00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան պատրաստ է նախաձեռնող լինել ՌԴ և Ուկրաինայի միջև կարգավորման հարցում․ Էրդողան

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2022
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հերթական հեռախոսազրույցն են ունեցել, որի ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է նախաձեռնողականություն ստանձնել ՌԴ և Ուկրաինայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից, փոխանցում է թուրքական NTV-ն։
Էրդողանը հերթական անգամ նշել է՝ իրենք պատրաստ են միջնորդ լինել, որպեսզի խաղաղություն լինի ու Ստամբուլի բանակցությունների ձեռքբերումները մեծացնելով՝ կողմերը հասնեն կայուն հրադադարի։ Ըստ նրա՝ Թուրքիան շարունակելու է երկու հարևան երկրների միջև եղած ճգնաժամը հաղթահարելուն ուղղված իրենց ջանքերը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում փետրվարի 24-ին սկսված հատուկ ռազմական գործողությունից հետո Թուրքիան անընդհատ փորձում է բանակցություններում միջնորդի դեր ստանձնել։ Անկարային երկու անգամ հաջողվել է ռուս-ուկրաինական հանդիպում կազմակերպել Թուրքիայում․ նախ Անթալիայում հանդիպել էին ՌԴ և Ուկրաինայի արտգործնախարարները, հետո Ստամբուլում մարտի 29-ին հանդիպեցին Բելառուսում բանակցող պատվիրակությունները։
Լրահոս
0