https://arm.sputniknews.ru/20220430/mez-hamar-anynduneli-en-mijancqneri-veraberjal-hnchvogh-artahajtutjunnery-irani-despan-41516878.html
Մեզ համար անընդունելի են միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները. Իրանի դեսպան
Մեզ համար անընդունելի են միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները. Իրանի դեսպան
Sputnik Արմենիա
Հայաստանում Իրանի դեսպանն փոխանցել է, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը։ 30.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-30T11:29+0400
2022-04-30T11:29+0400
2022-04-30T11:36+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
հյուպատոսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1e/41516855_0:0:1928:1085_1920x0_80_0_0_6dc48dca3b5f4cb48564c88023c41cbc.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Իրանի համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները։ Ինչպես հայտնում է Սյունիքի մարզպետարանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նման կարծիք է հայտնել Սյունիքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ։Ըստ հաղորդագրության` հանդիպմանը քննարկված հիմնական թեման Կապանում բացվելիք՝ Իրանի հյուպատոսությունն է եղել։ Հանդիպմանը մասնակցել են նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Մամիկոնյանը։Դեսպանը հիշեցրել է Իրանի դիրքորոշումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության մասին և ասել, որ բոլոր երկրները պետք է դա հարգեն։Նա նշել է, որ չնայած մշակութային սերտ կապերին, տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև ցանկալի բարձր մակարդակում չեն, ու պետք է ջանքեր ներդնել այդ ուղղությամբ։Սյունիքի մարզպետն ու Կապան համայնքի ղեկավարը շնորհակալություն են հայտնել դեսպանին՝ «միջանցքի» վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշման համար։Դեսպանն ասել է, որ առաջիկայում հյուպատոսության կազմը կներկայացնեն ՀՀ ԱԳՆ-ին։ Այցի ավարտին իրանցի հյուրերը Կապանում ապագա հյուպատոսության շենքի համար տարածքներ են դիտարկել։2021 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Իրանի իշխանությունները նախատեսում են հյուպատոսություն բացել Սյունիքի մարզի Կապան համայնքում։ Դեկտեմբերի 29-ի նիստում Իրանի կառավարությունը հավանություն է տվել արտաքին գործերի նախարարության` Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկին:Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը 2021 թվականի նոյեմբերի 30-ին հայտնել է` նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է 2021թ.-ի հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված` տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը, և հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1e/41516855_232:0:1928:1272_1920x0_80_0_0_2a3fd890a84f6af8f07c4f07be008819.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հյուպատոսություն
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հյուպատոսություն
Մեզ համար անընդունելի են միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները. Իրանի դեսպան
11:29 30.04.2022 (Թարմացված է: 11:36 30.04.2022) Հայաստանում Իրանի դեսպանն փոխանցել է, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Իրանի համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները։ Ինչպես հայտնում է
Սյունիքի մարզպետարանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նման կարծիք է հայտնել Սյունիքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ հաղորդագրության` հանդիպմանը քննարկված հիմնական թեման Կապանում բացվելիք՝ Իրանի հյուպատոսությունն է եղել։ Հանդիպմանը մասնակցել են նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Մամիկոնյանը։
Դեսպանը հիշեցրել է Իրանի դիրքորոշումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության մասին և ասել, որ բոլոր երկրները պետք է դա հարգեն։
«Մեզ համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները, մենք կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը»,- շեշտել է Զոհուրին։
Նա նշել է, որ չնայած մշակութային սերտ կապերին, տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև ցանկալի բարձր մակարդակում չեն, ու պետք է ջանքեր ներդնել այդ ուղղությամբ։
Սյունիքի մարզպետն ու Կապան համայնքի ղեկավարը շնորհակալություն են հայտնել դեսպանին՝ «միջանցքի» վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշման համար։
Դեսպանն ասել է, որ առաջիկայում հյուպատոսության կազմը կներկայացնեն ՀՀ ԱԳՆ-ին։ Այցի ավարտին իրանցի հյուրերը Կապանում ապագա հյուպատոսության շենքի համար տարածքներ են դիտարկել։
2021 թվականի դեկտեմբերին
հայտնի դարձավ, որ Իրանի իշխանությունները նախատեսում են հյուպատոսություն բացել Սյունիքի մարզի Կապան համայնքում։ Դեկտեմբերի 29-ի նիստում Իրանի կառավարությունը հավանություն է տվել արտաքին գործերի նախարարության` Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկին:
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
Վահան Հունանյանը 2021 թվականի նոյեմբերի 30-ին հայտնել է` նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է 2021թ.-ի հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված` տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը, և հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը: