https://arm.sputniknews.ru/20220426/mijukajin-paterazmi-riskern-ajzhm-shat-zgali-en-lavrov-41326796.html
Միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ զգալի են. Լավրով
Միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ զգալի են. Լավրով
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որ երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի։ 26.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-26T13:15+0400
2022-04-26T13:15+0400
2022-04-26T14:08+0400
սերգեյ լավրով
ռուսաստան
ուկրաինա
նատօ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0e/38678655_0:325:3063:2048_1920x0_80_0_0_f49b46908833ef65db6990fc532f41e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ զգալի են, այդ վտանգը պետք չէ թերագնահատել, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման ժամանակ։Ռուս նախարարը հիշեցրել է, որ «միջուկային հնգյակի» երկրները հունվարին վերահաստատել են միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին թեզը։Լավրովը նաև հույս է հայտնել, որ արեւմտյան երկրները թույլ չեն տա իրենց զորքերն ուղարկել Ուկրաինա։«Մենք ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք, որ երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի։ Հենց այս համատեքստում են նրանք դիտարկում Զելենսկու և նրա թիմի մշտական սադրանքները, ովքեր պահանջում են մինչև անգամ ՆԱՏՕ-ի զորքեր մտցնել՝ Ուկրաինայի իշխանություններին պաշտպանելու համար։ Եվ բոլորը մշտապես ասում են, որ զենք կտան, ինչը, իհարկե, նույնպես կրակի վրա յուղ լցնել է։ Նրանք ցանկանում են օգտագործել զենքի մատակարարումները՝ ստիպելու ուկրաինացիներին կռվել Ռուսաստանի դեմ մինչև վերջին զինվորը, եթե միայն այս հակամարտությունը երկարաձգվի»,- ասել է Լավրովը։Լավրովն զգուշացրել է, որ Կիևին մատակարարվող արևմտյան զենքերը (ներառյալ Javelin համակարգերը) կարող են հայտնվել ահաբեկիչների ձեռքում և այդպիսով վերադառնալ արևմտյան երկրներ։Միաժամանակ, ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները՝ բացի Լեհաստանից, բացառում են դաշինքի ներգրավումը Ռուսաստանի հետ ուղիղ բախման մեջ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0e/38678655_0:0:2731:2048_1920x0_80_0_0_2904d2e60f08e42222170a24f983b47e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, ռուսաստան, ուկրաինա, նատօ
սերգեյ լավրով, ռուսաստան, ուկրաինա, նատօ
Միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ զգալի են. Լավրով
13:15 26.04.2022 (Թարմացված է: 14:08 26.04.2022) Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որ երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ զգալի են, այդ վտանգը պետք չէ թերագնահատել, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման ժամանակ։
Ռուս նախարարը հիշեցրել է, որ «միջուկային հնգյակի» երկրները հունվարին վերահաստատել են միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին թեզը։
«Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է,- ասել է նա,- երբ ռիսկերն իսկապես շատ ու շատ զգալի են, ես իսկապես չէի ցանկանա, որ այդ ռիսկերն արհեստականորեն ուռճացվեին, իսկ նման ցանկություն ունեցողները շատ են։ Վտանգը լուրջ է, այն իրական է, այն չի կարելի թերագնահատել»։
Լավրովը նաև հույս է հայտնել, որ արեւմտյան երկրները թույլ չեն տա իրենց զորքերն ուղարկել Ուկրաինա։
«Մենք ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք, որ երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի։ Հենց այս համատեքստում են նրանք դիտարկում Զելենսկու և նրա թիմի մշտական սադրանքները, ովքեր պահանջում են մինչև անգամ ՆԱՏՕ-ի զորքեր մտցնել՝ Ուկրաինայի իշխանություններին պաշտպանելու համար։ Եվ բոլորը մշտապես ասում են, որ զենք կտան, ինչը, իհարկե, նույնպես կրակի վրա յուղ լցնել է։ Նրանք ցանկանում են օգտագործել զենքի մատակարարումները՝ ստիպելու ուկրաինացիներին կռվել Ռուսաստանի դեմ մինչև վերջին զինվորը, եթե միայն այս հակամարտությունը երկարաձգվի»,- ասել է Լավրովը։
Լավրովն զգուշացրել է, որ Կիևին մատակարարվող արևմտյան զենքերը (ներառյալ Javelin համակարգերը) կարող են հայտնվել ահաբեկիչների ձեռքում և այդպիսով վերադառնալ արևմտյան երկրներ։
Միաժամանակ, ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները՝ բացի Լեհաստանից, բացառում են դաշինքի ներգրավումը Ռուսաստանի հետ ուղիղ բախման մեջ։