https://arm.sputniknews.ru/20220428/dzer-kvomfvort-zvonajic-durs-ekeq-zvohvatsneri-harazatnery-kvoch-en-anum-mianal-irenc-41437418.html
«Ձեր կոմֆորտ զոնայից դուրս եկեք». զոհվածների հարազատները կոչ են անում միանալ իրենց
«Ձեր կոմֆորտ զոնայից դուրս եկեք». զոհվածների հարազատները կոչ են անում միանալ իրենց
Sputnik Արմենիա
Զոհվածների հարազատները դատախազության առջև են և սպասում են, որ իրավաբանները, քաղաքական ուժերը, սովորական քաղաքացիները միանան իրենց։ 28.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-28T16:07+0400
2022-04-28T16:07+0400
2022-04-28T17:50+0400
ծնող
բողոքի ակցիա
հհ դատախազություն
արցախյան պատերազմ
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
քրեական գործ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1a/41334851_0:0:1601:901_1920x0_80_0_0_a6f4205914e1d0ac338c3954f87b278c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Դատախազության առջև հավաքված զոհված զինվորների ծնողները կոչ են անում միանալ իրենց։Հայտնել էինք, որ նրանցից մի քանիսը գիշերել են դատախազության շենքի առջև։Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանն էլ ասաց, որ ուզում է` բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում էին, թե կապիտուլյացիա է եղել, գան և իրենց կողքին կանգնեն։Նա նշեց, որ կուզեր` Հայ առաքելական եկեղեցին կոչ աներ, որ մարդիկ զոհվածների հարազատների կողքին կանգնեն։Զոհված զինվորներից մեկի` Հայկ Սահակյանի հայրն իր հերթին հայտնեց, որ այնպես չէ` իրենց հաճելի է գնալ այս կամ այն գերատեսչության դռան առջև կանգնել, սակայն հարցն այն է, որ չեն կարողանում գնալ Եռաբլուր և իրենց որդիների «աչքերի մեջ» նայել։Նրանք ասացին` երկու ժամ կսպասեն, որ տեսնեն` իրեն միացողներ կլինե՞ն արդյոք։Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները ապրիլի 26-ից բողոքի ակցիա են իրականացնում գլխավոր դատախազության շենքի առջև։ Նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին իրենց պահանջը ներկայացրին. ուզում են` զոհված տղաները համարվեն տուժող, իսկ նրանց հարազատները` տուժողների իրավահաջորդ։Դատախազությունը հայտնել է, որ այդ միջնորդությունը բավարարվել է։ Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու հարցով դիմումին, հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ սահմանված կարգով քննարկելու նպատակով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1a/41334851_38:0:1461:1067_1920x0_80_0_0_61c9a43d669a29ecee354452cd5588c5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծնող, բողոքի ակցիա, հհ դատախազություն, արցախյան պատերազմ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, քրեական գործ, նիկոլ փաշինյան
ծնող, բողոքի ակցիա, հհ դատախազություն, արցախյան պատերազմ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, քրեական գործ, նիկոլ փաշինյան
«Ձեր կոմֆորտ զոնայից դուրս եկեք». զոհվածների հարազատները կոչ են անում միանալ իրենց
16:07 28.04.2022 (Թարմացված է: 17:50 28.04.2022) Զոհվածների հարազատները դատախազության առջև են և սպասում են, որ իրավաբանները, քաղաքական ուժերը, սովորական քաղաքացիները միանան իրենց։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Դատախազության առջև հավաքված զոհված զինվորների ծնողները կոչ են անում միանալ իրենց։
Հայտնել էինք, որ նրանցից մի քանիսը
գիշերել են դատախազության շենքի առջև։
«Բոլոր նրանք, ովքեր ապրում են մեր տղաների թափված արյունի շնորհիվ և նրանց չապրած տարիների փոխարեն, մեզ պետք է ասեին` դուք նստեք տանը, մենք կպայքարենք ձեր փոխարեն։ Անտարբերության, ձեր կոմֆորտ զոնայից դուրս եկեք։ Ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ հողերը հերթով հանձնում են. այսօր Սյունիքը, վաղը` Տավուշը, հետո էլ Երևան կհասնեն»,- ասաց զինվորներից մեկի մայրը։
Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանն էլ ասաց, որ ուզում է` բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում էին, թե կապիտուլյացիա է եղել, գան և իրենց կողքին կանգնեն։
«Լավ, որ մեր երեխաների դիակները մեշոկների մեջ տեսան, ոչ մեկի թասիբն ու նամուսը չշարժվե՞ց։ Ուզում եմ` մեզ աջակցություն հայտնած փաստաբաններն էլ գան ու կանգնեն մեր կողքին։ Հողից մեր երեխաների արյան հոտն է գալիս` մենք պետք է մենակ մնա՞նք։ Թող գան, մեզ օգնեն, որ այս դավաճաններից պրծնենք»,- ասաց Գալեյանը։
Նա նշեց, որ կուզեր` Հայ առաքելական եկեղեցին կոչ աներ, որ մարդիկ զոհվածների հարազատների կողքին կանգնեն։
Զոհված զինվորներից մեկի` Հայկ Սահակյանի հայրն իր հերթին հայտնեց, որ այնպես չէ` իրենց հաճելի է գնալ այս կամ այն գերատեսչության դռան առջև կանգնել, սակայն հարցն այն է, որ չեն կարողանում գնալ Եռաբլուր և իրենց որդիների «աչքերի մեջ» նայել։
«Մենք չենք կարողանում բացահայտել իրականությունը, որ մեր տղաները զոհվեցին դավաճանության պատճառով։ Ծնողներից բոլորը մի հիվանդություն ունեն, մենք մենակ չպետք է պայքարենք, մեր կողքին պետք է կանգնեն մյուսները»,- ասաց տղամարդը։
Նրանք ասացին` երկու ժամ կսպասեն, որ տեսնեն` իրեն միացողներ կլինե՞ն արդյոք։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները ապրիլի 26-ից բողոքի ակցիա են իրականացնում գլխավոր դատախազության շենքի առջև։ Նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
իրենց պահանջը ներկայացրին. ուզում են` զոհված տղաները համարվեն տուժող, իսկ նրանց հարազատները` տուժողների իրավահաջորդ։
Դատախազությունը հայտնել է, որ այդ միջնորդությունը բավարարվել է։ Ինչ վերաբերում է վարչապետ
Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու հարցով դիմումին, հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ սահմանված կարգով քննարկելու նպատակով: