00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոնարհում բժիշկներին. Երևանում համերգ է կազմակերպվել սպիտակ խալաթով հերոսների համար

© Photo : Русский ДомՀամերգ բժիշկների համար
Համերգ բժիշկների համար - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2022
Համերգ բժիշկների համար
Բաժանորդագրվել
Ապրիլի 29-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած համերգը յուրօրինակ խոնարհում դարձավ բուժաշխատողներին։ Հայաստանի համար ողբերգական 2020 թվականին նրանք մեր ժամանակի իրական հերոսներն էին։
Բժիշկ Հովսեփ Գրիգորյանը 7 տարի առաջ Հայաստան է եկել պատերազմող Սիրիայից։ Նա մի քանի լեզու գիտի և ուզում է անպայման նաև ռուսերեն սովորել, չնայած ռուս դասականների երաժշտությունը առանց խոսքերի էլ է հասկանում։ Ասում է՝ համերգին մեծ սպասումներով է եկել և վայելել է երաժշտությունը, հատկապես իր սիրելի ստեղծագործությունը՝ Ռախմանինովի «Էլեգիան»։ Բժիշկն ինքն էլ ժամանակին դաշնամուր նվագել է սովորել և կատարել է այդ մեղեդին։ Համավարակի ժամանակ Հովսեփն աշխատել է Նորք Մարաշ ինֆեկցիոն հիվանդանոցին կցված «Նաիրի» հյուրանոցում։ Ամենաշատը տպավորվել է, թե ինչպես էին բուժառուներն արձագանքում կորոնավիրուսի մահացու սպառնալիքին։

«Հիվանդները չէին հավատում կորոնավիրուսի գոյությանը, անգամ թեստերի արդյունքներին կասկածամտորեն էին վերաբերվում, բժիշկներին չէին վստահում, ինչը բարդացնում էր մեր աշխատանքը։ Նույնիսկ ասում էին`չիպավորում եք մեզ։ Ամբողջ աշխարհում մարդիկ անվստահորեն էին վերաբերվում հիվանդության գոյությանը, բայց այստեղ այդ անվստահությունը մի քիչ շատ էր»,- ասում է նա։

Կարևորագույն մասնագիտություններից մեկի ներկայացուցիչների համար հնչեցին ռուս հռչակավոր կոմպոզիտորներ Պ․Ի․ Չայկովսկու ու Ս․Վ․ Ռախմանինովի ստեղծագործությունները։ Համերգը կայացավ Օպերային թատրոնի հատուկ միջոցառումների դահլիճում, «Ռուսաստանի մեծագույն անունները» նախագծի շրջանակում։ Ելույթ ունեցան մենակատարներ Աննա Այվազյանը, Ռուբեն Նուրիջանյանը, Զոհրաբ Զոհրաբյանը։
© Photo : Русский ДомՀամերգ բժիշկների համար
Концерт в благодарность медикам, организованный Русским домом (29 апреля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2022
Համերգ բժիշկների համար
«Երբ միասնական Արևմուտքը, սպորտային լեզվով ասած՝ փորձում էր որակազրկել ռուսական մշակույթը և առհասարակ ցանկացած ռուսական բան, ի հայտ եկավ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի այս հիանալի նախաձեռնությունը՝ մեզ հետ միասին այսպիսի ծրագիր իրականացնել․ ամենամսյա համերգներ, որոնք նվիրված կլինեն հոբելյանական ամսաթվերին, ռուս մեծ կոմպոզիտորների ծննդյան օրերին։ Կուզեի ընդգծել, որ այս դահլիճում այսօր հոյակապ մասնագիտություն ունեցող հրաշալի մարդիկ են՝ բժիշկներ, որոնք համավարակի ժամանակ «կարմիր գոտում» են աշխատել և փրկել են վիրավորներին վերջին ողբերգական զինված հակամարտության օրերին։ Շատ շնորհակալ ենք, որ այսօր մեզ հետ եք»,- իր ողջույնի խոսքում ասաց Երևանի Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Հայաստանում) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարային ախտաբանության ծառայության ղեկավար Կարապետ Մոմջյանը 44-օրյա պատերազմի օրերին ձգտում էր ռազմաճակատ մեկնել, բայց թույլ չտվեցին։ Նրա մարտական դիրքը հարազատ բուժկենտրոնը դարձավ։

«Մեզ մոտ սոսկալի վնասվածքներով վիրավորներ էին բերում, հատկապես՝ կասետային ռումբերից ստացած վնասվածքներով։ Այդ ռումբերը մանր, երբեմն աննկատ կոտորակով են լցված, բայց խոցման մեծ ուժ ունեն և շատ հյուսվածքներ են վնասում»,- ասում է բժիշկ Մոմջյանը։

