https://arm.sputniknews.ru/20220426/gnel-en-anvorak-u-tank-vranner-meghadranq-e-arajadrvel-hh-pn-ev-hh-zu-5-pashtvonjaji-41330628.html
Գնել են անորակ ու թանկ վրաններ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ 5 պաշտոնյաների
Գնել են անորակ ու թանկ վրաններ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ 5 պաշտոնյաների
Sputnik Արմենիա
Պաշտոնատար անձանց գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ: 26.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-26T14:39+0400
2022-04-26T14:39+0400
2022-04-26T14:56+0400
հհ դատախազություն
հհ պաշտպանության նախարարություն (պն)
չարաշահում
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1101/00/11010037_0:94:1000:657_1920x0_80_0_0_b2d35f5a739ed5859b58118ec3321adf.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ համապատասխան պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և առանց մրցույթի մեկ անձից գնել են որակական պահանջներին չհամապատասխանող և բարձր արժեքով վրաններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։Մասնավորապես պարզվել է, որ 2021թ. օգոստոսի 20-ին ֆիզիկական անձ հանդիսացող Կ. Ռ.-ի հետ կնքվել է «ՈՒՍՏ-56» տեսակի 6 հատ վրանի գնման վերաբերյալ 4.820.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր:Բացի այդ, պարզվել է, որ պաշտոնատար անձինք 2021թ. մայիսի 22-ին ՍՊԸ-ից ընդունել են 261-հատ վրան՝ առանց դրանց որակական հատկանիշների փաստացի ստուգում իրականացնելու, իսկ հունիսի 22-ին ՍՊԸ-ի հետ կնքել են 261-հատ վրանների գնման վերաբերյալ ընդհանուր 7.605.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր:Վերոնշյալ գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ:Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը), N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, հետագայում ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնն զբաղեցրած գնդապետ Ա.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը) և 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելը կամ իրացնելը):Նշված անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը) մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի իրային ծառայության պետ Տ.Պ.-ին: ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը), մեղադրանքներ են առաջադրվել նաև համապատասխանաբար Կ.Ռ.-ին և Է.Կ-ին: Նշված երեք անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2022թ. մարտի 23-ի որոշմամբ մերժել էր Ա.Թ.-ի նկատմամբ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան վերոնշյալ որոշման դեմ, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 22-ի որոշմամբ բավարարվել է։Նախաքննությունը շարունակվում է։
https://arm.sputniknews.ru/20220406/tsakqari-nakhkin-ghekavary-mvot-14-mln-drami-charashahum-e-arel-pattsharvats-vnasy-verakangnvel-e-40614612.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1101/00/11010037_0:0:1000:750_1920x0_80_0_0_4e1df2369a9dd48c07ec3fcff16b16c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, հհ պաշտպանության նախարարություն (պն), չարաշահում, մեղադրանք
հհ դատախազություն, հհ պաշտպանության նախարարություն (պն), չարաշահում, մեղադրանք
Գնել են անորակ ու թանկ վրաններ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ 5 պաշտոնյաների
14:39 26.04.2022 (Թարմացված է: 14:56 26.04.2022) Պաշտոնատար անձանց գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ:
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ համապատասխան պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և առանց մրցույթի մեկ անձից գնել են որակական պահանջներին չհամապատասխանող և բարձր արժեքով վրաններ։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ դատախազությունը։ Մասնավորապես պարզվել է, որ 2021թ. օգոստոսի 20-ին ֆիզիկական անձ հանդիսացող Կ. Ռ.-ի հետ կնքվել է «ՈՒՍՏ-56» տեսակի 6 հատ վրանի գնման վերաբերյալ 4.820.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր:
Բացի այդ, պարզվել է, որ պաշտոնատար անձինք 2021թ. մայիսի 22-ին ՍՊԸ-ից ընդունել են 261-հատ վրան՝ առանց դրանց որակական հատկանիշների փաստացի ստուգում իրականացնելու, իսկ հունիսի 22-ին ՍՊԸ-ի հետ կնքել են 261-հատ վրանների գնման վերաբերյալ ընդհանուր 7.605.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր:
Վերոնշյալ գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը), N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, հետագայում ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնն զբաղեցրած գնդապետ Ա.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը) և 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելը կամ իրացնելը):
Նշված անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը) մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի իրային ծառայության պետ Տ.Պ.-ին: ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը), մեղադրանքներ են առաջադրվել նաև համապատասխանաբար Կ.Ռ.-ին և Է.Կ-ին: Նշված երեք անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2022թ. մարտի 23-ի որոշմամբ մերժել էր Ա.Թ.-ի նկատմամբ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:
Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան վերոնշյալ որոշման դեմ, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 22-ի որոշմամբ բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։