https://arm.sputniknews.ru/20220430/rusakan-hop-y-ukrainakan-su-25-ev-2-ats-e-khvocel--rd-pn-41534535.html
Ռուսական ՀՕՊ-ը ուկրաինական Սու-25 և 2 ԱԹՍ է խոցել․ ՌԴ ՊՆ
Ռուսական ՀՕՊ-ը ուկրաինական Սու-25 և 2 ԱԹՍ է խոցել․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ավիացիան օրվա ընթացքում բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել է 17 ռազմական օբյեկտ։ 30.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-30T21:25+0400
2022-04-30T21:25+0400
2022-04-30T21:46+0400
ռուսաստան
ուկրաինա
իգոր կոնաշենկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534252_0:0:1280:721_1920x0_80_0_0_5699c4b74f7d9649eb15d2f0223ae3d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն անցած օրվա ընթացքում ուկրաինական գրոհային ինքնաթիռ ու 2 ԱԹՍ են խոցել։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:Կոնաշենկովի խոսքով` ռուսական ավիացիան այսօր ավելի քան 10 ռազմական օբյեկտ է խոցել, ոչնչացրել ավելի քան 200 ազգայնական և 23 միավոր զրահատեխնիկա։Ոչնչացվել է նաև գրեթե 1,2 հազար ուկրաինական դաշտային հրետանու հրանոթ և ականանետ։ ՌԴ ավիացիան օրվա ընթացքում բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել է ուկրաինական 17 ռազմական օբյեկտ, այդ թվում` կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 8 շրջան, հրետանու 5 կրակային դիրք և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կայանքներ, ինչպես նաև 2 հենակետ։Նա նշել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի Պոկրովսկոյե բնակավայրի շրջանում հրամանատարական կետ ու հրթիռահրետանային սպառազինության պահեստ է ոչնչացվել։«Հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 319 շրջան, 12 կառավարման կետ և հրթիռահրետանային սպառազինության երկու պահեստ»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ:Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 143 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ, 660 անօդաչու թռչող սարք, 279 զենիթահրթիռային համալիր, 2678 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 308 կայանք, դաշտային հրետանու 1196 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 2503 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 66-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534252_138:0:1275:853_1920x0_80_0_0_65de71602dd7b1256b24e7bd5a650d76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, իգոր կոնաշենկով
ռուսաստան, ուկրաինա, իգոր կոնաշենկով
Ռուսական ՀՕՊ-ը ուկրաինական Սու-25 և 2 ԱԹՍ է խոցել․ ՌԴ ՊՆ
21:25 30.04.2022 (Թարմացված է: 21:46 30.04.2022) ՌԴ ավիացիան օրվա ընթացքում բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել է 17 ռազմական օբյեկտ։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն անցած օրվա ընթացքում ուկրաինական գրոհային ինքնաթիռ ու 2 ԱԹՍ են խոցել։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով Խերսոնի մարզի Չեռվոնի Յար բնակավայրի շրջանում խոցվել է Ուկրաինայի օդային ուժերի Սու-25 ինքնաթիռը։ Վլադիմիրովկա բնակավայրում ոչնչացվել է նաև ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք և խոցվել է «Սմերչ» համազարկային կրակի համակարգի 12 ռեակտիվ արկ՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կամենկի շրջանում»,- ասել է նա:
Կոնաշենկովի խոսքով` ռուսական ավիացիան այսօր ավելի քան 10 ռազմական օբյեկտ է խոցել, ոչնչացրել ավելի քան 200 ազգայնական և 23 միավոր զրահատեխնիկա։
Ոչնչացվել է նաև գրեթե 1,2 հազար ուկրաինական դաշտային հրետանու հրանոթ և ականանետ։ ՌԴ ավիացիան օրվա ընթացքում բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել է ուկրաինական 17 ռազմական օբյեկտ, այդ թվում` կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 8 շրջան, հրետանու 5 կրակային դիրք և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կայանքներ, ինչպես նաև 2 հենակետ։
Նա նշել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի Պոկրովսկոյե բնակավայրի շրջանում հրամանատարական կետ ու հրթիռահրետանային սպառազինության պահեստ է ոչնչացվել։
«Հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 319 շրջան, 12 կառավարման կետ և հրթիռահրետանային սպառազինության երկու պահեստ»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 143 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ, 660 անօդաչու թռչող սարք, 279 զենիթահրթիռային համալիր, 2678 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 308 կայանք, դաշտային հրետանու 1196 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 2503 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 66-րդ օրը։