00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թավշյա հեղափոխության շնորհիվ իշխանության եկածները նոր թավշյա հեղափոխություն թույլ կտա՞ն

© Sputnik / Asatur YesayantsНикол Пашинян перед митингом на площади Республики (29 апреля 2018). Еревaн
Никол Пашинян перед митингом на площади Республики (29 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ընդդիմությունը թավշյա նոր հեղափոխության փորձ է ձեռնարկել հին տեխնոլոգիայով։ Արդյոք կհաջողվի՞։
Թավշյա հեղափոխության շնորհիվ իշխանության եկածները նոր թավշյա հեղափոխություն թույլ կտա՞ն
Այս հարցի պատասխանը գտնելու համար պիտի նախևառաջ պարզենք ժողովրդի տրամադրությունը, իսկ դա չափազանց դժվար է։ Ընդամենը՝ երկու մեջբերում։ Համեմատե՛ք և փորձե՛ք գլուխ հանել։
«Մարդկանց մոտ գրեթե 100%–ով կոնսենսուս կա, որ Նիկոլ Փաշինյանը այլևս չպետք է կառավարի, որովհետև Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր ավելի օր իշխանության ղեկին մնալը կործանարար է Հայաստանի և Արցախի համար»,- սա ասել է այն ընդդիմադիր քաղաքական գործիչը, որը նստացույց է սկսել Ազատության հրապարակում։
Հիմա՝ երկրորդ մեջբերումը։ «Սոցիոլոգիական հարցման արդյունքները վկայում են, որ Հայաստանի բնակչության 70%–ը բավարարված է և գոհ է այս վիճակից»,- սա էլ մի հատված էր հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի վերջին հոդվածաշարից, որը շարունակում են ներկայացնել երևանյան լրատվամիջոցները։ Հիմա ասեք խնդրեմ՝ դուք որևէ բան հասկացա՞ք. հայաստանցիների 100%–ը խիստ դժգոհ է և պահանջում է իշխանափոխությո՞ւն, թե՞ 70%–ը, այսինքն` ավելի քան երկու երրորդը, միանգամայն գոհ է և ոչ մի փոփոխություն էլ չի ուզում։
Առաջին հայացքից թվում է, թե վարչապետի հրաժարականի պահանջով փողոցային բողոք սկսած ընդդիմությունը իրավունք ունի մտածելու՝ եթե 2018 թվականին զանգվածային շարժումը կատարյալ հաղթանակով պսակվեց, ուրեմն 4 տարի անց էլ հաստատ նույնը կլինի։ Համաձայնե՛ք` բավական վիճահարույց պնդում է։ Հիշենք, թե ինչ էր կատարվում գարնան այս վերջին օրերին 2018 թվականին։ Ախր իրականում դա թատերական ներկայացման նման մի բան էր, ընդ որում` ինտերակտիվ ներկայացման։
Այսինքն` բոցավառված աչքերով երիտասարդը ոգևորված էր՝ ես տասնյակ մեքենաների երթևեկն եմ արգելափակում` նստելով կամ նույնիսկ պառկելով Երևանի կենտրոնի գարնանային տաք ասֆալտին, հաճույքով վանկարկում եմ մերժման հայտնի կարգախոսը, խաչմերուկներում մանղալներ եմ տեղադրում և հեղափոխական խորոված պատրաստում, վերջապես՝ զիլ ձայնով անընդհատ երգում եմ հազարավոր համախոհներիս հետ և գիտակցում, որ իրոք ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ…
Կհամաձայնե՞ն արդյոք նույն երիտասարդները ևս մեկ անգամ նման բան անել այս անգամ արդեն այն ուժի դեմ, որը ժամանակին պարգևել էր նրանց միասնության այդ բերկրանքը։ Չէ՞ որ որոշ մարդիկ, որոնց անունները իրենց բակի տղաներից և թաղի գարեջրատան հաճախորդներից բացի, կյանքում որևէ մեկը չէր լսել, իհարկե, պատգամավորներ դարձան, կառավարությունում և քաղաքապետարաններում բարձր պաշտոններ ստացան։ Բայց արդյոք գոնե որոշ չափով բարելավվե՞ց հազարավոր մարդկանց կյանքը, որոնք ամենալավ ակնկալիքներով փողոց էին դուրս եկել 2018 թվականին։ Հիմա չե՞ն ասի նրանք՝ մի անգամ արեցինք, տեսանք՝ ինչ եղավ։
Կամ։ Ինչպե՞ս կարող է ընդդիմությունը համոզել փողոց դուրս գալ այն մարդկանց, որոնք ասում են՝ իսկ ինչո՞ւ ես պիտի պահանջեմ այն իշխանության հրաժարականը, որը միանգամայն բարի նպատակներ ունի՝ առաջարկում է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ, ես էլ եմ կարծում, որ հարևանների հետ պետք է հաշտ ապրել։ Խաղաղությո՞ւն են քարոզում, դրանից լավ բա՞ն։ Վերջապես պնդում են՝ արցախցին պետք է ապրի Արցախում, իսկ ի՞նչ է՝ դուք գտնում եք, որ Արցախում ադրբեջանցի՞ն պիտի ապրի։
Ա՛յ այստեղ է, որ հսկայական դժվարություն է առաջանում ընդդիմադիրների համար՝ համոզել այդ մարդկանց, որ գոնե մի պահ խորհեն՝ լավ հարաբերություններ Թուրքիայի հետ, բայց ի՜նչ պայմաններով։ Խաղաղություն, բայց ի՜նչ գնով։ Եվ վերջապես՝ այո′, իհարկե, արցախցին պետք է ապրի Արցախում, բայց ո՞րն է դրա երաշխիքը, Ադրբեջանի կազմում մշակութային ինքնավարությունը կապահովի՞ ղարաբաղցու անվտանգությունը։ Իհարկե, կարող եք հակադարձել՝ իսկ այդ ո՞ր հայաստանցի պաշտոնյան է խոսել Ադրբեջանի կազմում մշակութային ինքնավարության մասին։ Համաձայն եմ՝ որևէ մեկը չի խոսել, բայց այդ դեպքում, կներեք, ուզում եմ հստակ իմանալ, թե ինչ է նշանակում բազմաթիվ վեճերի առարկա դարձած «նշաձողի իջեցումը»։ Կարծում եմ` ողջ հայությունն է սպասում շատ հստակ պատասխանի։ Այնինչ իշխանությունները, որոնք ժամանակին խոստացել էին բոլոր հարցերում կիսվել ժողովրդի հետ, ձեն-ծպտուն չեն հանում։
Եվ ուրեմն այսօր, երբ փողոցային պայքարը դեռ նոր է սկսվում, դժվար թե որևէ մեկը համարձակվի հստակ պատասխանել այն հարցին, թե այս շարժումն ինչով է ավարտվելու։ Հիշենք, որ 2018-ի գարնանն էլ ճիշտ նույն անորոշությունն էր տիրում, մինչև ամենավերջին պահը, երբ հնչեցին հայտնի խոսքերը. «Ես սխալվեցի»։
«Միացեք». իրազեկման ակցիաների մասնակիցներն ավարտեցին երթը Հանրապետության հրապարակում (26 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2022
Անհնազանդության և բողոքի ակցիաներ Երևանում. ապրիլի 26-ի ամենավառ կադրերը
Լրահոս
0