00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցավով լի երաժշտություն. 5 հայտնի աստղերի` Ցեղասպանության զոհ դարձած նախնիների պատմությունը

© Sputnik / Asatur YesayantsԿոմիտասի արձանը Երևանում
Կոմիտասի արձանը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2022
Կոմիտասի արձանը Երևանում
Բաժանորդագրվել
1915 թվականի ողբերգական իրադարձությունները չէին կարող չանդրադառնալ հայկական մշակույթի վրա։ Թե ինչ ազդեցություն է ունեցել Ցեղասպանությունը երաժշտության և հայ երաժիշտների վրա, պատմում են իրենք` երաժիշտները։
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Հենց այդ օրը Ստամբուլում ձերբակալվեցին և ավելի ուշ սպանվեցին ավելի քան 800 հայ մտավորականներ։ Ձերբակալվածների թվում էին հայտնի քաղաքական գործիչներ, գրողներ, հասարակական գործիչներ, նկարիչներ։ Բայց սոսկալի իրադարձությունների թերևս ամենահայտնի «լուռ» պատմիչը դարձավ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) և նրա հոգեցունց ստեղծագործությունները՝ «Կռունկ» , «Անտունի», «Հով արեք, սարեր» և այլն։
Ցեղասպանության զոհերի սերունդներն իրենց հերթին բազմիցս պատմել են, թե ինչպես է ջարդը անդրադարձել իրենց նախնիների ստեղծագործության և դրա մատուցման վրա։
Ներկայացնում ենք հինգ համաշխարհային աստղերի պատմություն, որոնց նախնիները վերապրել են Ցեղասպանությունը։

«Փոքրիկ հայը»

Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), կարողացավ գրավել աշխարհի բոլոր բեմերը` ի հեճուկս իր ցածրահասակության ու խռպոտ ձայնի։ Նրան հաջողվեց թափանցել իր ունկնդիրների հոգիները և պատմել նրանց այն սիրո և բարության մասին, որին սովոր էր մանկուց։ Շանսոնիեն իր հաջողության գրավականը համարում էր ծնողների տված դաստիարակությունը և հայկական ամուր գեները։
Ազնավուրն ինքը 1915թ.-ի աղետալի իրադարձություններին ականատես չէր եղել, բայց ողբերգությանն առնչվել էր նրա ընտանիքին։
© Sputnik / Asatur YesayantsՇառլ Ազնավուրի համերգը Երևանում
Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2022
Շառլ Ազնավուրի համերգը Երևանում. Արխիվային լուսանկար
Ապագա աստղի հայրը` Միշա Ազնավուրյանը, Թիֆլիսից տեղափոխվել էր Կոնստանդնուպոլիս, փորձելով հետագայում իրականացնել իր երազանքը` երգիչ դառնալ Փարիզում։ Սակայն Թուրքիայում նա ծանոթանում, ապա ամուսնանում է Քնար Բաղդասարյանի հետ և բնակություն հաստատում այնտեղ։
«Նրանք երկար ժամանակ չէին կարողանում հեռանալ, և եթե չլիներ իտալացի նավապետի բարությունը, նրանց էլ չէին խնայի։ Երբ իմ ծնողները փախչում էին Ստամբուլից և արդեն նավի վրա էին, թուրք զինվորներից մեկը հայերեն բառեր է լսում և վազում նրանց հետևից։ Սակայն նավապետը պաշտպանում է ծնողներիս։ Կարծում եմ` նրանց հաջողվել է ողջ մնալ բազմաթիվ մարդկանց օգնության և բարության շնորհիվ, այդ պատճառով նրանք էլ փորձում էին օգնել բոլորին»,- հաճախ պատմում էր Ազնավուրը։
Ստամբուլից հեռանալուց հետո ընտանիքը հաստատվում է Վրաստանում, որտեղ ծնվել և մեծացել էր շանսոնիեի հայրը, իսկ 1923թ.-ին տեղափոխվում են Ֆրանսիա։ Նրանք լավ չէին ապրում, բայց դա չէր խանգարում, որ երեխաներին մեծացնեն հայկական ավանդույթների հանդեպ հարգանքի և ազգային երաժշտության հանդեպ սիրո ոգով։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ազնավուրյաններն իրենց փոքրիկ բնակարանում թաքցնում էին հրեաներին, նրանց հետ կիսում այն ամենը, ինչ ունեին։

«Մայրս մշտապես սգում էր իր ընտանիքի զոհված անդամների համար, և կարիք էլ չկար, որ պատմեր մեզ, առանց այդ էլ հասկանում էինք։ Մենք գիտեինք, որ նրա ծնողներին` Կարապետ և Զարուհի Բաղդասարյաններին, չի հաջողվել փախչել։ Նրանք տանջալից մահով մահացել են աքսորի ճանապարհին»,- հիշում էր Ազնավուրը։

Շանսոնիեն բազմիցս հայտարարել է, որ հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը, թախիծն ու ցավը անջնջելի հետք են թողել իր ստեղծագործության, կատարման ձևի վրա, ձևավորել են մարդկանց բարություն տալու ցանկություն։

Դուդուկի վարպետը

Ջիվան Գասպարյանը ստիպում էր սիրահարվել իրեն` առանց մի հատիկ բառ արտաբերելու։ Ցանկացած ունկնդրի սիրտը գրավելու համար նրան բավական էր իր երաժշտությունը, իր դուդուկը։ Հենց նրա շնորհիվ հայկական այս գործիքը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։
Գասպարյանն ինքը խոստովանում էր, որ այդ հոգեցունց գործիքը պատահական չի ընտրել։ Նա հաճախ պատմում էր իր ընտանիքի ողբերգական ճակատագրի մասին։
© Sputnik / Евгения Новоженина / Անցնել մեդիապահոցՋիվան Գասպարյանը
Дживан Гаспарян  - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2022
Ջիվան Գասպարյանը
Ջիվան Գասպարյանի նախնիները մշեցիներ են։ Նրա հորական պապը` Ղևոնդ Գասպարյանը, հողագործ էր։ Ջիվանի հայրը` Արամայիսը, ծնվել էր 1898 թվականին Մուշում։ 17 տարեկանում հոր խնդրանքով նա կամավորագրվում է զորավար Անդրանիկի զորքին։ Այդ զորքի հետ էլ Արամայիսը Թուրքիայից անցնում է Հայաստանում, ավելի ուշ բնակություն է հաստատում Սոլակ գյուղում։ Այդ գյուղում արդեն իսկ բազմաթիվ փախստականներ կային Մուշից, որոնց թվում էր Խաչատուր Գրիգորյանը։ Վերջինիս դստեր` Մագթաղի հետ էլ Արամայիսն ամուսնանում է։
Ընտանիքում 1915-ի իրադարձությունների մասին գրեթե չէին խոսում։ Մի անգամ Ջիվանի պապը` Խաչատուրը, սաստում է իր կնոջը` Մարգարիտ տատին, երբ վերջինս երեխաներին պատմում էր, թե ինչեր են թուրքերն արել հայերի հետ։ Թոռներն ուշադիր լսում էին, իսկ տատը երբեք չէր կարողանում պատմությունն ավարտել` արցունքները խեղդում էին։ Նրա ամբողջ ընտանիքին կոտորել էին։
Չնայած Ջիվանն ինքը չէր տեսել 1915-ի ջարդերը, նրա ճակատագիրը ոչ պակաս ողբերգական դասավորվեց։ Մայրը մահացավ, երբ հայրը ևս կողքին չէր. Հայրենական Մեծ պատերազմը նոր էր սկսվել, և Արամայիս Գասպարյանը երեք եղբայրների հետ մեկնել էր ռազմաճակատ։ Ջիվանի մայրը թաղված է ներկայիս Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում, բայց Գասպարյանն ինքը նրա գերեզմանի տեղը չգիտեր, և դա շատ էր տանջում նրան։
«Մենք առանց խնամքի մնացինք, մորս գերեզմանը` անտեր։ Այդպես էլ չիմացանք, թե ինչ էր պատահել, իսկ նրա գերեզմանը կորցրինք։ Տարբեր շրջապատներում էինք լինում։ Վերջիվերջո դուդուկն ինձ փրկեց. երբ սկսեցի նվագել սովորել, կյանքս փոխվեց։ Այդ ժամանակ գիտակցեցի, որ մեզնից յուրաքանչյուրի սրտում էլ վիշտ կա, բայց մենք չպիտի լացենք, հակառակը, պիտի շարունակենք ապրել և մարդկանց լույս բերենք»,–մի անգամ ասել է նա։

