https://arm.sputniknews.ru/20220425/33-dzevachapi-erkrvord-nisti-nakhapatrastakan-ashkhatanqnern-en-yntanum-gvonchar-41271707.html
«3+3» ձևաչափի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում. Գոնչար
«3+3» ձևաչափի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում. Գոնչար
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ «3+3»-ի ձևաչափը լիովին համապատասխանում է Վրաստանի շահերին։ 25.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-25T10:59+0400
2022-04-25T10:59+0400
2022-04-25T11:21+0400
«3+3» ձևաչափ
ռուսաստան
վրաստանի հանրապետություն
հայաստան
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40047193_0:106:1601:1006_1920x0_80_0_0_f3f294b04ee92f97fc8e69e021887764.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. «3+3» ձևաչափի շրջանակում երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, ընդ որում, կողմերի համաձայնությամբ, Վրաստանի համար դռները բաց են, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին, Մոսկվայում: Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին:Նրա խոսքով` Մոսկվան ճիշտ է համարում «3+3»-ի ակտիվ գործարկումը Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների փոխգործակցության զարգացման համար։ Նման համագործակցությունը, ըստ դիվանագետի, ենթադրում է հարցերի կոլեկտիվ քննարկում, այսինքն` ոչ թե սրում են քաղաքական հակասությունները, այլ ընդհակառակը, նպաստում փոխվստահության խորացմանը:Նա հավելել է, որ գերակա ուղղություններն են առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, նորարարական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների արդիականացման ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացումը:
վրաստանի հանրապետություն
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40047193_64:0:1405:1006_1920x0_80_0_0_49a695891c52442b06a08faafaf0ce31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«3+3» ձևաչափ, ռուսաստան, վրաստանի հանրապետություն, հայաստան, թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան
«3+3» ձևաչափ, ռուսաստան, վրաստանի հանրապետություն, հայաստան, թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան
«3+3» ձևաչափի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում. Գոնչար
10:59 25.04.2022 (Թարմացված է: 11:21 25.04.2022) Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ «3+3»-ի ձևաչափը լիովին համապատասխանում է Վրաստանի շահերին։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. «3+3» ձևաչափի շրջանակում երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, ընդ որում, կողմերի համաձայնությամբ, Վրաստանի համար դռները բաց են,
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:
Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին, Մոսկվայում: Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին:
«Ներկայումս ընթանում են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի երկրորդ նիստի անցկացման նախապատրաստական աշխատանքները։ Դրա անցկացման վայրի և ժամկետների մասին կհայտարարվի։ Վստահ եմ, որ ձևաչափը լիովին համապատասխանում է նաև Վրաստանի շահերին, որի համար «դռները»՝ մասնակից երկրների համաձայնությամբ, մնում են բաց»,-ասել է Գոնչարը։
Նրա խոսքով` Մոսկվան ճիշտ է համարում «3+3»-ի ակտիվ գործարկումը Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների փոխգործակցության զարգացման համար։ Նման համագործակցությունը, ըստ դիվանագետի, ենթադրում է հարցերի կոլեկտիվ քննարկում, այսինքն` ոչ թե սրում են քաղաքական հակասությունները, այլ ընդհակառակը, նպաստում փոխվստահության խորացմանը:
Նա հավելել է, որ գերակա ուղղություններն են առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, նորարարական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների արդիականացման ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացումը: