https://arm.sputniknews.ru/20220504/hing-tarva-yntacqum-hajastani-tshanaparhnerin-aveli-qan-1700-qaghaqaci-e-mahacel-41642884.html
Հինգ տարվա ընթացքում Հայաստանի ճանապարհներին ավելի քան 1700 քաղաքացի է մահացել
Հինգ տարվա ընթացքում Հայաստանի ճանապարհներին ավելի քան 1700 քաղաքացի է մահացել
Sputnik Արմենիա
2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում 864 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Վթարների թիվը 164-ով պակաս է 2021 թվականի նույն ժամանակահատվածի... 04.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-04T08:53+0400
2022-05-04T08:53+0400
2022-05-04T08:53+0400
հայաստան
ավտովթար
երևան
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0f/36524385_0:0:711:400_1920x0_80_0_0_3c18979f01bdd9f1fa642d287ddca016.jpg
2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում 864 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Վթարների թիվը 164-ով պակաս է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Դրանց կրճատման արդյունքում նվազել է նաև ճանապարհային երթևեկության խախտումների պատճառով գրանցվող մահերի թիվը։Հայաստանում 2022 թվականի հունվարից ապրիլի 7-ը տեղի ունեցած ՃՏՊ–ների գրեթե մեկ երրորդը բախումներ են։ Եռյակում են նաև հետիոտնին վրաերթի ենթարկելը և խոչընդոտին հարվածելը։2017 թվականից 2022 թվականի ապրիլի 7-ը հանրապետությունում գրանցվել է 21 հազար 929 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնք խլել են 1748 մարդու կյանք, տուժել են՝ 31 757-ը: Այս ընթացքում ՃՏՊ-ների գրեթե կեսը բաժին է ընկել Երևանին՝ 9 հազար 412։ Մայրաքաղաքում վթարների հետևանքով մահացել է 402 մարդ, տուժել՝ 12 333 քաղաքացի։ Երևանում վերջին 5 տարիների ընթացքում տեղի ունեցած ՃՏՊ-ները, վթարների հետևանքով տուժածներն ու զոհվածների մեծ մասը գրանցվել է 2019 թվականին:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0f/36524385_89:0:622:400_1920x0_80_0_0_f33e4a026abcddaf6f3ef9457aa1202b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ավտովթար, երևան, զոհ
հայաստան, ավտովթար, երևան, զոհ
Հինգ տարվա ընթացքում Հայաստանի ճանապարհներին ավելի քան 1700 քաղաքացի է մահացել
2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում 864 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Վթարների թիվը 164-ով պակաս է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Դրանց կրճատման արդյունքում նվազել է նաև ճանապարհային երթևեկության խախտումների պատճառով գրանցվող մահերի թիվը։
Հայաստանում 2022 թվականի հունվարից ապրիլի 7-ը տեղի ունեցած ՃՏՊ–ների գրեթե մեկ երրորդը բախումներ են։ Եռյակում են նաև հետիոտնին վրաերթի ենթարկելը և խոչընդոտին հարվածելը։
2017 թվականից 2022 թվականի ապրիլի 7-ը հանրապետությունում գրանցվել է 21 հազար 929 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնք խլել են 1748 մարդու կյանք, տուժել են՝ 31 757-ը: Այս ընթացքում ՃՏՊ-ների գրեթե կեսը բաժին է ընկել Երևանին՝ 9 հազար 412։ Մայրաքաղաքում վթարների հետևանքով մահացել է 402 մարդ, տուժել՝ 12 333 քաղաքացի։ Երևանում վերջին 5 տարիների ընթացքում տեղի ունեցած ՃՏՊ-ները, վթարների հետևանքով տուժածներն ու զոհվածների մեծ մասը գրանցվել է 2019 թվականին: