https://arm.sputniknews.ru/20220425/turq-ynddimadir-patgamavori-dem-ceghaspanutjan-grarman-hamar-hetaqnnutjun-e-sksvel-41280919.html
Թուրք պատգամավորի դեմ ցեղասպանության վերաբերյալ գրառման համար հետաքննություն է սկսվել
Թուրք պատգամավորի դեմ ցեղասպանության վերաբերյալ գրառման համար հետաքննություն է սկսվել
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը գրել էր 107 տարի առաջ Ստամբուլում ձերբակալված հարյուրավոր հայ մտավորականների մասին։ 25.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-25T13:33+0400
2022-04-25T13:33+0400
2022-04-25T14:42+0400
թուրք
պատգամավոր
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/18/41245874_0:84:1601:984_1920x0_80_0_0_b5afc529d62dea2f38abb2e07310e06e.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Մուսթաֆա Սեզգին Թանրըքուլուի նկատմամբ Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն։ Այս մասին հայտնում է ընդդիմադիր Cumhuriyet թերթը։Նշենք, որ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը ենթադրում է 6 ամսից մինչև 2 տարվա պատիժ այն անձանց համար, ովքեր վիրավորում են թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությունը, Թուրքիայի մեջլիսին, կառավարությանը և պետական դատական ատյաններին։Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավորն իր թվիթերյան էջում գրել էր, որ 107 տարի առաջ ապրիլի 24-ին Ստամբուլում հարյուրավոր հայ մտավորականներ են ձերբակալվել, որոնք աքսորվել են, իսկ այնուհետ անհետ կորել։ Ըստ նրա՝ առանց այս պատմական իրադարձության հետ առերեսվելու, հնարավոր չէ հասնել արդարադատության։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/18/41245874_88:0:1511:1067_1920x0_80_0_0_847b4bc446c033e412364e60a2735089.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրք, պատգամավոր, հայոց ցեղասպանություն
թուրք, պատգամավոր, հայոց ցեղասպանություն
Թուրք պատգամավորի դեմ ցեղասպանության վերաբերյալ գրառման համար հետաքննություն է սկսվել
13:33 25.04.2022 (Թարմացված է: 14:42 25.04.2022) Ընդդիմադիր պատգամավորը գրել էր 107 տարի առաջ Ստամբուլում ձերբակալված հարյուրավոր հայ մտավորականների մասին։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Մուսթաֆա Սեզգին Թանրըքուլուի նկատմամբ Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն։ Այս մասին հայտնում է ընդդիմադիր
Cumhuriyet թերթը։
Հետաքննությունը սկսվել է պատգամավորի՝ իր թվիթերյան էջում Հայոց ցեղասպանության մասին արած գրառման համար։ Նշվում է, թե «կան հստակ ապացույցներ, որ նսեմացվում է Թուրքիայի հանրապետության հոգևոր ինքնությունը»։
Նշենք, որ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը ենթադրում է 6 ամսից մինչև 2 տարվա պատիժ այն անձանց համար, ովքեր վիրավորում են թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությունը, Թուրքիայի մեջլիսին, կառավարությանը և պետական դատական ատյաններին։
Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավորն
իր թվիթերյան էջում գրել էր, որ 107 տարի առաջ ապրիլի 24-ին Ստամբուլում հարյուրավոր հայ մտավորականներ են ձերբակալվել, որոնք աքսորվել են, իսկ այնուհետ անհետ կորել։ Ըստ նրա՝ առանց այս պատմական իրադարձության հետ առերեսվելու, հնարավոր չէ հասնել արդարադատության։