https://arm.sputniknews.ru/20220506/ishkhanakan-patgamavvory-vostikannerin-kvoch-arec-stugel-ynddimadirneri-apastarannery-41747710.html
Իշխանական պատգամավորը ոստիկաններին կոչ արեց ստուգել ընդդիմադիրների «ապաստարանները»
Իշխանական պատգամավորը ոստիկաններին կոչ արեց ստուգել ընդդիմադիրների «ապաստարանները»
Sputnik Արմենիա
Մամուլում լուրեր են տարածվել, թե Ֆրանսիայի հրապարակում մայիսի 5-ին տղամարդու մահվան պատճառը թմրանյութերի գերդոզավորումն է եղել։ 06.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-06T12:58+0400
2022-05-06T12:58+0400
2022-05-10T19:44+0400
ֆրանսիայի հրապարակ
տղամարդ
մահ
թմրամիջոցներ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28534739_0:0:1600:901_1920x0_80_0_0_a166c5986c5fbdd075e6610006d39001.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ ամբիոնից ոստիկանությանը կոչ արեց ստուգել ընդդիմադիրների «ապաստարանները»` թմրամիջոցներից հերթական գերդոզավորման դեպքերը կանխելու համար։Հիշեցնենք` մայիսի 5-ին Ֆրանսիայի հրապարակում 41-ամյա մի տղամարդ էր մահացել, նախնական վարկածով` սրտի կաթվածից։Ըստ ականատեսների` նա հրապարակից երթի էր դուրս եկել, բայց ճանապարհին իրեն վատ էր զգացել, ընկերոջ հետ վերադարձել վրանների մոտ։Ֆրանսիայի հրապարակում տղամարդու մահվան պատճառը շտապօգնության ուշանալը չէ. պարզաբանումԹիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը հայտնել էր, որ քաղաքացին մահացել է մայիսի 5-ին` ժամը 14։00-ի սահմաններում։
ֆրանսիայի հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28534739_105:0:1525:1065_1920x0_80_0_0_4498a98d6ac861464e029ab7e479b646.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիայի հրապարակ, տղամարդ, մահ, թմրամիջոցներ, հայաստան
ֆրանսիայի հրապարակ, տղամարդ, մահ, թմրամիջոցներ, հայաստան
Իշխանական պատգամավորը ոստիկաններին կոչ արեց ստուգել ընդդիմադիրների «ապաստարանները»
12:58 06.05.2022 (Թարմացված է: 19:44 10.05.2022) Մամուլում լուրեր են տարածվել, թե Ֆրանսիայի հրապարակում մայիսի 5-ին տղամարդու մահվան պատճառը թմրանյութերի գերդոզավորումն է եղել։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ ամբիոնից ոստիկանությանը կոչ արեց ստուգել ընդդիմադիրների «ապաստարանները»` թմրամիջոցներից հերթական գերդոզավորման դեպքերը կանխելու համար։
«Կոչ եմ անում ոստիկանության ԹԱՇԴՊ (Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի) վարչության աշխատակիցներին հնարավորինս շուտ մտնել ու ստուգել այդ մարդկանց ապաստարանները` որպես այդպիսին, որպեսզի հնարավորինս շուտ կանխվի թմրամիջոցներից հերթական գերդոզավորման դեպքերը, որոնք գուցե ունենան մահվան ելքեր»,– ասաց նա։
Հիշեցնենք` մայիսի 5-ին Ֆրանսիայի հրապարակում 41-ամյա մի տղամարդ էր մահացել, նախնական վարկածով` սրտի կաթվածից։
Ըստ ականատեսների` նա հրապարակից երթի էր դուրս եկել, բայց ճանապարհին իրեն վատ էր զգացել, ընկերոջ հետ վերադարձել վրանների մոտ։
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը հայտնել էր, որ քաղաքացին մահացել է մայիսի 5-ին` ժամը 14։00-ի սահմաններում։