https://arm.sputniknews.ru/20220429/pashinjany-handipel-e-44-orja-paterazmum-zvohvatsneric-7i-tsnvoghneri-het-41487155.html
Փաշինյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների հետ
Փաշինյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների հետ
Sputnik Արմենիա
Ծնողներն ասել են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև զինվորական դատախազի օգնականը։ 29.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-29T16:50+0400
2022-04-29T16:50+0400
2022-04-29T17:08+0400
զոհ
ծնող
նիկոլ փաշինյան
արցախ
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/18/41237052_0:44:1600:944_1920x0_80_0_0_3995cfb928f8573650c3d8abc09c7bfd.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսի հետ։Նրանցից մեկը` Վահիկ Սահակյանը (որը նույնպես ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ակցիայի մասնակից է), լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք 7 հոգով են եղել, սակայն խմբում եղել են ևս մի քանի մարդ` գերի ընկած (պաշտոնապես հաստատված) զինծառայողների ծնողներ, հարազատներ։Սահակյանի խոսքով` Փաշինյանն իրենց բան չի ասել, միայն շեշտել է` թող գործը քննվի։ Գերի ընկածների ծնողների հարցին` որտե՞ղ են և ե՞րբ կգան իրենց զավակները, վարչապետը նույնպես պատասխան չի տվել։Ծնողների 7-հոգանոց խումբը վարչապետի մոտ մի հարց է բարձրացրել. դա իրենց տղաների հրամանատարի անփութությունն է, ինչի հետևանքով նրանք զոհվել են։ Հանդիպումը 2-3 ժամ է տևել։Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին են փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։Ապրիլի 28-ին դատախազությունից ծնողներին հայտնել են, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին։Այնտեղից Sputnik Արմենիային փոխանցել են, որ ստացել են միջնորդությունը, սակայն կոմիտե գնացած ծնողներին ասել են, որ չեն ստացել։ Վերջիններս այդ պատճառով կրկին վերադարձել են գլխավոր դատախազության մոտ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/18/41237052_155:0:1575:1065_1920x0_80_0_0_c21bb0b5ff7424c107b5dd806aa66d8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զոհ, ծնող, նիկոլ փաշինյան, արցախ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
զոհ, ծնող, նիկոլ փաշինյան, արցախ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Փաշինյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների հետ
16:50 29.04.2022 (Թարմացված է: 17:08 29.04.2022) Ծնողներն ասել են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև զինվորական դատախազի օգնականը։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսի հետ։
Նրանցից մեկը` Վահիկ Սահակյանը (որը նույնպես ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ակցիայի մասնակից է), լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք 7 հոգով են եղել, սակայն խմբում եղել են ևս մի քանի մարդ` գերի ընկած (պաշտոնապես հաստատված) զինծառայողների ծնողներ, հարազատներ։
«Մեկ ամսից ավելի է, ինչ դիմել էինք նրա հետ հանդիպելու համար, այսօր նա մեզ ընդունեց։ Մեր տղաների գործը նախաքննական փուլում ա, մենք էլ նրա մոտ էլ էինք այդ մասին ցանկանում ասել։ Գլխավոր դատախազը հանդիպմանը չկար, այնտեղ էր նաև զինվորական դատախազի օգնականը»,- նշեց Սահակյանը։
Սահակյանի խոսքով` Փաշինյանն իրենց բան չի ասել, միայն շեշտել է` թող գործը քննվի։ Գերի ընկածների ծնողների հարցին` որտե՞ղ են և ե՞րբ կգան իրենց զավակները, վարչապետը նույնպես պատասխան չի տվել։
Ծնողների 7-հոգանոց խումբը վարչապետի մոտ մի հարց է բարձրացրել. դա իրենց տղաների հրամանատարի անփութությունն է, ինչի հետևանքով նրանք զոհվել են։ Հանդիպումը 2-3 ժամ է տևել։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն արդեն մի քանի օր է՝
բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին են փոխանցել իրենց ստորագրություններով
դիմում-պահանջը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ապրիլի 28-ին դատախազությունից
ծնողներին հայտնել են, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին։
Այնտեղից
Sputnik Արմենիային փոխանցել են, որ ստացել են միջնորդությունը, սակայն կոմիտե գնացած ծնողներին ասել են, որ չեն ստացել։ Վերջիններս այդ պատճառով կրկին վերադարձել են գլխավոր դատախազության մոտ։