https://arm.sputniknews.ru/20220424/turqiaji-khaghaghasirutjan-hajtararutjuny-zgvonutjuny-btacnelu-hnarq-e-serzh-sargsjan-41241882.html
Թուրքիայի խաղաղասիրության հայտարարությունը զգոնությունը բթացնելու հնարք է. Սերժ Սարգսյան
Թուրքիայի խաղաղասիրության հայտարարությունը զգոնությունը բթացնելու հնարք է. Սերժ Սարգսյան
Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը հորդորում է վանել անտարբերությունը և կանգնել պայքարող եղբայրների, քույրերի կողքին։ 24.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-24T11:15+0400
2022-04-24T11:15+0400
2022-04-24T11:27+0400
հայաստան
սերժ սարգսյան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40598520_0:16:1600:916_1920x0_80_0_0_e72ff2469ce5175f55b74894ce2d4be8.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Քանի դեռ Թուրքիան պետական ամենաբարձր մակարդակով որդեգրել է սեփական հանրությանն ու աշխարհին մոլորեցնելու քաղաքականություն և Հայոց ցեղասպանությունը ժխտելու հետ անթաքույց խրախուսում է պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, ցեղասպանության կրկնության վտանգը միշտ լինելու է։ Այս մասին ասված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուղերձում, որը հրապարակվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։Նրա խոսքով` պետք է հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով հակազդել թույլ, վախկոտ, ամեն գնով խաղաղություն մուրացող, մորթապաշտ տեսակին, հանրայնորեն դատապարտենք ու չհանդուրժենք մեր կողքին հայրենավաճառ այդ տեսակը։ Նա կոչ է արել նաև դուրս գալ թմբիրից, վանել անտարբերությունն ու հուսահատությունը և կանգնել պայքարող եղբայրների ու քույրերի կողքին:Սարգսյանը դիմել է նաև Թուրքիայի քաղաքացիներին։«Թույլ մի՛ տվեք ձեր իշխանություններին խաբել և մոլորեցնել ձեզ՝ հայտարարելով, թե իբր անցյալ դարասկզբին «մարդկային ողբերգության առումով ոչինչ տեղի չի ունեցել», պատմական Հայաստանի տարածքում իբր հայ ժողովրդի ներկայության ապացույցներ չկան, իբր էթնիկ զտումների ու կոտորածների չի ենթարկվել մեկուկես միլիոն հայ, չի արտագաղթել մեկ միլիոնից ավելին, ներկայիս Թուրքիայի տարածքում չեն ոչնչացվել ու ոչնչացվում հայկական քաղաքակրթական արժեքներ»,- նշել է նա։Սարգսյանը դիմել է նաև հայ ժողովրդի նկատմամբ իրագործված եղեռնը դեռևս չճանաչած պետություններին։«20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց եղեռնը, տեղի ունեցավ առաջադեմ մարդկության աչքի առաջ, քաղաքակիրթ պետությունների անտարբերության, լռության կամ չափազանց ուշացումով արձագանքելու պայմաններում: Եվ մարդկությունը դրա համար շատ թանկ վճարեց՝ վճարեց աշխարհի այլ ժողովուրդների նկատմամբ այլատյացության, էթնիկ զտումների ու ցեղասպանության կրկնություններով, որ շարունակվում են մինչ օրս»,- գրված է Սարգսյանի ուղերձում։Նրա խոսքով` բոլորս միասին կարող ենք կանխել նոր ցեղասպանությունները, փրկել մարդկային կյանքեր և անգամ 21-րդ դարում խելահեղ պատերազմների ու արյան մեջ ընկղմվող աշխարհը դարձնել ավելի լավը, եթե լինենք վճռական:Նշենք, որ վաղ առավոտյան Սերժ Սարգսյանի անունից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ է խոնարհվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունը։Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40598520_176:0:1600:1068_1920x0_80_0_0_143a60b77e477ee73ded0da858677836.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սերժ սարգսյան, թուրքիա
հայաստան, սերժ սարգսյան, թուրքիա
Թուրքիայի խաղաղասիրության հայտարարությունը զգոնությունը բթացնելու հնարք է. Սերժ Սարգսյան
11:15 24.04.2022 (Թարմացված է: 11:27 24.04.2022) Սերժ Սարգսյանը հորդորում է վանել անտարբերությունը և կանգնել պայքարող եղբայրների, քույրերի կողքին։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Քանի դեռ Թուրքիան պետական ամենաբարձր մակարդակով որդեգրել է սեփական հանրությանն ու աշխարհին մոլորեցնելու քաղաքականություն և Հայոց ցեղասպանությունը ժխտելու հետ անթաքույց խրախուսում է պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, ցեղասպանության կրկնության վտանգը միշտ լինելու է։ Այս մասին ասված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուղերձում, որը հրապարակվել է
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
«Խաղաղասիրության ու բարիդրացիության մասին այդ երկրի իշխանությունների հայտարարությունները դիտարկվելու են ընդամենը որպես հարևան ժողովրդի ու միջազգային հանրության զգոնությունը բթացնելու նոր հնարք: Դա թույլ չտալու համար պետք է գործել»,- նշել է Սարգսյանը։
Նրա խոսքով` պետք է հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով հակազդել թույլ, վախկոտ, ամեն գնով խաղաղություն մուրացող, մորթապաշտ տեսակին, հանրայնորեն դատապարտենք ու չհանդուրժենք մեր կողքին հայրենավաճառ այդ տեսակը։ Նա կոչ է արել նաև դուրս գալ թմբիրից, վանել անտարբերությունն ու հուսահատությունը և կանգնել պայքարող եղբայրների ու քույրերի կողքին:
Սարգսյանը դիմել է նաև Թուրքիայի քաղաքացիներին։
«Թույլ մի՛ տվեք ձեր իշխանություններին խաբել և մոլորեցնել ձեզ՝ հայտարարելով, թե իբր անցյալ դարասկզբին «մարդկային ողբերգության առումով ոչինչ տեղի չի ունեցել», պատմական Հայաստանի տարածքում իբր հայ ժողովրդի ներկայության ապացույցներ չկան, իբր էթնիկ զտումների ու կոտորածների չի ենթարկվել մեկուկես միլիոն հայ, չի արտագաղթել մեկ միլիոնից ավելին, ներկայիս Թուրքիայի տարածքում չեն ոչնչացվել ու ոչնչացվում հայկական քաղաքակրթական արժեքներ»,- նշել է նա։
Սարգսյանը դիմել է նաև հայ ժողովրդի նկատմամբ իրագործված եղեռնը դեռևս չճանաչած պետություններին։
«20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց եղեռնը, տեղի ունեցավ առաջադեմ մարդկության աչքի առաջ, քաղաքակիրթ պետությունների անտարբերության, լռության կամ չափազանց ուշացումով արձագանքելու պայմաններում: Եվ մարդկությունը դրա համար շատ թանկ վճարեց՝ վճարեց աշխարհի այլ ժողովուրդների նկատմամբ այլատյացության, էթնիկ զտումների ու ցեղասպանության կրկնություններով, որ շարունակվում են մինչ օրս»,- գրված է Սարգսյանի ուղերձում։
Նրա խոսքով` բոլորս միասին կարող ենք կանխել նոր ցեղասպանությունները, փրկել մարդկային կյանքեր և անգամ 21-րդ դարում խելահեղ պատերազմների ու արյան մեջ ընկղմվող աշխարհը դարձնել ավելի լավը, եթե լինենք վճռական:
Նշենք, որ վաղ առավոտյան Սերժ Սարգսյանի անունից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ է խոնարհվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին
ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունը։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։