https://arm.sputniknews.ru/20220430/hh-nakhagahn-u-vrastani-artgvortsnakharary-karevvorel-en-kajunutjunn-u-khaghaghutjuny-41524529.html
ՀՀ նախագահն ու Վրաստանի արտգործնախարարը կարևորել են կայունությունն ու խաղաղությունը
ՀՀ նախագահն ու Վրաստանի արտգործնախարարը կարևորել են կայունությունն ու խաղաղությունը
Sputnik Արմենիա
ՀՀ նախագահն ու Վրաստանի արտգործնախարարը փաստել են, որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող և «Բարեկամություն» անունը ստացած կամրջի շինարարությունն... 30.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-30T15:21+0400
2022-04-30T15:21+0400
2022-04-30T15:33+0400
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վահագն խաչատուրյան
իլյա դարչիաշվիլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1e/41524082_0:0:2001:1125_1920x0_80_0_0_4e54914d1d0276e0024ac90eedeaec61.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։«ՀՀ նախագահը և Վրաստանի արտգործնախարարը տարածաշրջանի զարգացման տեսանկյունից կարևորել են կայունությունն ու խաղաղությունը։ Նրանք նշել են, որ երկու երկրների միջև փոխվստահության, շարունակական երկխոսության և համագործակցության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։Երկուստեք կարևորվել է տարբեր մակարդակի հանդիպումների ինտենսիվության պահպանումը։Զրուցակիցներն ուրախությամբ փաստել են, որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող և «Բարեկամություն» անունը ստացած կամրջի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով: Այս համատեքստում Վրաստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավանդական բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև նոր խթան կստանան և ավելի կզարգանան:Հիշեցնենք, որ Վրաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով է Հայաստան ժամանել, հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1e/41524082_0:0:1777:1333_1920x0_80_0_0_59e96e995effecee73cff00c248d123e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վահագն խաչատուրյան, իլյա դարչիաշվիլի
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վահագն խաչատուրյան, իլյա դարչիաշվիլի
ՀՀ նախագահն ու Վրաստանի արտգործնախարարը կարևորել են կայունությունն ու խաղաղությունը
15:21 30.04.2022 (Թարմացված է: 15:33 30.04.2022) ՀՀ նախագահն ու Վրաստանի արտգործնախարարը փաստել են, որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող և «Բարեկամություն» անունը ստացած կամրջի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով:
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիին։ Տեղեկությունը հայտնում է
նախագահի մամուլի ծառայությունը։
«ՀՀ նախագահը և Վրաստանի արտգործնախարարը տարածաշրջանի զարգացման տեսանկյունից կարևորել են կայունությունն ու խաղաղությունը։ Նրանք նշել են, որ երկու երկրների միջև փոխվստահության, շարունակական երկխոսության և համագործակցության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երկուստեք կարևորվել է տարբեր մակարդակի հանդիպումների ինտենսիվության պահպանումը։
Զրուցակիցներն ուրախությամբ փաստել են, որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող և «Բարեկամություն» անունը ստացած կամրջի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով: Այս համատեքստում Վրաստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավանդական բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև նոր խթան կստանան և ավելի կզարգանան:
Հիշեցնենք, որ Վրաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով է Հայաստան ժամանել, հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանի ու վարչապետ
Նիկոլ Փաշինյանի հետ։