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» բժիշկ-ռեանիմատոլոգ Նելլի Հակոբյանի համար այս համերգը մի կում թարմ օդ էր, քանի որ վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ էր ներկա լինում կենդանի երաժշտությամբ միջոցառման։
«Այս ժամանակահատվածում մենք բոլորս սարսափելի փորձությունների միջով անցանք և, հասկանալի է, որ շատերը համերգի տրամադրություն չունեին։ Մեծ զբաղվածության պատճառով ես նույնպես այսպիսի միջոցառումներ այցելելու հնարավորություն չունեի։ Եվ շատ ուրախ եմ, որ հիմա այստեղ եմ, այս դահլիճում։ Կուզեի, որ այսպիսի բարձր մակարդակի համերգներ ավելի հաճախ կազմակերպվեին և փոխարինեին այն երաժշտական «աղբին», որով լցված է շուրջբոլորը»,- ասաց նա։
Չայկովսկու և Ռախմանինովի երաժշտությունը լսելու էր եկել նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա նշեց, որ հիանալի կատարման մեջ զգացվում է երաժշտության և կոմպոզիտորների նկատմամբ սերը։
«Եվրոպայում ռուսական մշակույթը ջնջելու փորձեր են արվում, բայց կարծում եմ՝ այս համերգը ցույց տվեց, որ դա անհնար է։ Այն ապրում է մարդկանց սրտերում, յուրաքանչյուր մարդու հոգեկան հարստությունն է։ Կարծում եմ, որ հենց դա էլ որոշելու է թե՛ ռուսական մշակույթի, թե՛ հայկական մշակույթի, թե՛ մեր կապերի հետագա ճակատագիրը»,- ասաց Կոպիրկինը։
© Photo : Русский ДомԿոպիրկինն ու Ֆեֆիլովը
Чрезвычайный и Полномочный Посол России Сергей Копыркин и руководитель Русского дома Вадим Фефилов перед концертом (29 апреля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2022
Կոպիրկինն ու Ֆեֆիլովը
Եվ վերջում տեղին է վերապատմել այն պատմությունը, որը ներկայացվեց համերգի մասնակիցներին ու հանդիսատեսին։ Պատմություն՝ այն մասին, թե ինչ դեր խաղաց հայտնի բժիշկ Նիկոլայ Դալը (Պուշկինին բուժող հայտնի ռուս բժիշկ, բանասեր, ազգագրագետ Վ․Ի․Դալի ծոռը)՝ կոմպոզիտոր Ռախմանինովի կյանքը փրկելու հարցում։
Վերջինս բժշկին է նվիրել իր ամենավառ ստեղծագործություններից մեկը՝ դաշնամուրային երկրորդ կոնցերտը։
Ճակատագիրը միանգամից մի քանի հարված հասցրեց Ռախմանինովին, երբ նա 24 տարեկան էր. իր առաջին խոշոր ստեղծագործության՝ սիմֆոնիայի ձախողումն ու կոշտ քննադատությունը, ինչպես նաև սիրած աղջկա դավաճանությունն ու ուրիշի հետ ամուսնանալը։
Ռախմանինովը դեպրեսիայի մեջ էր, ինքնասպանության եզրին, որոշեց այլևս երբեք երաժշտություն չգրել։ Ընկերներն օգնեցին նրան` «պատահաբար» ծանոթացնելով հոգեբույժ Նիկոլայ Դալի հետ։ Հինգ ամիս շարունակ Դալը բուժեց երաժշտին, թեև վերջինս կարծում էր, թե պարզապես զրուցելու և նվագելու համար է այցելում բժշկին։
Ռախմանինովի տառապանքները Դալը «բուժեց» խոսքով, հիպնոսով, Մենդելսոնի մեղեդիներով ու թավջութակի պարզ պիեսներով։ Ռախմանինովն աստիճանաբար սթափվեց, սկսեց նորից երաժշտություն գրել և 1901թ․-ի գարնանն ավարտեց իր հրաշալի ստեղծագործությունը` Երկրորդ կոնցերտը։
Պարտիտուրայի տիտղոսաթերթին Ռախմանինովը գրեց, որ այն նվիրում է Ն․Վ․ Դալին։ Իր փրկիչ-բժշկին, որը ներկա էր ստեղծագործության առաջին կատարմանը, նա ասաց․ «Սա իմ կոնցերտը չէ, սա ձե՛ր կոնցերտն է»։
Հետագայում հաճախ հիշելով Ն․Վ․Դալին, Ռախմանինովն ընդգծել է, որ բժիշկն իրեն ոչ թե բուժել է, այլ փրկել։ 1912թ․-ին կոմպոզիտորը Մարիետա Շահինյանին գրեց, որ Դալը իր միակ բժիշկն է եղել ու մի կարևոր բան է սովորեցրել` ուժեղ լինել և հավատալ։
Լրահոս
0