https://arm.sputniknews.ru/20220430/vahagn-khachaturjann-yndunel-e-arajik-harutjunjanin-ev-ajakcutjun-hajtnel-arcakhin-41527866.html
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արայիկ Հարությունյանին և աջակցություն հայտնել Արցախին
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արայիկ Հարությունյանին և աջակցություն հայտնել Արցախին
Sputnik Արմենիա
Հայաստանի և Արցախի նախագահներն անդրադարձել են ներքին և արտաքին քաղաքական հարցերին, արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին։ 30.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-30T17:04+0400
2022-04-30T17:04+0400
2022-04-30T17:06+0400
հայաստան
արցախ
վահագն խաչատուրյան
արցախի նախագահ արայիկ հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1e/41527773_0:0:2001:1125_1920x0_80_0_0_d39b3c051f7105e6b8ddace0e463e63b.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, իր աջակցությունը հայտնել Արցախին և կարևորել բոլոր հայերի միասնականությունն ու նվիրվածությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` Խաչատուրյանը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում երեկ տեղի ունեցած խորհրդակցությունը, որը նվիրված է եղել Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիներին:Հայաստանի և Արցախի նախագահներն անդրադարձել են ներքին և արտաքին քաղաքական հարցերին, արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Արցախի անվտանգ ու կայուն ապագային միտված ծրագրերին, Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, անվտանգության խնդիրներին և մի շարք այլ հարցերին:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը, հետևապես այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է, և նման բան երևակայելն ուղղակի անհնար է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1e/41527773_31:0:1806:1331_1920x0_80_0_0_d3517054a9b643ed9aa18e1a5738cde0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, վահագն խաչատուրյան, արցախի նախագահ արայիկ հարությունյան
հայաստան, արցախ, վահագն խաչատուրյան, արցախի նախագահ արայիկ հարությունյան
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արայիկ Հարությունյանին և աջակցություն հայտնել Արցախին
17:04 30.04.2022 (Թարմացված է: 17:06 30.04.2022) Հայաստանի և Արցախի նախագահներն անդրադարձել են ներքին և արտաքին քաղաքական հարցերին, արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, իր աջակցությունը հայտնել Արցախին և կարևորել բոլոր հայերի միասնականությունն ու նվիրվածությունը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Խաչատուրյանը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում երեկ տեղի ունեցած խորհրդակցությունը, որը նվիրված է եղել Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիներին:
Հայաստանի և Արցախի նախագահներն անդրադարձել են ներքին և արտաքին քաղաքական հարցերին, արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Արցախի անվտանգ ու կայուն ապագային միտված ծրագրերին, Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, անվտանգության խնդիրներին և մի շարք այլ հարցերին:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը
հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը, հետևապես այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է, և նման բան երևակայելն ուղղակի անհնար է: