https://arm.sputniknews.ru/20220426/usanvoghnery-karavarutjan-shenqi-mvotic-berman-entarkvecin-41323948.html
Երիտասարդները կառավարության շենքի մոտից բերման ենթարկվեցին
Երիտասարդները կառավարության շենքի մոտից բերման ենթարկվեցին
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները շենքի մոտ ցանկանում էին ՀՀ վարչապետին նվեր հանձնել։ 26.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-26T12:34+0400
2022-04-26T12:34+0400
2022-04-26T14:51+0400
ուսանող
բողոքի ակցիա
երևան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1a/41322307_0:0:1280:720_1920x0_80_0_0_121300be39c79a9ebc71426dea4a0bc0.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ իրականացնող երիտասարդները որոշեցին իրենց երթն ամփոփել ՀՀ կառավարության շենքի դիմաց ու նվեր հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։«Մենք այսօր ամփոփում ենք մեր ակցիան ու եկել ենք այստեղ նվեր փոխանցելու կառավարության ղեկավարի աթոռը զավթած, իրեն վարչապետ անվանող, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող ոմն թափթփուկին, ով ուրանում է մեր հազարավոր եղբայրների արյունը և ցանկանում է մեր տունը, հողը, հայրենիքը հանձնել Ադրբեջանին։ Ինքն այլ ելք չունի` դատվելու է, ու քանի որ շուտով դատվելու է, մենք որպես բարի կամքի դրսևորում նրա համար կառավարության դիմաց նվեր ենք ցանկանում փոխանցել` առաձին անհրաժեշտության պարագաներ` կալանավայրում օգտագործելու համար»,- նշեց «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբի ղեկավար Հովհաննես Հարությունյանը։Մյուս երիտասարդները սկսեցին վանկարկել «Պայքար», «Ամո՛թ», «Դավաճան»։«Մենք պայքարելու ենք ու չենք նահանջելու։ Մենք հիմա հեռանում ենք, բայց վաղը վերադառնալու ենք, իսկ դավաճանին դատ ու դատաստան է սպասվում»,- բղավեցին ակցիայի մասնակիցները և սկսեցին երգել «Զարթնի՛ր, լաո» երգը։Հիշեցնենք, որ վաղ առավոտից «Միացե՛ք» վանկարկումներով կոչ անելով ուսանողներին միանալ ու պայքարել հանուն Արցախի և Հայաստանի, ակցիայի մասնակիցները երթով շարժվել են Երևանի տարբեր բուհեր։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին
Sputnik Արմենիա
Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին
2022-04-26T12:34+0400
true
PT1M13S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1a/41322307_320:0:1280:720_1920x0_80_0_0_096391c893c11638b3ade9719afdaa96.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուսանող, բողոքի ակցիա, երևան, տեսանյութեր, տեսանյութ, видео
ուսանող, բողոքի ակցիա, երևան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Երիտասարդները կառավարության շենքի մոտից բերման ենթարկվեցին
12:34 26.04.2022 (Թարմացված է: 14:51 26.04.2022) Ակցիայի մասնակիցները շենքի մոտ ցանկանում էին ՀՀ վարչապետին նվեր հանձնել։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ իրականացնող երիտասարդները որոշեցին իրենց երթն ամփոփել ՀՀ կառավարության շենքի դիմաց ու նվեր հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Մենք այսօր ամփոփում ենք մեր ակցիան ու եկել ենք այստեղ նվեր փոխանցելու կառավարության ղեկավարի աթոռը զավթած, իրեն վարչապետ անվանող, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող ոմն թափթփուկին, ով ուրանում է մեր հազարավոր եղբայրների արյունը և ցանկանում է մեր տունը, հողը, հայրենիքը հանձնել Ադրբեջանին։ Ինքն այլ ելք չունի` դատվելու է, ու քանի որ շուտով դատվելու է, մենք որպես բարի կամքի դրսևորում նրա համար կառավարության դիմաց նվեր ենք ցանկանում փոխանցել` առաձին անհրաժեշտության պարագաներ` կալանավայրում օգտագործելու համար»,- նշեց «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբի ղեկավար Հովհաննես Հարությունյանը։
Մի քանի երիտասարդներ ցանկացան մոտենալ շենքի աստիճաններին` փաթեթն այնտեղ դնելու համար, սակայն ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին, այդ թվում՝ Հարությունյանին։
Մյուս երիտասարդները սկսեցին վանկարկել «Պայքար», «Ամո՛թ», «Դավաճան»։
«Մենք պայքարելու ենք ու չենք նահանջելու։ Մենք հիմա հեռանում ենք, բայց վաղը վերադառնալու ենք, իսկ դավաճանին դատ ու դատաստան է սպասվում»,- բղավեցին ակցիայի մասնակիցները և սկսեցին երգել «Զարթնի՛ր, լաո» երգը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից «Միացե՛ք» վանկարկումներով կոչ անելով ուսանողներին միանալ ու պայքարել հանուն Արցախի և Հայաստանի, ակցիայի մասնակիցները երթով շարժվել են Երևանի տարբեր բուհեր։