https://arm.sputniknews.ru/20220430/duq-zartneq-mer-lavonery-el-chen-zartnelu-zvohvatsneri-harazatnery-krkin-akcia-en-anum-41521562.html
Դո՛ւք զարթնեք, մեր լաոները էլ չեն զարթնելու. զոհվածների հարազատները կրկին ակցիա են անում
Դո՛ւք զարթնեք, մեր լաոները էլ չեն զարթնելու. զոհվածների հարազատները կրկին ակցիա են անում
Sputnik Արմենիա
Զոհվածների հարազատները պահանջում են, որ դատախազությունը որոշի իրենց կարգավիճակի հարցը։ 30.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-30T14:22+0400
2022-04-30T14:22+0400
2022-04-30T15:16+0400
հայաստան
զինծառայող
ծնող
հհ դատախազություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/04/1e/41523846_0:0:1601:901_1920x0_80_0_0_93c1241ce41d6a94290e81a2ba16d445.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Զոհված զինծառայողների հարազատները կրկին հավաքվել են դատախազության առջև և չեն պատրաստվում հեռանալ, մինչև իրենց կարգավիճակի հարցը չլուծվի, և դատախազությունը որոշում չկայացնի։Նրանք պահանջում են, որ իրենց զավակներին տուժածներ, իսկ իրենց էլ` տուժածների հարազատներ ճանաչեն։ Դատախազությունը հայտնել է` ծնողների միջնորդությունը բավարարվել է, և միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։Զոհված զինծառայողներից մեկի մայրն ասաց, որ եթե երթերի, ցույցերի նշանաբանը «Զարթնի՛ր, լաո»-ն է», ապա իրենց լաոներն այլևս չեն զարթնելու, հետ չեն գալու։Նշենք, որ որոշում կայացնելու ժամկետն օրենքով լրանում է մայիսի 2-ին, սակայն ծնողների խոսքով` իրենց խոստացել էին երեկ պատասխան տալ, ձգձգեցին, որպեսզի ոչ աշխատանքային օրերը մեջտեղ ընկնեն։«Սա ծածկադմփոցի պահ է. մեզ ասում են` ուրբաթ կլինի պատասխանը, հետո էլ, թե՝ երկուշաբթի։ Պետք է մեզ այսօր պատասխան տան, չենք գնալու ոչ մի տեղ»,- ասաց զոհվածներից մեկի հայրը։Հավելենք, որ ժամը 16։30-ին զոհվածների հարազատները կհավաքվեն Ազատության հրապարակում, որտեղից կշարժվեն դեպի կառավարություն, հետո դատախազություն` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալությունը։Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։Ապրիլի 28-ին դատախազությունից ծնողներին հայտնել են, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։Նշենք, որ ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։Քրգործի նախաքննությունը հանձնված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։Փաշինյանը որպես մեղադրյալ կներգրավվի՞ քրգործում, եթե դատախազը դիմումն ուղարկել է քննիչին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/04/1e/41523846_0:0:1461:1096_1920x0_80_0_0_c956bafe9e1f1208e283df24d64729c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զինծառայող, ծնող, հհ դատախազություն
հայաստան, զինծառայող, ծնող, հհ դատախազություն
Դո՛ւք զարթնեք, մեր լաոները էլ չեն զարթնելու. զոհվածների հարազատները կրկին ակցիա են անում
14:22 30.04.2022 (Թարմացված է: 15:16 30.04.2022) Զոհվածների հարազատները պահանջում են, որ դատախազությունը որոշի իրենց կարգավիճակի հարցը։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Զոհված զինծառայողների հարազատները կրկին հավաքվել են դատախազության առջև և չեն պատրաստվում հեռանալ, մինչև իրենց կարգավիճակի հարցը չլուծվի, և դատախազությունը որոշում չկայացնի։
Նրանք պահանջում են, որ իրենց զավակներին տուժածներ, իսկ իրենց էլ` տուժածների հարազատներ ճանաչեն։ Դատախազությունը հայտնել է` ծնողների միջնորդությունը բավարարվել է, և միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։
Զոհված զինծառայողներից մեկի մայրն ասաց, որ եթե երթերի, ցույցերի նշանաբանը «Զարթնի՛ր, լաո»-ն է», ապա իրենց լաոներն այլևս չեն զարթնելու, հետ չեն գալու։
«Դո՛ւք զարթնեք, մեր լաոները էլ չեն զարթնելու, քանի որ թշնամին կոտորեց նրանց մեր ներքին թշնամու պատճառով։ Զարթնե՛ք և եկեք, կանգնե՛ք մեր կողքին»,- ասաց կինը։
Նշենք, որ որոշում կայացնելու ժամկետն օրենքով լրանում է մայիսի 2-ին, սակայն ծնողների խոսքով` իրենց խոստացել էին երեկ պատասխան տալ, ձգձգեցին, որպեսզի ոչ աշխատանքային օրերը մեջտեղ ընկնեն։
«Սա ծածկադմփոցի պահ է. մեզ ասում են` ուրբաթ կլինի պատասխանը, հետո էլ, թե՝ երկուշաբթի։ Պետք է մեզ այսօր պատասխան տան, չենք գնալու ոչ մի տեղ»,- ասաց զոհվածներից մեկի հայրը։
Հավելենք, որ ժամը 16։30-ին զոհվածների հարազատները կհավաքվեն Ազատության հրապարակում, որտեղից կշարժվեն դեպի կառավարություն, հետո դատախազություն` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալությունը։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն արդեն մի քանի օր է՝
բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով
դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ապրիլի 28-ին դատախազությունից
ծնողներին հայտնել են, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։
Նշենք, որ ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Քրգործի նախաքննությունը հանձնված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։