https://arm.sputniknews.ru/20220430/hhum-zangvatsajin-ankargutjunneri-irakan-vtang-ka-aatsn-zgushacnum-e-41521196.html
ՀՀ-ում զանգվածային անկարգությունների իրական վտանգ կա. ԱԱԾ-ն զգուշացնում է
ՀՀ-ում զանգվածային անկարգությունների իրական վտանգ կա. ԱԱԾ-ն զգուշացնում է
Sputnik Արմենիա
ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ բռնություն գործադրելու կոչերից, այլապես գործուն միջոցներ կձեռնարկի։ 30.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-30T14:06+0400
2022-04-30T14:06+0400
2022-04-30T14:19+0400
հայաստան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/2339/06/23390632_0:85:1600:985_1920x0_80_0_0_fcf829e61da369b09fb2074887a222f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին։Կառույցը զգուշացնում է, որ օրենքով նախատեսված գործուն միջոցներ է ձեռնարկելու հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն:ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք էր հայտնել, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։Ապրիլի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2339/06/23390632_88:0:1512:1068_1920x0_80_0_0_d918513875b691e38de71ff7aa3aef41.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
ՀՀ-ում զանգվածային անկարգությունների իրական վտանգ կա. ԱԱԾ-ն զգուշացնում է
14:06 30.04.2022 (Թարմացված է: 14:19 30.04.2022) ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ բռնություն գործադրելու կոչերից, այլապես գործուն միջոցներ կձեռնարկի։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին։
«Հորդորում ենք զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար»,- ասված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ։
Կառույցը զգուշացնում է, որ օրենքով նախատեսված գործուն միջոցներ է ձեռնարկելու հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա
ափսոսանք էր հայտնել, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր
Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։