00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում խաղաղ համակեցությանը. Դարչիաշվիլի

© Sputnik / Aram NersesyanԻլյա Դարչիաշվիլի
Իլյա Դարչիաշվիլի - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2022
Իլյա Դարչիաշվիլի
Բաժանորդագրվել
Վրաստանի արտգործնախարարն Արարատ Միրզոյանի հետ քննարկել է նաև տարածաշրջանի տարանցիկ ներուժը, որը վճռորոշ է ոչ միայն Վրաստանի, այլ նաև Հայաստանի համար։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Վրաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանն ու համակեցությանը։ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ ճեպազրույցում այս մասին ասաց Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։

«Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում կարևոր է ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները մեր երկրների միջև, որպեսզի միասին կարողանանք հաղթահարել մարտահրավերները։ Բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության անվերապահ աջակցությանը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինչը խոսում է երկու երկրների գործընկերային հարաբերությունների մասին»,- նշեց նա։

Դարչիաշվիլիի խոսքով` Միրզոյանի հետ զրույցում քննարկվել է նաև տարածաշրջանի տարանցիկ ներուժը, որը վճռորոշ է ոչ միայն Վրաստանի, այլ նաև Հայաստանի համար։ Նա նշեց` ընդգծվել է, որ կողմերը կաջակցեն տարանցիկ նոր նախագծերին` հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական նպատակներն ու խնդիրները։
Վրաստանի արտգործնախարարը նշեց, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն առևտրի, զբոսաշրջության, կրթության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում։ Հանդիպման վերջում Դարչիաշվիլին Միրզոյանին Վրաստան հրավիրեց` նշելով, որ դա խթան կլինի երկու երկրների հարաբերությունների զարգացման համար։
Կարևոր է Մինսկի խմբի դերը ԼՂ կարգավորման առաջմղման գործում. Միրզոյանը` Դարչիաշվիլիին
Նշենք, որ Դարչիաշվիլին Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։ Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Հիշեցնենք` նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան մեկնեց պաշտոնական, իսկ դեկտեմբերին՝ աշխատանքային այցով: 2021թ. հոկտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ժամանեց Հայաստան աշխատանքային այցով:
Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ:
2021թ. սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստան մեկնած ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Իսկ 2022թ. մարտին Միրզոյանն աշխատանքային այցով մեկնեց Վրաստան:
Լրահոս
0