https://arm.sputniknews.ru/20220428/rusastani-geghasahvordnery-hajastani-havaqakan-chen-hravirvi-41445031.html
ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի ղեկավարը հերքել է. ՌԴ-ի գեղասահորդներին ՀՀ հավաքական չեն հրավիրել
ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի ղեկավարը հերքել է. ՌԴ-ի գեղասահորդներին ՀՀ հավաքական չեն հրավիրել
Sputnik Արմենիա
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան հայտարարել է ռուս գործընկերներին աջակցելու մասին, սակայն հերքել է ռուսաստանցիներին` Հայաստանի հավաքական հրավիրելու մասին... 28.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-28T17:49+0400
2022-04-28T17:49+0400
2022-04-29T09:01+0400
հայաստան
գեղասահք
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1505/33/15053362_0:79:1498:922_1920x0_80_0_0_f8b1ad6b7a6d59c70ec3daa989e4c075.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան Ռուսաստանի գեղասահորդներին Հայաստանի հավաքական հրավիրելու մտադրություն չունի։ Metaratings.ru–ի հետ զրույցում այս մասին ասել է ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը։Միաժամանակ նա հայտնել է, որ 6-12 տարեկան երեխաները կկարողանան մասնակցել Հայաստանի բաց առաջնությանը, որը կանցկացվի 6-րդ տարին անընդմեջ: Նրա խոսքով ՝ ռուսական կողմն աջակցում է առաջնության կազմակերպմանը։«Սա ոչ թե միջազգային, այլ ներքին մրցաշար է, և համապատասխանաբար այն չկա ISU օրացույցում»,- ասել է Ստեփանյանը:Ֆեդերացիայի ղեկավարը նաև նշել է, որ իրենք աջակցել են, որպեսզի Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիային թույլ տան մասնակցել Չմշկավազորդների միջազգային միության (ISU) կոնգրեսին։Մարտի 1-ին Չմշկավազորդների միջազգային միությունը Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին հեռացրել է կազմակերպության հովանու ներքո անցկացվող բոլոր մրցումներից։Ավելի վաղ Ռուսաստանի չմշկավազորդների ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կոգանը հերքել էր լուրն այն մասին, որ ռուսաստանցի գեղասահորդները կմասնակցեն մայիսի 27-28-ը Երևանում անցկացվող մրցաշարին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1505/33/15053362_83:0:1416:1000_1920x0_80_0_0_146ec46c90d871fc1b2970e5065d376b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գեղասահք, ռուսաստան
հայաստան, գեղասահք, ռուսաստան
ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի ղեկավարը հերքել է. ՌԴ-ի գեղասահորդներին ՀՀ հավաքական չեն հրավիրել
17:49 28.04.2022 (Թարմացված է: 09:01 29.04.2022) Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան հայտարարել է ռուս գործընկերներին աջակցելու մասին, սակայն հերքել է ռուսաստանցիներին` Հայաստանի հավաքական հրավիրելու մասին լուրերը:
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան Ռուսաստանի գեղասահորդներին Հայաստանի հավաքական հրավիրելու մտադրություն չունի։
Metaratings.ru–ի հետ զրույցում այս մասին ասել է ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը։
Միաժամանակ նա հայտնել է, որ 6-12 տարեկան երեխաները կկարողանան մասնակցել Հայաստանի բաց առաջնությանը, որը կանցկացվի 6-րդ տարին անընդմեջ: Նրա խոսքով ՝ ռուսական կողմն աջակցում է առաջնության կազմակերպմանը։
«Սա ոչ թե միջազգային, այլ ներքին մրցաշար է, և համապատասխանաբար այն չկա ISU օրացույցում»,- ասել է Ստեփանյանը:
Ֆեդերացիայի ղեկավարը նաև նշել է, որ իրենք աջակցել են, որպեսզի Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիային թույլ տան մասնակցել Չմշկավազորդների միջազգային միության (ISU) կոնգրեսին։
«Մենք նամակ էինք ստացել ISU-ից, որում գրված էր` արդյոք ցանկանում ենք, որ ֆեդերացիան մասնակցի կոնգրեսին, մենք պատասխանել ենք` իհարկե, ցանկանում ենք։ Մենք միշտ աջակցել ենք Ռուսաստանին, մեր ժողովուրդը միշտ եղել է Ռուսաստանի կողքին»,- ասել է Ստեփանյանը։
Մարտի 1-ին Չմշկավազորդների միջազգային միությունը Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին հեռացրել է կազմակերպության հովանու ներքո անցկացվող բոլոր մրցումներից։
Ավելի վաղ Ռուսաստանի չմշկավազորդների ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կոգանը հերքել էր լուրն այն մասին, որ ռուսաստանցի գեղասահորդները կմասնակցեն մայիսի 27-28-ը Երևանում անցկացվող մրցաշարին։