https://arm.sputniknews.ru/20220502/vostikanutjunn-uzh-kirarelvov-berman-e-entarkum-pvoghvocnery-pakats-cucararnerin-41560652.html
Ոստիկանությունն ուժ կիրառելով բերման է ենթարկում փողոցները փակած ցուցարարներին
Ոստիկանությունն ուժ կիրառելով բերման է ենթարկում փողոցները փակած ցուցարարներին
Sputnik Արմենիա
Այս պահին փակ են Մաշտոց-Պուշկին և Խանջյան-Տիգրան Մեծ խաչմերուկները, Կորյունի փողոցը։ 02.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-02T09:01+0400
2022-05-02T09:01+0400
2022-05-02T12:24+0400
երևան
ընդդիմություն
բողոքի ակցիա
հհ ոստիկանություն
ոստիկան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41559871_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2223fb80f728f0ec63b1fed73427001d.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում Երևանի կենտրոնական փողոցները փակած ցուցարարներին։Բերման ենթարկվածներ եղան նաև Հերացի փողոցից։Չնայած դրան, ցուցարարները շարունակում են փակել փողոցները։Այս պահին փակված են Մաշտոց–Պուշկին և Խանջյան–Տիգրան Մեծ խաչմերուկը, Կորյունի փողոցը։Ցուցարարները նաև երթով քայլում են Երևանի կենտրոնական փողոցներով` քաղաքացիներին կոչ անելով միանալ։Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ոստիկանները բերման են ենթարկում անհնազանդության ակցիայի մասնակիցներին
Sputnik Արմենիա
Ոստիկանները բերման են ենթարկում անհնազանդության ակցիայի մասնակիցներին
2022-05-02T09:01+0400
true
PT3M04S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41559871_432:0:1872:1080_1920x0_80_0_0_106653e8869284e2d0744d56b9bd5cfb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, ընդդիմություն, բողոքի ակցիա, հհ ոստիկանություն, ոստիկան, видео, տեսանյութեր, տեսանյութ
երևան, ընդդիմություն, բողոքի ակցիա, հհ ոստիկանություն, ոստիկան, видео, տեսանյութեր, տեսանյութ
Ոստիկանությունն ուժ կիրառելով բերման է ենթարկում փողոցները փակած ցուցարարներին
09:01 02.05.2022 (Թարմացված է: 12:24 02.05.2022) Այս պահին փակ են Մաշտոց-Պուշկին և Խանջյան-Տիգրան Մեծ խաչմերուկները, Կորյունի փողոցը։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում Երևանի կենտրոնական փողոցները փակած ցուցարարներին։
Ուժի կիրառմամբ իրավապահները բացեցին Հաղթանակի կամուրջն ու Արգիշտի փողոցը։ Ցուցարարներից ոմանց քարշ տալով նստեցրին ոստիկանության ավտոմեքենաներն ու հեռացրեցին անհնազանդության ակցիաների տարածքից։
Բերման ենթարկվածներ եղան նաև Հերացի փողոցից։
Չնայած դրան, ցուցարարները շարունակում են փակել փողոցները։
Այս պահին փակված են Մաշտոց–Պուշկին և Խանջյան–Տիգրան Մեծ խաչմերուկը, Կորյունի փողոցը։
Ցուցարարները նաև երթով քայլում են Երևանի կենտրոնական փողոցներով` քաղաքացիներին կոչ անելով միանալ։
Ինչպես արդեն
հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը
մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին`
Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի
Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի
Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի
Սարդարապատ գյուղից։