https://arm.sputniknews.ru/20220430/hhn-ev-arcakhy-pvordzutjunnery-kdimagraven-miasnakanutjamb-katvoghikvosy-harutjunjanin-41522790.html
ՀՀ-ն և Արցախը փորձությունները կդիմագրավեն միասնականությամբ. կաթողիկոսը` Հարությունյանին
ՀՀ-ն և Արցախը փորձությունները կդիմագրավեն միասնականությամբ. կաթողիկոսը` Հարությունյանին
Sputnik Արմենիա
Արցախի նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը հերթական անգամ ճակատագրական ժամանակներ է ապրում։ 30.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-30T14:43+0400
2022-04-30T14:43+0400
2022-04-30T15:18+0400
հայաստան
արցախ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
արցախի նախագահ արայիկ հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/11/27212976_0:73:1400:861_1920x0_80_0_0_71cf2ad99f81ebb9520ccecf9b65252f.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Արցախի համար այս ծանր ու պատասխանատու ժամանակահատվածում առկա բոլոր դժվարություններն ու փորձությունները կդիմագրավվեն համազգային միասնականությամբ։ Արցախի նախագահի հետ հանդիպմանն ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը` հավելելով, որ Հարությունյանն այսօր այցելել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին։Հարությունյանը կաթողիկոսին երախտագիտություն է հայտնել Արցախին մշտապես սատար կանգնելու համար՝ ընդգծելով, որ հերթական անգամ հայ ժողովուրդը, հատկապես՝ արցախահայությունը, ճակատագրական ժամանակներ է ապրում։Կաթողիկոսը և ԱՀ նախագահը կարևորել են բարեկամ երկրների և միջազգային հանրության զորակցությունն Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության գործում՝ անհրաժեշտ համարելով նաև աշխարհասփյուռ հայության հետևողական աջակցությունը։Զրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային պատմական ժառանգության պահպանության խնդիրներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/11/27212976_78:0:1322:933_1920x0_80_0_0_50cfb3557beca1b90a40c9ba685503ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արցախի նախագահ արայիկ հարությունյան
հայաստան, արցախ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արցախի նախագահ արայիկ հարությունյան
ՀՀ-ն և Արցախը փորձությունները կդիմագրավեն միասնականությամբ. կաթողիկոսը` Հարությունյանին
14:43 30.04.2022 (Թարմացված է: 15:18 30.04.2022) Արցախի նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը հերթական անգամ ճակատագրական ժամանակներ է ապրում։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանի և
Արցախի համար այս ծանր ու պատասխանատու ժամանակահատվածում առկա բոլոր դժվարություններն ու փորձությունները կդիմագրավվեն համազգային միասնականությամբ։ Արցախի նախագահի հետ հանդիպմանն ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը` հավելելով, որ Հարությունյանն այսօր այցելել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին։
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերին և անվտանգության խնդիրներին։ Երկուստեք մտահոգություն են արտահայտել Ադրբեջանի կողմից շարունակվող սադրիչ գործողությունների և հայատյաց քաղաքականության կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հարությունյանը կաթողիկոսին երախտագիտություն է հայտնել Արցախին մշտապես սատար կանգնելու համար՝ ընդգծելով, որ հերթական անգամ հայ ժողովուրդը, հատկապես՝ արցախահայությունը, ճակատագրական ժամանակներ է ապրում։
Կաթողիկոսը և ԱՀ նախագահը կարևորել են բարեկամ երկրների և միջազգային հանրության զորակցությունն Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության գործում՝ անհրաժեշտ համարելով նաև աշխարհասփյուռ հայության հետևողական աջակցությունը։
Զրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային պատմական ժառանգության պահպանության խնդիրներին։