https://arm.sputniknews.ru/20220428/3-pulvov-kjanqi-kkvochvi-metrvoji-ajapnjak-kajaran-karucelu-mrcujtum-haghtvogh-ka-41421469.html
Շինարարության փուլ ենք մտնում. մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը 3 փուլով կիրականացվի
Շինարարության փուլ ենք մտնում. մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը 3 փուլով կիրականացվի
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի խոսքով` «Աջափնյակ» կայարան կառուցելը նշանակում է, որ հետագա ճյուղավորման հնարավորություն է ստեղծվում դեպի Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, 15-րդ... 28.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-28T12:48+0400
2022-04-28T12:48+0400
2022-04-28T12:52+0400
հայաստան
մետրո
աջափնյակ
նիկոլ փաշինյան
հրաչյա սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/16/35613764_0:116:1600:1016_1920x0_80_0_0_1ffa53e857db3f42aac18c6b50459189.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. «Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցման 750 մլն դրամը կուղղվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծման աշխատանքներին:Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե դեռ 2017 թվականին էին խոստացել, որ «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները կսկսեն։ Նրա խոսքով` այսօր գործնականացման հաջորդ քայլն են անում։Նրա խոսքով` սա նշանակում է, որ մետրոն անցում է կատարում Հրազդան գետի հակառակ ափ, ինչը նշանակում է, որ հետագա ճյուղավորման հնարավորություն է ստեղծվում դեպի Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, 15-րդ թաղամաս և այլ ուղղություններ:Ի՞նչ տեսք կունենա «Աջափնյակ» մետրոյի կայարանըԵրևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ նախագծող կազմակերպության հետ 2021-ի տարեվերջին են պայմանագիր կնքել, և նախագծի համար 510 օր է նախատեսված։«Նախագիծը կյանքի է կոչվելու 3 փուլով, և առաջին երկու փուլի ֆինանսավորումը կա։ Պետք է սկսենք նաև երրորդ փուլի համար ֆինանսավորման հայթայթման աշխատանքները»,–ասաց քաղաքապետը։Նա հավելեց, որ ընդհանուր շինարարությունը շուրջ 50 միլիոն դոլար կարող է կազմել։Քննարկվում է Երևանում մետրոյի երկու կայարան կառուցելու տարբերակը. էկոնոմիկայի փոխնախարարՀիշեցնենք` Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում հաղթել է ռուսական առաջատար «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/16/35613764_46:0:1554:1131_1920x0_80_0_0_489e639dfed91f264406718311ff30ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մետրո, աջափնյակ, նիկոլ փաշինյան, հրաչյա սարգսյան
հայաստան, մետրո, աջափնյակ, նիկոլ փաշինյան, հրաչյա սարգսյան
Շինարարության փուլ ենք մտնում. մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը 3 փուլով կիրականացվի
12:48 28.04.2022 (Թարմացված է: 12:52 28.04.2022) Նիկոլ Փաշինյանի խոսքով` «Աջափնյակ» կայարան կառուցելը նշանակում է, որ հետագա ճյուղավորման հնարավորություն է ստեղծվում դեպի Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, 15-րդ թաղամաս և այլ ուղղություններ։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. «Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցման 750 մլն դրամը կուղղվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծման աշխատանքներին:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե դեռ 2017 թվականին էին խոստացել, որ «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները կսկսեն։ Նրա խոսքով` այսօր գործնականացման հաջորդ քայլն են անում։
«Հայտարարված մրցույթի արդյունքներով կա հաղթող, ու այսօր կքննարկենք ֆինանսավորման հարցը, որպեսզի նախագծողը գործի անցնի։ Սա էլ նշանակում է, որ շինարարության փուլ ենք մտնում»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ մետրոն անցում է կատարում Հրազդան գետի հակառակ ափ, ինչը նշանակում է, որ հետագա ճյուղավորման հնարավորություն է ստեղծվում դեպի Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, 15-րդ թաղամաս և այլ ուղղություններ:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ նախագծող կազմակերպության հետ 2021-ի տարեվերջին են պայմանագիր կնքել, և նախագծի համար 510 օր է նախատեսված։
«Նախագիծը կյանքի է կոչվելու 3 փուլով, և առաջին երկու փուլի ֆինանսավորումը կա։ Պետք է սկսենք նաև երրորդ փուլի համար ֆինանսավորման հայթայթման աշխատանքները»,–ասաց քաղաքապետը։
Նա հավելեց, որ ընդհանուր շինարարությունը շուրջ 50 միլիոն դոլար կարող է կազմել։
Հիշեցնենք` Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում
հաղթել է ռուսական առաջատար «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը։