00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ջազն ու թուրքական «արյունոտ արվեստը». բացառիկ հարցազրույց Գարի Քյոսայանի հետ

© Sputnik / Asatur YesayantsԳարի Քյոսայան
Գարի Քյոսայան - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2022
Գարի Քյոսայան
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Sputnik Արմենիան Ջազի միջազգային օրվա առթիվ զրուցել է հանրահայտ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Գարի Քյոսայանի հետ։ Երաժիշտը խոսել է Գրիգոր Նարեկացու ֆենոմենի, հայկական ջազի, Շառլ Ազնավուրի հետ ընկերության և ֆաշիզմի վերածննդի մասին։
Գարի Քյոսայանը դեմ է «հարևանների» հետ բարեկամությանը, ներմուծվող ավանդույթներին, իսկ արվեստագետների դեմ կիրառվող պատժամիջոցները ֆաշիզմի վերածնունդ է համարում։
Ջազին հավերժ սիրահարված
Ջազի միջազգային օր, մեծ համերգ. սրանք մեր օրերին անհամահունչ են թվում։ Մինչդեռ «ջազմենական» Գարի Քյոսայանի կարծիքով` հնարավոր չէ, որ արվեստագետը չզգա երկրի, երկրագնդի զարկերակը, պետք է ինֆորմացված լինի, որպեսզի դուրս չմնա գործընթացներից։ Ինչ վերաբերում է համերգին, ապա մանկուց երազել է` այդպիսի մի օր լինի, որ աշխարհը նշի ջազի օրը։ Նա ջազը համարում է բարձրագույն արվեստ ու գագաթնակետ` կարևորելով հատկապես մտքի իմպրովիզացիան։
«Մենք ունենք այնպիսի մեծություն, ինչպիսին Նարեկացին է, որը տիեզերական մասշտաբի մտքի իմպրովիզատոր էր»,- ասում է երաժիշտը։
Նա վստահեցնում է, որ ջազը շատ է պետք ոչ միայն մեր ժողովրդին, այլև մարդկությանը։
«Իսկական ջազը մի մեծ հոգևոր հավասարակշռություն է»,- շեշտում է նա։
Ջազի հանդեպ անդավաճան սերը զգացել է 13 տարեկանում, երբ գրել է ջազային մի ստեղծագործություն, որը, ի դեպ, հնչելու է Ջազի միջազգային օրվան նվիրված համերգին (ապրիլի 30-ին` ժամը` 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում), իսկ բառերը կոմպոզիտորը գրել է վերջերս։ Երգը կոչվում է «Day of may dream» («Իմ երազանքի օրը»)։
Հայկական ջազը
Գարի Քյոսայանը հայկական ջազի վերաբերյալ անձնական պատմություն ունի, որը սկիզբ է առնում պատանեկության տարիներից։

«Մոտ 19-20 տարեկանում Կոմպոզիտորների միության տան դահլիճում ելույթ ունեցա իմ տրիոյով, որին մասնակցում էր հրաշալի մի երաժիշտ` բաս-կիթառահար Ակսել Բակունցը։ Նրա ջազային ստեղծագործությունը մինչև հիմա ականջներումս է»։

Կոմպոզիտորը խոստովանում է, որ հայ ջազ-կատարողները հայտնի են աշխարհին, բայց ստեղծագործողներն այնքան էլ շատ չեն։ Նա առանց ավելորդ համեստության պատմում է, որ երբ ԱՄՆ-ում առաջին անգամ ձայնագրել է իր ձայներիզը, տեղացի ջազմենները (հատկապես սաքսոֆոնահարները, շեփորահարները) խոստովանել են, որ մտքի թռիչք ու կոմֆորտ են ապրել Գարիի հարմոնիկ մտածելակերպից ու գործիքավորումից։ Այն ժամանակ «Լոս Անջելես թայմսը» գրել է, որ Գարի Քյոսայանի ստեղծագործությունները նոր քայլ, նոր մոտեցում ու նոր հարմոնիաներ են ջազում։
Ե՞րբ և ինչպե՞ս եկավ հաջողությունը
Հարցին, թե արդյոք «Լռության սիմֆոնիա», «Արահետ», «Ձայն լռության» ֆիլմերի համար գրված երաժշտությունը նպաստեց կոմպոզիտորի համբավի տարածմանը, երաժիշտն անկեղծորեն ասում է, որ իր մեծ հաջողությունը կապում է այլ իրադարձությունների հետ։

