատակը։
Նշենք, որ վթարի հատվածում տեղադրված է Սոնայի նկարը, որի մոտ ծաղիկներ են դրված։
Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց` սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մահաբեր խաչմերուկն է։
«Մարդիկ, որոնք տարիներ առաջ հպարտանում էին, որ կարմիր լույսի տակ պետք է կանգնեին, սովորական քաղաքացու պես իրենց պահեին, Սոնային, որն իր կրծքի տակ երեխա էր կրում, վրաերթի ենթարկեցին և մի վայրկյան չկանգնեցին։ Ավելին, մարդասպանն ազատության մեջ է։ Սա պետք է լինի Փաշինյանի վերջին սպանությունը»,- ասաց Գրիգորյանը։
Երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Սոնայի նկարի մոտ և լուռ երթով անցան այդ հատվածից։
Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով
վրաերթի է ենթարկել հղի կնոջ։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով,
մահացել է։
ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, որ վրաերթը կատարել է Փաշինյանին ուղեկցող շարասյան մեքենաներից մեկի վարորդը։
Նա դեպքից հետո թողել էր պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել էր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վրաերթի ենթարկվածը Սոնա Մնացականյանն է, որն աշխատում էր «Support Our Heroes-Armenia» («Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան») կազմակերպությունում:
Դեպքի առթիվ
քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։
Մահվան ելքով վրաերթի գործով ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը
ձերբակալվել էր, հետո ստորագրությամբ ազատ արձակվել։