https://arm.sputniknews.ru/20220504/gerasim-vardanjani-khapanman-mijvoc-e-yntrel-60-milivon-hh-dram-gravy-pastaban-41671380.html
Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց է ընտրվել 60 միլիոն ՀՀ դրամ գրավը. փաստաբան
Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց է ընտրվել 60 միլիոն ՀՀ դրամ գրավը. փաստաբան
Sputnik Արմենիա
ՀՅԴ-ական երիտասարդի փաստաբանը հայտնեց, որ գրավի գումարը կկարողանան վճարել, եթե այն նվազեցնեն 59 միլիոն 600 հազար դրամով։ 04.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-04T15:19+0400
2022-05-04T15:19+0400
2022-05-04T16:23+0400
գերասիմ վարդանյան
գրավ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0d/26789676_0:73:1600:973_1920x0_80_0_0_3aa0407c4305bede1b8bd571dc3564f9.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց է ընտրվել 60 միլիոն ՀՀ դրամ գրավը։ Տեղեկությունն իր էջում հրապարակել է նրա փաստաբան Բենիկ Պետրոսյանը։Փաստաբանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ գրավի գումարը չեն վճարել, քանի որ այդքան գումար, բնականաբար, չունեն։«Երկօրյա ժամկետում եթե այդ գումարը չփոխանցենք, ապա դատարանը կարող է կա՛մ պահանջել կալանավորել նրան, կա՛մ էլ գրավի չափը փոխել։ Եթե գրավի չափը նվազեցնեն 59 միլիոն 600 հազար դրամով, ապա կկարողանանք վճարել»,- ասաց Պետրոսյանը։Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Նրան այս օրերին բողոքի ակցիաների ընթացքում են ձերբակալել և երեկ ազատ արձակել։«Ուժեղ ենք ու վճռական»․ Գերասիմ Վարդանյանը ազատ է արձակվել և Ֆրանսիայի հրապարակում է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0d/26789676_114:0:1537:1067_1920x0_80_0_0_e17d0ac50c7b788ef8897fce7133af1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գերասիմ վարդանյան, գրավ, դատարան
գերասիմ վարդանյան, գրավ, դատարան
Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց է ընտրվել 60 միլիոն ՀՀ դրամ գրավը. փաստաբան
15:19 04.05.2022 (Թարմացված է: 16:23 04.05.2022) ՀՅԴ-ական երիտասարդի փաստաբանը հայտնեց, որ գրավի գումարը կկարողանան վճարել, եթե այն նվազեցնեն 59 միլիոն 600 հազար դրամով։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց է ընտրվել 60 միլիոն ՀՀ դրամ գրավը։ Տեղեկությունն իր էջում հրապարակել է նրա փաստաբան Բենիկ Պետրոսյանը։
«Ես հայտարարեցի, որ թե՛ ես, և թե՛ Գերասիմը նման դրամական միջոցների չենք տիրապետում և դժվար էլ մոտակա 50 տարում տիրապետենք։ Ի դեպ, մինչ այս պահը դատախազության կողմից չի լուծվել քննչական խմբի ղեկավարին իմ կողմից հայտնված բացարկը»,- ասաց Պետրոսյանը։
Փաստաբանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ գրավի գումարը չեն վճարել, քանի որ այդքան գումար, բնականաբար, չունեն։
«Երկօրյա ժամկետում եթե այդ գումարը չփոխանցենք, ապա դատարանը կարող է կա՛մ պահանջել կալանավորել նրան, կա՛մ էլ գրավի չափը փոխել։ Եթե գրավի չափը նվազեցնեն 59 միլիոն 600 հազար դրամով, ապա կկարողանանք վճարել»,- ասաց Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Նրան այս օրերին բողոքի ակցիաների ընթացքում են ձերբակալել և երեկ ազատ արձակել։