https://arm.sputniknews.ru/20220430/vaghvanic-bvolvor-uzhery-kmiavvorven-vanecjany-hajtnec-ancnum-en-pajqari-errvord-pulin-41529475.html
Վաղվանից բոլոր ուժերը կմիավորվեն. Վանեցյանը հայտնեց` անցնում են պայքարի երրորդ փուլին
Վաղվանից բոլոր ուժերը կմիավորվեն. Վանեցյանը հայտնեց` անցնում են պայքարի երրորդ փուլին
Sputnik Արմենիա
Արթուր Վանեցյանի խոսքով` այսուհետ ընդդիմության պայքարն ավելի լայն ճակատով է ընթանալու։ 30.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-30T18:15+0400
2022-04-30T18:15+0400
2022-04-30T19:31+0400
հայաստան
արթուր վանեցյան
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41506779_0:424:1068:1025_1920x0_80_0_0_4bd945862c2940adcbcf75ce54f15c24.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Վաղվանից ընդդիմությունը անցնում է պայքարի երրորդ` վճռական փուլին։ Վաղվանից սկսած` բոլոր ուժերը, որոնք ապակենտրոն պայքար էին մղում, միավորվելու են։ Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։Նա հիշեցրեց, որ վաղը` ժամը 16։00-ին, հանրահավաք է լինելու Ֆրանսիայի հրապարակում. այդ ժամանակ Երևան կմտնեն 4 ուղղություններով մարզերից եկող քաղաքացիները։ Վանեցյանը շեշտեց, որ պայքարի ողջ ընթացքում չեն եղել կուսակցական դրոշներ, ինչը կարևոր է, քանի որ պայքարն ապակուսակցական է։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք էր հայտնել, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1d/41506779_0:63:1068:864_1920x0_80_0_0_1e63f66384f07a411abae8fd6b53dbbc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արթուր վանեցյան, ընդդիմություն
հայաստան, արթուր վանեցյան, ընդդիմություն
Վաղվանից բոլոր ուժերը կմիավորվեն. Վանեցյանը հայտնեց` անցնում են պայքարի երրորդ փուլին
18:15 30.04.2022 (Թարմացված է: 19:31 30.04.2022) Արթուր Վանեցյանի խոսքով` այսուհետ ընդդիմության պայքարն ավելի լայն ճակատով է ընթանալու։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Վաղվանից ընդդիմությունը անցնում է պայքարի երրորդ` վճռական փուլին։ Վաղվանից սկսած` բոլոր ուժերը, որոնք ապակենտրոն պայքար էին մղում, միավորվելու են։ Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Միասին, միասնական ճակատով սկսելու ենք մեր պայքարը ավելի լայն ֆորմատով, ավելի արդյունավետ ու արագ»,- ասաց Վանեցյանը։
Նա հիշեցրեց, որ վաղը` ժամը 16։00-ին, հանրահավաք է լինելու Ֆրանսիայի հրապարակում. այդ ժամանակ Երևան կմտնեն 4 ուղղություններով մարզերից եկող քաղաքացիները։
Վանեցյանը շեշտեց, որ պայքարի ողջ ընթացքում չեն եղել կուսակցական դրոշներ, ինչը կարևոր է, քանի որ պայքարն ապակուսակցական է։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք էր հայտնել, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր
Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։