00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու սրվեց քաղաքական իրավիճակը. մարդկանց մոտ ահագնանում է գիտակցումը՝ մեզ խաբել են

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյան, 5 օգոստոսի , 2019
Նիկոլ Փաշինյան, 5 օգոստոսի , 2019 - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Քաղաքական իրադրությունը Հայաստանում խիստ սրվեց հատկապես խորհրդարանի ամբիոնից վարչապետի բարձրաձայնած մեկնաբանություններից հետո։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե որևէ արտառոց բան չի հնչել։ Պարզապես մեջբերեմ. «Միջազգային հանրությունն ասում է՝ մի փոքր իջեցրե′ք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ Ցանկացած իշխանավոր կարող է շատ հանգիստ արդարանալ՝ մենք ոչինչ չենք պնդել, ընդամենը փաստել ենք, որ միջազգային հանրությունն է նման բան ասել, «նշաձող իջեցնելու» տակ էլ հազար բան կարելի է հասկանալ, ինչո՞ւ եք կարծում, թե դա անպայման նշանակում է «Ադրբեջանի կազմում»։ Այդ հարցը պետք է Մինսկի խմբի շրջանակում հստակեցվի։
Ինչու սրվեց քաղաքական իրավիճակը. մարդկանց մոտ ահագնանում է գիտակցումը՝ մեզ խաբել են
Ա′յ, հենց այս պատճառով շատ դժվար է համաձայնել այն մարդկանց հետ, որոնք պնդում են՝ իշխանությունները բացարձակ որևէ նվաճում չունեն որևէ բնագավառում։ Կներե′ք, պատասխանատվությունն իրենց վրայից հանելու և խուսափոխական պատասխաններ տալու բնագավառում նրանք հսկայական հաջողությունների են հասել։ Բայց կարծես թե եկել է ժամանակը, երբ շարքային քաղաքացիները օրեցօր ավելի ու ավելի են համոզվում՝ այն, ինչ իշխող կուսակցությունը հռչակում էր անցած տարվա արտահերթ ընտրություններից առաջ, և այն, ինչ տեղի է ունենում հիմա, պարզապես սար ու ձոր է։ Ու երևի նաև այդ գիտակցումն է մարդկանց դուրս բերել փողոց՝ մեզ խաբել են։
Ուղղակի համեմատե′ք։ Գրեթե մեկ տարի առաջ՝ նախընտրական շրջանում իշխող քաղաքական ուժը հայտարարում էր, որ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով։ Ուշադրություն դարձրեցի՞ք՝ «անջատում»։ Հիմա խոստովանեք՝ ե՞րբ եք վերջին անգամ իշխանավորներից լսել այս բառը՝ անջատում։ Պարույր Սևակը կասեր. «Լռություն է: Խորունկ: Խորհրդավոր:
Ամե՜ն ինչ է լռել: Եվ լռել է այնպես,
Ինչպես բառարանում բառն է լռում»:
Никол Пашинян перед митингом на площади Республики (29 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2022
Թավշյա հեղափոխության շնորհիվ իշխանության եկածները նոր թավշյա հեղափոխություն թույլ կտա՞ն
Ավելին։ Տեսե′ք, թե ինչ էր խոստանում ընտրություններից առաջ իշխող կուսակցությունը. «Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որոնց վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ-ի բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով»: Պատկերացնո՞ւմ եք՝ Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին էր խոսվում այն ժամանակ, երբ ադրբեջանցիները առանց որևէ դիմադրություն հանդիպելու օկուպացնում էին բուն Հայաստանի ինքնիշխան տարածքը։
Հանուն ճշմարտության փաստենք, որ խոստումները վաղուց՝ դեռ պատերազմից առաջ էին շռայլվում։ Թույլ տվեք հիշեցնել, թե ինչ էր ասում Հայաստանի վարչապետը 2019 թվականի ամռան վերջին Ստեփանակերտում՝ Համահայկական խաղերի բացման ժամանակ. «Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում։ Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը»։ Երևի կարիք չկա նկարագրելու, թե ինչ կատարվեց դրանից ընդամենը մոտ մեկ տարի անց։
Պարզապես թույլ տվեք ևս մի մեջբերում անել Ստեփանակերտի հրապարակում հնչած այդ ելույթից. «Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է, և վե′րջ», հայտարարեց Հայաստանի վարչապետը։
Անցավ ընդամենը երկուսուկես տարի, և այդ հպարտ խոսքերը՝ «Արցախը Հայաստան է, և վե′րջ», շատ արագ վերածվեցին «նշաձողի իջեցման» անհրաժեշտության մասին անհասկանալի մեկնաբանությունների։ Բա էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ Երևանում բողոքի ալիք է բարձրացել՝ մեզ խաբել են։
Կարելի է հիշել նաև այն ժամանակ՝ 2019 թվականին, արված մյուս հրաշալի խոստումները։ Օրինակ, մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչության թիվը հասցնել 5 միլիոնի, 7 անգամ ավելացնել միջին աշխատավարձը, տարեկան ընդունել 15 միլիոն զբոսաշրջիկ, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, ստեղծել մեկուկես միլիոն աշխատատեղ, վերացնել աղքատությունը և բազմաթիվ այլ գեղեցիկ ու գայթակղիչ բաներ։ Ու կրկին հառնում է այդ զգացումը՝ մեզ խաբել են։
Իհարկե, կարող եք ասել՝ բայց խոսքը 2050 թվականի մասին է, սպասենք, միգուցե 30 տարի հետո այս ամենն իսկապես իրականություն կդառնա։ Չեմ վիճի։ Պարզապես այդ 30 տարվա հեռանկարը ինձ այլ տեսակետից է հետաքրքրում՝ որքան ինքնավստահ պիտի լինի նման խոստումներ տվողը, որպեսզի անկեղծորեն համոզված լինի՝ շարունակելու եմ կառավարել երկիրը առնվազն մինչև 2050 թվականը։
Լրահոս
0