https://arm.sputniknews.ru/20220430/arcakhy-erbeq-voreve-kerp-chi-karvogh-linel-adrbejani-kazmum-artak-beglarjan-41514322.html
Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Արտակ Բեգլարյան
Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Արտակ Բեգլարյան
Sputnik Արմենիա
Արցախի պետնախարարի խոսքով` միջազգային հանրությունը պետք է անվերապահորեն ճանաչի ցեղասպանական քաղաքականության հետևանքների ու գոյաբանական հետագա վտանգների... 30.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-30T10:53+0400
2022-04-30T10:53+0400
2022-04-30T11:17+0400
արտակ բեգլարյան
արցախ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28626936_0:0:1600:901_1920x0_80_0_0_c155014d3d369438dcd0ec81c7ae6c25.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության իշխանության բոլոր թևերի ու բոլոր դերակատարների և ողջ ժողովրդի դիրքորոշումը միանշանակ ու անփոփոխելի է, որ Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս հայտարարությունն արել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։«Ավելին` մենք բոլորս պատրաստ ենք ցանկացած կարճաժամկետ ու երկարաժամկետ զրկանքների ու մարտահրավերների, սակայն մեր ընտրած ճանապարհից երբեք չենք շեղվելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:Բեգլարյանի խոսքով` այս դիրքորոշումը մշտապես ներկայացվել ու ներկայացվում է և՛ միջազգային հանրության բոլոր դերակատարներին, և՛ ՀՀ իշխանություններին, և՛ հրապարակայնացվում է: Այդ ուղուց շեղում որևէ մեկը չի կարող թույլ տալ իրեն, իսկ հայության մեջ ով այլ կարծիք ունի, պարտավոր է պարզապես հարգել արցախահայության կամքն ու իրավունքը՝ որոշելու սեփական ճակատագիրն իր սեփական հայրենիքում:Նա շեշտել է` մեր ընտրած ուղին դժվար է ու երկար, սակայն արժեքահեն ու արդար, և ոչ ոք իրավունք չունի դավաճանելու մեր սուրբ նախնիների, հայրերի ու եղբայրների պայքարին ու թափած արյանը, ինչպես նաև քար գցելու հաջորդ սերունդների ճակատագրի վրա:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28626936_179:0:1600:1066_1920x0_80_0_0_1315e63b52d346dd9a8344ffffdd3c14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտակ բեգլարյան, արցախ, ադրբեջան
արտակ բեգլարյան, արցախ, ադրբեջան
Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Արտակ Բեգլարյան
10:53 30.04.2022 (Թարմացված է: 11:17 30.04.2022) Արցախի պետնախարարի խոսքով` միջազգային հանրությունը պետք է անվերապահորեն ճանաչի ցեղասպանական քաղաքականության հետևանքների ու գոյաբանական հետագա վտանգների պայմաններում Ադրբեջանի կազմում ապրելու անհնարինության սկզբունքը
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության իշխանության բոլոր թևերի ու բոլոր դերակատարների և ողջ ժողովրդի դիրքորոշումը միանշանակ ու անփոփոխելի է, որ
Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս հայտարարությունն արել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Ավելին` մենք բոլորս պատրաստ ենք ցանկացած կարճաժամկետ ու երկարաժամկետ զրկանքների ու մարտահրավերների, սակայն մեր ընտրած ճանապարհից երբեք չենք շեղվելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Բեգլարյանի խոսքով` այս դիրքորոշումը մշտապես ներկայացվել ու ներկայացվում է և՛ միջազգային հանրության բոլոր դերակատարներին, և՛ ՀՀ իշխանություններին, և՛ հրապարակայնացվում է: Այդ ուղուց շեղում որևէ մեկը չի կարող թույլ տալ իրեն, իսկ հայության մեջ ով այլ կարծիք ունի, պարտավոր է պարզապես հարգել արցախահայության կամքն ու իրավունքը՝ որոշելու սեփական ճակատագիրն իր սեփական հայրենիքում:
«Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը գերակա է միջազգային իրավունքի բոլոր մնացած նորմերի ու աշխարհաքաղաքական շահերի հանդեպ: Իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ առնչություն չունի ինքնորոշման իրավունքի հետ, որն, ի դեպ, ընդունվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ հաստատված Մադրիդյան հայտնի սկզբունքներով, հետևաբար՝ միջազգային հանրության կողմից: Դրան ավելանում է նաև ցեղասպանական քաղաքականության հետևանքների ու գոյաբանական հետագա վտանգների պայմաններում Ադրբեջանի կազմում ապրելու անհնարինության սկզբունքը, որը ևս միջազգային հանրությունը պետք է ճանաչի անվերապահորեն, ինչպես արել է, օրինակ, Կոսովոյի պարագայում»,- նշել է Բեգլարյանը:
Նա շեշտել է` մեր ընտրած ուղին դժվար է ու երկար, սակայն արժեքահեն ու արդար, և ոչ ոք իրավունք չունի դավաճանելու մեր սուրբ նախնիների, հայրերի ու եղբայրների պայքարին ու թափած արյանը, ինչպես նաև քար գցելու հաջորդ սերունդների ճակատագրի վրա: