00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Մեխակ Ապրեսյան
Հայ-վրացական աշխատանքային խումբը կնպաստի զբոսաշրջային գործակցության ակտիվացմանը
17:06
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկրում քաղաքական ճգնաժամ է, ո՞ւր է նախագահը. Սուրենյանցը լուծման տարբերակ ունի

© Sputnik / Asatur YesayantsՎահագն Խաչատուրյանը երդմնակալության արարողությանը
Վահագն Խաչատուրյանը երդմնակալության արարողությանը - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2022
Վահագն Խաչատուրյանը երդմնակալության արարողությանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սուրեն Սուրենյանցը նշում է, որ ՀՀ նախագահը պարտավոր է հարթակ տրամադրել երկու կողմերին։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Երկրում քաղաքական ճգնաժամ է, իրավիճակը փակուղային է։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։

«Իշխանությունը չի կարողանում կայունացնել փողոցը, մյուս կողմից, ընդդիմությունը չունի հեղափոխական գեներացիա ապահովող ռեսուրս, քանի որ ամենամեծ հանրահավաքին 14 000 անձ էր մասնակցում։ Սա առայժմ հեղափոխական պոտենցիալ չպարունակող գործընթաց է, մանավանդ, հանրային նոր խմբեր ներգրավելու հնարավորություն չի երևում։ Այսինքն` ստեղծվել է փակուղի»,- ասաց Սուրենյանցը։

Նրա խոսքով` փակուղուց դուրս գալու մեկ ձև կա, որը երկխոսությունն է, որպեսզի իշխանությունը և խմբակցությունների ղեկավարները, կամ վարչապետն ու ընդդիմության ղեկավարները նստեն երկխոսության սեղանի շուրջ։ Իսկ եթե երկխոսությունը չկայանա, ապա, ըստ Սուրենյանցի, կամ պրոցեսը կավարտվի բախումներով, կամ էլ իշխանության ռեպրեսիվ միջամտության հետևանքով։
Քաղաքագետը նշում է` ո՞ւր է երկրի նախագահը, որը պարտավոր էր հարթակ տրամադրել, որպեսզի ընդդիմությունն ու իշխանությունը հնարավորություն ունենան երկխոսելու։
Սակայն եթե բանը հասավ բախումներին, ապա ողջ պատասխանատվությունը կրելու են ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
Սուրենյանցի խոսքով` նախկին քաղաքական ուժերը ռեբրենդինգի չեն ենթարկվել և շարունակում են կրկնել, որ անսխալական են եղել։
«Փաշինյանից հիասթափությունը մեծ է, սակայն ժողովուրդը չի պատրաստվում իշխանության բերել Քոչարյանին կամ Սարգսյանին»,- ասում է Սուրենյանցը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Այս օրերին ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում (երբեմն բիրտ ուժ կիրառելով) անհնազանդության ակցիաների առավել ակտիվ մասնակիցներին։
Լրահոս
0