https://arm.sputniknews.ru/20220428/piafy-shanely-cvetaevan-u-kalvon-hajtnvel-en-mek-bemum-bvohemy-gravec-gjumrin-41413156.html
Պիաֆը, Շանելը, Ցվետաևան ու Կալոն հայտնվել են մեկ բեմում․ «Բոհեմը» գրավեց Գյումրին
Պիաֆը, Շանելը, Ցվետաևան ու Կալոն հայտնվել են մեկ բեմում․ «Բոհեմը» գրավեց Գյումրին
Sputnik Արմենիա
Գյումրու դրամատիկական թատրոնի այս ներկայացման մեջ միայն կանայք են ներգրավված։ Առաջնախաղից դեռ երեք օր առաջ բոլոր տոմսերը սպառվել էին։ 28.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-28T09:35+0400
2022-04-28T09:35+0400
2022-04-28T10:05+0400
գյումրի
թատերական ներկայացում
կին
մշակույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41413127_0:0:1601:901_1920x0_80_0_0_b56055781cc2e82c3d6ce944f15bced0.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Գյումրու դրամատիկականի փոքր թատրոնում ապրիլի 27-ին կայացավ «Բոհեմ» ներկայացման առաջնախաղը: Չնայած երիտասարդ տարիքին` պիեսի հեղինակին` երիտասարդ դրամատուրգ Մարիա Ակոպովային, և բեմադրող ռեժիսոր Տաթև Ժաքյանին հաջողվեց գրավել գյումրեցի խստապահանջ հանդիսատեսի սիրտը։Ներկայացման հիմքում 4 հայտնի կանանց` Էդիթ Պիաֆի, Կոկո Շանելի, Մարինա Ցվետաևայի և Ֆրիդա Կալոյի կյանքի պատմութունն է՝ համեմված փաստագրական ֆանտազիայի շնչով։Տարբեր ճակատագրերով, տարբեր ժամանակներում ու տարբեր երկրներում ապրած այս կանանց միավորում է մեկ բան՝ չորսն էլ բոհեմական կյանքով են ապրել, բայց նաև զրկանքներ ու հիասթափություններ են ունեցել։Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ սա թատրոնի գեղեցիկ ավանդույթն է` հնարավորություն տալ երիտասարդներին։Նա խոստացավ, որ «Բոհեմը» այցեքարտային ներկայացում կդառնա թատրոնի համար:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41413127_152:0:1365:910_1920x0_80_0_0_2847c167c5f67cff7eb605e463c37f76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի թատրոն կին
Պիաֆը, Շանելը, Ցվետաևան ու Կալոն հայտնվել են մեկ բեմում․ «Բոհեմը» գրավեց Գյումրին
09:35 28.04.2022 (Թարմացված է: 10:05 28.04.2022) Գյումրու դրամատիկական թատրոնի այս ներկայացման մեջ միայն կանայք են ներգրավված։ Առաջնախաղից դեռ երեք օր առաջ բոլոր տոմսերը սպառվել էին։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Գյումրու դրամատիկականի փոքր թատրոնում ապրիլի 27-ին կայացավ «Բոհեմ» ներկայացման առաջնախաղը: Չնայած երիտասարդ տարիքին` պիեսի հեղինակին` երիտասարդ դրամատուրգ Մարիա Ակոպովային, և բեմադրող ռեժիսոր Տաթև Ժաքյանին հաջողվեց գրավել գյումրեցի խստապահանջ հանդիսատեսի սիրտը։
Ներկայացման հիմքում 4 հայտնի կանանց` Էդիթ Պիաֆի, Կոկո Շանելի, Մարինա Ցվետաևայի և Ֆրիդա Կալոյի կյանքի պատմութունն է՝ համեմված փաստագրական ֆանտազիայի շնչով։
Տարբեր ճակատագրերով, տարբեր ժամանակներում ու տարբեր երկրներում ապրած այս կանանց միավորում է մեկ բան՝ չորսն էլ բոհեմական կյանքով են ապրել, բայց նաև զրկանքներ ու հիասթափություններ են ունեցել։
Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը,
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ սա թատրոնի գեղեցիկ ավանդույթն է` հնարավորություն տալ երիտասարդներին։
«Ներկայացումը մեկ այլ առանձնահատկություն էլ ունի՝ բեմական նկարչից մինչև զգեստների ձևավորողը կանայք են։ Ի դեպ, առաջին անգամ է թատրոնը անդրադառնում փաստագրական ժանրին։ Եվ առաջին անգամ է, որ ներկայացման երեք օրերի տոմսերը սպառվել են»,- ասաց Հարությունյանը։
Նա խոստացավ, որ «Բոհեմը» այցեքարտային ներկայացում կդառնա թատրոնի համար: