https://arm.sputniknews.ru/20220424/etnik-u-krvonakan-himqvov-haji-nkatmamb-atelutjan-qaghaqakanutjuny-sharunakvum-e-hh-mip-41245449.html
Էթնիկ ու կրոնական հիմքով հայի նկատմամբ ատելության քաղաքականությունը շարունակվում է. ՀՀ ՄԻՊ
Էթնիկ ու կրոնական հիմքով հայի նկատմամբ ատելության քաղաքականությունը շարունակվում է. ՀՀ ՄԻՊ
Sputnik Արմենիա
Քրիստինե Գրիգորյանը շեշտեց, որ այս օրերին էլ Ադրբեջանը շարունակում է ահաբեկման քաղաքականությունը։ Նրա դիտարկմամբ` այդ մասին վկայում է Ադրբեջանի նախագահի`... 24.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-24T12:10+0400
2022-04-24T12:10+0400
2022-04-24T12:33+0400
հհ միպ
քրիստինե գրիգորյան
հայոց ցեղասպանություն
ծիծեռնակաբերդ
ադրբեջան
թուրքիա
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/18/41246243_0:0:1601:901_1920x0_80_0_0_75a6f12ad91d001257eea3fdf16c79d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Եթե չկա հանցագործության դատապարտում և մեղավորների պատիժ, չի կարելի խոսել արդյունավետ կանխարգելման մասին։Այսօր Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության ընթացքում լրագրողներին ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը` խոսելով Ցեղասպանության ճանաչման մասին։«Խոսքը նաև թուքական պետության կողմից շարունակվող ժխտողական քաղաքականության մասին է, որը խիստ դատապարտելի մարտահրավեր է Ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման համար»,– ասաց նա։Վկայակոչելով մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի զեկույցը Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ու խաղաղ բնակչության նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին` Գրիգորյանը փաստեց, որ դրանք ուղղակի վկայում են` նպատակը Արցախի հայաթափումն է։Քրիստինե Գրիգորյանը շեշտեց, որ այս օրերին էլ Ադրբեջանը շարունակում է ահաբեկման քաղաքականությունը։ Նրա դիտարկմամբ` այդ մասին վկայում է Ադրբեջանի նախագահի` Շուշիում օրեր առաջ արած հայտարարությունը։«Նա, կոպիտ ասած, ուղղակի վկայություն է տվել այն մասին, որ ատելությունը` ընդդեմ հայի, հայ էթնիկության թուքական ու ադրբեջանական հասարակության մեջ շարունակվում է։ Նա իր խոսքում ասում է մեր սերունդները գիտեն մեր ատելի թշնամուն։ Այսինքն` այստեղ խոսքը կոնկրետ թշնամանքի քարոզչության մասին է»,– ասաց Գրիգորյանը։Ցեղասպանությունը շարունակում է տեղի ունենալ նաև մեր օրերում. ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունըՀիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
ծիծեռնակաբերդ
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/18/41246243_71:0:1494:1067_1920x0_80_0_0_e27ba636362990d886ca8c4677e84b01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, քրիստինե գրիգորյան, հայոց ցեղասպանություն, ծիծեռնակաբերդ, ադրբեջան, թուրքիա, իլհամ ալիև
հհ միպ, քրիստինե գրիգորյան, հայոց ցեղասպանություն, ծիծեռնակաբերդ, ադրբեջան, թուրքիա, իլհամ ալիև
Էթնիկ ու կրոնական հիմքով հայի նկատմամբ ատելության քաղաքականությունը շարունակվում է. ՀՀ ՄԻՊ
12:10 24.04.2022 (Թարմացված է: 12:33 24.04.2022) Քրիստինե Գրիգորյանը շեշտեց, որ այս օրերին էլ Ադրբեջանը շարունակում է ահաբեկման քաղաքականությունը։ Նրա դիտարկմամբ` այդ մասին վկայում է Ադրբեջանի նախագահի` Շուշիում օրեր առաջ արած հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Եթե չկա հանցագործության դատապարտում և մեղավորների պատիժ, չի կարելի խոսել արդյունավետ կանխարգելման մասին։
Այսօր Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության ընթացքում լրագրողներին ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը` խոսելով Ցեղասպանության ճանաչման մասին։
«Խոսքը նաև թուքական պետության կողմից շարունակվող ժխտողական քաղաքականության մասին է, որը խիստ դատապարտելի մարտահրավեր է Ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման համար»,– ասաց նա։
Վկայակոչելով մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի զեկույցը Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ու խաղաղ բնակչության նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին` Գրիգորյանը փաստեց, որ դրանք ուղղակի վկայում են` նպատակը Արցախի հայաթափումն է։
«Պաշտպանի հաստատության կողմից հավաքագրված տվյալները ու նաև` վերջին 2-3 ամիսներին սկսված ճնշումները Արցախի բնակչության նկատմամբ, կրակոցները, ցավալի զոհերով շարունակվող դեպքերը Փառուխում և այլն, ուղղակիորեն վկայում են, որ էթնիկ ու կրոնական հիմքով հայի նկատմամբ ատելության քաղաքականությունն ադրբեջանական պետության կողմից հովանավորվում է, իրականացվում է, ու ցավալի է արձանագրել, որ դրա ուղղակի նպատակն Արցախի հայաթափումն է»,– ասաց պաշտպանը։
Քրիստինե Գրիգորյանը շեշտեց, որ այս օրերին էլ Ադրբեջանը շարունակում է ահաբեկման քաղաքականությունը։ Նրա դիտարկմամբ` այդ մասին վկայում է Ադրբեջանի նախագահի` Շուշիում օրեր առաջ արած հայտարարությունը։
«Նա, կոպիտ ասած, ուղղակի վկայություն է տվել այն մասին, որ ատելությունը` ընդդեմ հայի, հայ էթնիկության թուքական ու ադրբեջանական հասարակության մեջ շարունակվում է։ Նա իր խոսքում ասում է մեր սերունդները գիտեն մեր ատելի թշնամուն։ Այսինքն` այստեղ խոսքը կոնկրետ թշնամանքի քարոզչության մասին է»,– ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին
ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։