00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ուկրաինական 18 ԱԹՍ են խոցել․ ՌԴ ՊՆ

© Sputnik / Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցԻգոր Կոնաշենկով
Իգոր Կոնաշենկով - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2022
Իգոր Կոնաշենկով
Բաժանորդագրվել
ՌԴ հրթիռային զորքերը խոցել են 2 կառավարման կետ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 1 մարտկոց և 1 ռադիոլոկացիոն կայան:
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ռուսական ՀՕՊ համալիրները մեկ գիշերվա ընթացքում ուկրաինական մոտ 2 տասնյակ ԱԹՍ են խոցել։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով Գորլովկա, Չեռվոնի Օսկոլ, Պետմանովո, Կրամատորսկ, Կոզինա, Կարպովկա, Պուտիլինա, Նովոախտիրկա, Բեզլիկի Լիման և Պերեմոգա բնակավայրերի երկնքում ոչնչացվել է 18 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ երեք «Բայրաքթար ՏԲ-2»»,- ասել է նա։
Բացի այդ, գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական «Սմերչի» 2 ռեակտիվ հրթիռ։
«Օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 5 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ զինամթերքի և վառելիքի 4 պահեստ, ինչպես նաև ազգայնականների կենդանի ուժի և տեխնիկայի կենտրոնացման շրջան»,-ասել է գեներալը։
Բացի այդ, նրա խոսքով, ՌԴ հրթիռային զորքերը խոցել են կառավարման 2 կետ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մարտկոց և ռադիոլոկացիոն կայան:
«Հրետանային ստորաբաժանումների կողմից գիշերվա ընթացքում խոցվել է հակառակորդի 389 օբյեկտ։ Դրանց թվում են 35 կառավարման կետ, 41 հենակետ, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 169 շրջան, հրետանու 33 դիրքեր, ինչպես նաև հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի 15 պահեստ»,- ընդգծել է Կոնաշենկովը:
ՌԴ ԶՈւ-ն հրթիռային հարվածով Կիևում ոչնչացրել է «Արտյոմ» հրթիռատիեզերական գործարանը. ՊՆ
Ռուսական ավիացիան մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել է ավելի քան 120 ազգայնական, 4 տանկ և 6 միավոր զրահատեխնիկա։
Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 142 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ, 658 ԱԹՍ, 279 զենիթահրթիռային համալիր, 2656 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 307 կայանք, դաշտային հրետանու 1189 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 2492 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 66-րդ օրը։
Լրահոս
0