https://arm.sputniknews.ru/20220505/qaghaqacinery-pvoghvocner-en-pakel-davtashenum-arabkirum-ev-nvor-nvorqum-41698215.html
Քաղաքացիները փողոցներ են փակել Դավթաշենում, Արաբկիրում և Նոր Նորքում
Քաղաքացիները փողոցներ են փակել Դավթաշենում, Արաբկիրում և Նոր Նորքում
Sputnik Արմենիա
Ցուցարարները ոստիկաններին հորդորում էին գնալ և բացել Գորիս-Կապան ճանապարհը։ 05.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-05T09:06+0400
2022-05-05T09:06+0400
2022-05-05T09:22+0400
հայաստան
երևան
բողոքի ակցիա
ցուցարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/03/41633824_0:30:1600:930_1920x0_80_0_0_d2a1ca40238558b253b020aeff79c0ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները փակել էին Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը։Տեղում կանգնած էին նաև բետոնախառնիչ և այլ մեքենաներ։ Պարեկային ծառայության աշխատակիցները փորձում էին բացել ճանապարհը, սակայն ակցիայի մասնակիցներից մեկը հորդորեց նրանց գնալ Սյունիք և բացել Գորիս-Կապան ճանապարհը։Ակցիայի մեկ այլ մասնակից կոչ արեց ոստիկաններին գնալ և Նիկոլ Փաշինյանին ասել, որպեսզի բացի ճանապարհը։Նրանք վանկարկում էին` «Առանց Նիկոլ Հայաստան»։ Որոշ ժամանակ անց ցուցարարները բացեցին ճանապարհը։Նոր Նորք, Դավթաշեն վարչական շրջաններում նույնպես կան փակ ճանապարհներ։Արաբկիրում փակ է նաև Կոմիտաս-Հրաչյա Քոչար խաչմերուկը։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։Մայիսի 4-ի և 5-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։Այս օրերին ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում (երբեմն բիրտ ուժ կիրառելով) անհնազանդության ակցիաների առավել ակտիվ մասնակիցներին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/03/41633824_49:0:1473:1068_1920x0_80_0_0_1160545d911bf56c6d8aef03cb670b1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, բողոքի ակցիա, ցուցարար
հայաստան, երևան, բողոքի ակցիա, ցուցարար
Քաղաքացիները փողոցներ են փակել Դավթաշենում, Արաբկիրում և Նոր Նորքում
09:06 05.05.2022 (Թարմացված է: 09:22 05.05.2022) Ցուցարարները ոստիկաններին հորդորում էին գնալ և բացել Գորիս-Կապան ճանապարհը։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները փակել էին Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը։
Տեղում կանգնած էին նաև բետոնախառնիչ և այլ մեքենաներ։ Պարեկային ծառայության աշխատակիցները փորձում էին բացել ճանապարհը, սակայն ակցիայի մասնակիցներից մեկը հորդորեց նրանց գնալ Սյունիք և բացել Գորիս-Կապան ճանապարհը։
«Պարոնա՛յք ոստիկաններ, հորդորում ենք գնալ և բացել Գորիս-Կապան ճանապարհն ու ազատել թշնամիներից, քանի որ մենք ցանկանում ենք ազատ շարժվել մեր հայրենիքի ինքնիշխան սահմաններում»,- ասաց երիտասարդը։
Ակցիայի մեկ այլ մասնակից կոչ արեց ոստիկաններին գնալ և Նիկոլ Փաշինյանին ասել, որպեսզի բացի ճանապարհը։
Նրանք վանկարկում էին` «Առանց Նիկոլ Հայաստան»։ Որոշ ժամանակ անց ցուցարարները բացեցին ճանապարհը։
Նոր Նորք, Դավթաշեն վարչական շրջաններում նույնպես կան փակ ճանապարհներ։
Արաբկիրում փակ է նաև Կոմիտաս-Հրաչյա Քոչար խաչմերուկը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։
Մայիսի 4-ի և 5-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Այս օրերին ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում (երբեմն բիրտ ուժ կիրառելով) անհնազանդության ակցիաների առավել ակտիվ մասնակիցներին։