«Իմ հաջողությունը եկավ Միացյալ Նահանգներից։ 1995-ը շատ կարևոր տարեթիվ էր ինձ համար. առաջին անգամ հանդիպեցի Շառլ Ազնավուրին, ծանոթացանք, մտերմացանք, ինձ հրավիրեց իր երեկոյին նվագելու, և այդ ընկերությունը տևեց երկար տարիներ։ 2005-ին Ազնավուրը իր ներկայությամբ պատվեց իմ երևանյան համերգը»։

Դաշնակահարը հպարտությամբ նշում է, որ նույն 95-ին Բևերլի Հիլզի հսկայական եկեղեցիներից մեկում, որտեղ դասական երգեհոն կար, համերգին հնչեց իր հեղինակած կոնցերտը երգեհոնի համար, ինչպես նաև լավագույն ստեղծագործությունները՝ «For You», «Silence», «Apricot tree» («Քեզ համար», «Լռություն», «Ծիրանի ծառ»), որոնք այսօր հիթեր են աշխարհահռչակ ջազմենների նվագացանկում։ Իսկ «Promising day»-ը («Խոստումնալից օր») մինչ օրս հնչում է Միացյալ Նահանգների ազգային ռադիոյով։ Քյոսայանը խոստովանում է` ցավոք, ոչ բոլորը գիտեն, որ հեղինակը հայ է, և հեղինակային իրավունքի հետ խնդիրներ կան, սակայն վստահ է, որ այդ հարցերը կհարթվեն։
Փրկել ոչնչացվող հայոց քաղաքակրթության վերջին փշրանքները` թեկուզ թղթի վրա. Րաֆֆի Քորթոշյան
Ազգայինի պակաս կա
Երգի, երաժշտության մոտիվացնող ուժը երաժիշտը տեսնում է ժողովրդական, գուսանական երգերի մեջ, որոնք այն գույնն ու հիմքն են, որոնց վրա կառուցվում է արվեստը։ Մերօրյա կարգախոս դարձած «Զարթի՛ր, լաո՛»-ն երաժիշտը համարում է շատ հեղափոխական երգ, որն ագրեսիվ չէ, բայց իր մեջ մեծ ուժ ունի։ «Դրանք զտարյուն, ազգային երգեր են, որոնք, ցավոք, այսօր չեն պրոպագանդվում, չեն լսվում եթերներից», - ասում է Քյոսայանն ու իր սիրած երգերից առանձնացնում «Պարտեզում վարդ է բացվել» ստեղծագործությունը` հատկապես Օֆելյա Համբարձումյանի կատարմամբ։
Ինչպե՞ս տալ մի բան, որը չունես
Արվեստը, երաժշտությունը պետք է սահմաններ ու ազգություններ չճանաչեն, սակայն հարևան երկրների հետ ընկերանալու գաղափարը մեզ կանգնեցնում է այլ իրականության առջև։ Հարցին, թե արդյոք հնարավոր է համարում նրանց հետ մշակութային համագործակցությունը, արվեստագետը կտրուկ պատասխան է տալիս. «Անհավանական բան է։ Ո՛չ մշակութային, ո՛չ էլ այլ համագործակցություն չեմ պատկերացնում։ Հիշենք, թե 2020 թվականի ողբերգությունից հետո ինչպես էր մեր հարևան երկրի ղեկավարը ուրախանում և ասում. «Թալեաթը պետք է ողջ լիներ և տեսներ սա»։ Այդ ժողովրդի հետ ինչպե՞ս կարելի է կոմպրոմիսի գնալ։ Մինչև իրենք ներողություն չխնդրեն, չընդունեն ցեղասպանությունը, ոչ մի դեպքում»։

Հարց է առաջանում` իսկ որքանո՞վ է իրական, որ հարևան պետությունը կդիմի այդ քայլին։ «Իրենց խնդիրն է, քանի որ անեծքն իրենց ազգի վրա է»,- ասում է նա։

