https://arm.sputniknews.ru/20220430/turqiaji-rou-n-chi-masnakci-nato-i-zvoravarzhutjunnerin-41520954.html
Թուրքիայի ՌՕՈւ-ն չի մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Թուրքիայի ՌՕՈւ-ն չի մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Sputnik Արմենիա
Հունաստանի ավիացիայի գլխավոր շտաբը չեղարկել է Թուրքիային ուղղված հրավերը։ 30.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-30T13:54+0400
2022-04-30T13:54+0400
2022-04-30T14:15+0400
թուրքիա
հունաստան
նատօ
զորավարժություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/1047/69/10476929_0:104:2000:1229_1920x0_80_0_0_08847a39e8a6c4f3d07ece06dcb5f566.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Թուրքիայի ռազմաօդային ուժերը Աթենքի հետ տարաձայնությունների պատճառով հրաժարվել են մասնակցել Հունաստանում ՆԱՏՕ-ի Tiger Meet զորավարժություններին։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական F-16 Fighting Falcon կործանիչները կմասնակցեն ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնք մայիսի 9-22-ը կանցկացվեն Հունաստանի «Արաքսոս» ավիաբազայում։ Հաղորդվել է նաև, որ Հունաստանի ավիացիայի գլխավոր շտաբը Թուրքիային ուղղված հրավերը չեղյալ է հայտարարել՝ թուրքական կործանիչների կողմից Հունաստանի օդային սահմանները մշտապես խախտելու և հունական կղզիների վրայով թռիչքներ կատարելու պատճառով:Ըստ նույն աղբյուրի, որոշվել է զորավարժություններին չմասնակցել, քանի որ «Հունաստանը դրանք մանիպուլյացիայի առարկա է դարձրել՝ իր քաղաքական շահերին համապատասխան»։«Որոշումն այն մասին, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը չեն մասնակցի զորավարժություններին, ուղարկվել է Հունաստանի իշխանություններին»,- հավելել է լրատվամիջոցը:Հիշեցնենք` 2020 թվականի ամռանը Հունաստանն ու Թուրքիան երեք անգամ ռազմական հակամարտության եզրին հասան, Հունաստանի ԶՈւ-ն համընդհանուր զորահավաք սկսեց։ Պատճառն այն էր, որ Թուրքիան սեյսմահետախուզություն էր սկսել Միջերկրական ծովի արևելյան հատվածում, որը Հունաստանը համարում է բացառապես իրեն պատկանող տնտեսական գոտի։Հունաստանի ԱԳ նախարարը քննադատել է Թուրքիային նոր կործանիչներ վաճառելու ամերիկյան ծրագիրը
թուրքիա
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1047/69/10476929_112:0:1889:1333_1920x0_80_0_0_3fe1939a85e00b9b54795e1782b2e35d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հունաստան, նատօ, զորավարժություններ
թուրքիա, հունաստան, նատօ, զորավարժություններ
Թուրքիայի ՌՕՈւ-ն չի մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին
13:54 30.04.2022 (Թարմացված է: 14:15 30.04.2022) Հունաստանի ավիացիայի գլխավոր շտաբը չեղարկել է Թուրքիային ուղղված հրավերը։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Թուրքիայի ռազմաօդային ուժերը Աթենքի հետ տարաձայնությունների պատճառով հրաժարվել են մասնակցել Հունաստանում ՆԱՏՕ-ի Tiger Meet զորավարժություններին։ Տեղեկությունը հայտնում է
«Անադոլու» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական F-16 Fighting Falcon կործանիչները կմասնակցեն ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնք մայիսի 9-22-ը կանցկացվեն Հունաստանի «Արաքսոս» ավիաբազայում։ Հաղորդվել է նաև, որ Հունաստանի ավիացիայի գլխավոր շտաբը Թուրքիային ուղղված հրավերը չեղյալ է հայտարարել՝ թուրքական կործանիչների կողմից Հունաստանի օդային սահմանները մշտապես խախտելու և հունական կղզիների վրայով թռիչքներ կատարելու պատճառով:
«Յուրաքանչյուր զորավարժությունից առաջ ընդունող երկիրը միջոցառումների անցկացման մասին տեխնիկական համաձայնագիր է մշակում։ Պարզվել է, որ Հունաստանը, որը պատրաստել է այս տարվա տեխնիկական կանոնակարգը, քննարկվող փաստաթղթում Թուրքիայի դեմ ուղղված մոտեցմամբ լրացում է կատարել երկու երկրների միջև տարաձայնությունների վերաբերյալ: ՌՕՈւ-ի հրամանատարությունն անհապաղ միջոցներ է ձեռնարկել և պահանջել է փոփոխել տեխնիկական կանոնակարգը, որը հակասում է միջազգային իրավունքին։ Հունաստանը Թուրքիայի համառ պահանջները չի ընդունել»,- գրում է գործակալությունը։
Ըստ նույն աղբյուրի, որոշվել է զորավարժություններին չմասնակցել, քանի որ «Հունաստանը դրանք մանիպուլյացիայի առարկա է դարձրել՝ իր քաղաքական շահերին համապատասխան»։
«Որոշումն այն մասին, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը չեն մասնակցի զորավարժություններին, ուղարկվել է Հունաստանի իշխանություններին»,- հավելել է լրատվամիջոցը:
Հիշեցնենք` 2020 թվականի ամռանը Հունաստանն ու Թուրքիան երեք անգամ ռազմական հակամարտության եզրին հասան, Հունաստանի ԶՈւ-ն համընդհանուր զորահավաք սկսեց։ Պատճառն այն էր, որ Թուրքիան սեյսմահետախուզություն էր սկսել Միջերկրական ծովի արևելյան հատվածում, որը Հունաստանը համարում է բացառապես իրեն պատկանող տնտեսական գոտի։