Քյոսայանի խոսքով` մշակութային համագործակցությունն անհավանական է նաև մեկ այլ պատճառով. «Ի՞նչ արվեստի մասին է խոսքը, եթե Թուրքիան ոչ մի տեսակի արվեստ չունի։ Դարեդար նրանք ոչինչ չեն ունեցել՝ ո՛չ նկարչություն, ո՛չ գրականություն, ո՛չ երաժշտություն։ Աշխարհին նրանք ոչինչ չեն տվել։ Միայն արյուն, ուրիշ ոչինչ»։
Երբ արվեստն անզոր է
Դիտարկմանը, թե աշխարհաքաղաքական իրադարձություններն այսօր անդրադառնում են մշակույթի և արվեստագետների վրա (Արևմուտքում սահմանափակումներ են կիրառվում Չայկովսկու, Ռախմանինովի, Դոստոևվսկու ժառանգության հանդեպ), Գարի Քյոսայանը դա ֆաշիզմի դրսևորում է համարում. «Ֆաշիզմի նոր վերածնունդն է։ Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Արվեստագետի միակ պայքարելու միջոցը իր արվեստն է։ Եթե արվեստը չի օգնում, պետք է զենք վերցնել։ Մենք պետք է մեր տունը պաշտպանենք»։
Ամեն օր ինձ ստիպում են հեռանալ իմ երկրից. հարցազրույց Հրանտ Թոխատյանի հետ
Երբ նկարում եմ, հանգստանում եմ
Բարեբախտաբար, գործը չի հասել զենքին, փոխարենը դաշնակահարի ձեռքին արդեն վաղուց վրձին է հայտնվել։ «Երբ դեռ դպրոցական էի, ուսուցիչը պատմում էր դասը, ես լսում էի ու նկարում։ Զարմանալի կերպով հասկանում էի, որ երբ նկարում եմ, մյուս օրը դասն անգիր գիտեմ, այսինքն՝ տեղի էր ունենում ուժեղ կենտրոնացում։ Համ էլ հանգստանում էի։ Իմ հարևանը նկարիչ էր, ես երազում էի, որ մի օր ես էլ պետք է յուղաներկով նկարեմ, և այդ օրը եկավ։ Գույները ինձ շատ հարազատ են»,- պատմում է գեղանկարիչ Գարի Քյոսայանը։
Մուսան ինձ հետ է
Հանրահայտ արվեստագետի մուսան ընտանիքն է, երկիրը, հայ ժողովուրդը։
«Երբ 2 տարի առաջ ԱՄՆ-ի հյուրախաղերից ընտանիքով վերադարձանք Հայաստան, իջանք օդանավակայանում, շնչեցինք Հայաստանի օդը, կինս նայեց ինձ, ես` նրան, հասկացանք, որ այսպիսի օդ ոչ մի տեղ չէինք շնչել։ Մեր մրգերի համն ու հոտը մեզ հասկացրեց, որ մենք իրոք դրախտավայրում ենք ապրում», - վերարժևորելով հայրենի հողը` ասում է նա։
Հայրենասիրության դասերն էլ այսօր մասամբ ստանում է իր փոքրիկ աղջկանից, որը նկատողություն է անում հայրիկին, երբ վերջինս գրական հայերենով չի խոսում։ Նա նույնպես դաշնակահարուհի է, սիրում է մայրիկի՝ երգչուհի, դերասանուհի Ալլա Սահակյանի երգացանկը և շատ լավ նկարում է։
Հայի դիմանկարը
Գարի Քյոսայանը զրույցի վերջում հայրենակիցներին հորդորում է չմոռանալ աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը լինելու փաստը։ «Հիմա ազգի դիմանկարը ծրագրված ուզում են փոխել, բայց չեն կարող։ Նախկինում ես երբեք չեմ տեսել, որ հայ տղամարդը նարգիլե ծխի, շաուրմա ուտի։ Նման բան չի եղել մեր երկրում, դա ծրագրված է»,- ասում է նա։
Քյոսայանը համոզված է` այս վիճակից դուրս գալու միակ ելքը կրթվելն է։
Լրահոս
0