Լավագույն դրամատիկ սոպրանոն

Նրան ծափահարում է Վիեննայի և Հռոմի, Մյունխենի և Ցյուրիխի, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի, Չիկագոյի և Սան Ֆրանցիսկոյի, Տոկիոյի ու Սիդնեյի ամենախստապահանջ հանդիսատեսը։ Նա փայլել է Միլանի Լա Սկալայի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն–օպերայի, Լոնդոնի Քովենթ Գարդենի, Փարիզի Բաստիլի օպերայի բեմերում։ Համաշխարհային հռչակ է ստացել Մարիա Գուլեգինա անունով, սակայն յուրաքանչյուր հնարավորության դեպքում հիշեցնում է իր հայկական ծագման մասին։
© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցՄարիա Գուլեգինան
Гала-концерт звезд мировой оперы в честь 90-летия Галины Вишневской - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2022
Մարիա Գուլեգինան. Արխիվային լուսանկար
Նրա նախնիներն Էրզրումից և Վանից են։ Տատը` Մարիա (Մանո) Գյադուկյանը և պապը` Մկրտիչ Մեյթարջյանը, Ցեղասպանության ժամանակ երեխա են եղել։ Նրանց ընտանիքները, ջարդից փրկվելով, փախել են Ջավախք (ներկայիս Վրաստանի տարածքում), որն այն ժամանակ Ռուսական կայսրության կազմում էր։ Տարիներ անց նրանք ամուսնացել են և տեղափոխվել Օդեսա, որտեղ էլ ծնվել է Մարիան։
«Ես մեծացել եմ Կոմիտասի մեղեդիներն ու Սայաթ-Նովայի երգերը լսելով։ Մկրտիչ պապս ու Մանո տատս ինձ մեծ սեր են ներշնչել հայկական երաժշտության նկատմամբ։ Ես առհասարակ հայկական ամեն ինչը սիրում եմ և նեղանում եմ, երբ հանձինս ինձ հայուհի չեն տեսնում։ Ծագումս ինձ համար շատ կարևոր է։ Իմ երակներում ցեղասպանություն վերապրած երկու տաղանդավոր ժողովուրդների արյուն է հոսում (նրա մայրը հրեուհի է)։ Ես նվիրված եմ իմ արմատներին և հպարտանում եմ դրանցով»,- ասում է երգչուհին։

Ավանգարդ ֆոլկի հայրը

Աշխարհում նրան ավանգարդ ֆոլկի հայր են անվանում, հայրենիքում` հայկական ջազի նորարար, իսկ ինքը` Արտո Թունջբոյաջյանը, իրեն զվարթ մելոման է կոչում։
Նրա հիմնադրած Armenian Navy Band խումբը շրջագայել է ամբողջ աշխարհում, World Music Awards և Grammy մրցանակներ է ստացել, բայց Հայաստանում Արտոյին սկսեցին սիրել խիստ յուրօրինակ բարբառով կատարված «Արարատ» երգից հետո։ Երաժիշտը կարծում է, որ այդ ստեղծագործությանը նման ջերմությամբ վերաբերվեցին, քանի որ այն փոխանցում է պատմական հայրենիքի նկատմամբ կարոտն ու 1915թ.–ի իրադարձությունների ցավը։
© Sputnik / Aram NersesyanԱրտո Թունջբոյաջյանի համերգը Երևանում
Концерт Gate of Frequency в концертном зале имени Арама Хачатуряна (19 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2022
Արտո Թունջբոյաջյանի համերգը Երևանում. Արխիվային լուսանկար
Թունջբոյաջյանի ծնողները ջարդերի ականատես են եղել, իսկ հայրը` Սեդրակը, մահվանից առաջ նրան պատմել է ամենասարսափելի հիշողությունը.
«Հայրս ամբողջ կյանքում փորձում էր ալկոհոլի մեջ խեղդել ցավն ու վախ։ Երբեմն առանց տեսանելի պատճառի սկսում էր հառաչել, բայց ավելի հաճախ պարզապես լռում էր։ Մի անգամ, երբ ես արդեն մեծ էի, ինձ պատմեց Սեբաստիայի ջարդերի մասին։ Նա ընդամենը 10 տարեկան է եղել և տեսել է, թե ինչպես են թուրքերը կտրել հարևանի աղջիկների կոկորդը։ Հայրս փախել է, բայց այնքան վախեցած է եղել, որ ընկել է ջրհորը և քիչ է մնացել խեղդվի։ Մի հովիվ փրկել է նրան, բայց դա միայն առաջին փորձությունն է եղել»,–հիշում է երաժիշտը։
Թունջբոյաջյանի հորական պապը` Հովհաննեսը, ժամհար է եղել և Ցեղասպանության առաջին զոհերից մեկն է դարձել։ Մորական պապուն` վաճառական Հովհաննես Պտիկյանին սպանել են, երբ կտորներ էր տեղափոխում։ Ընդհանուր առմամբ երաժիշտի տոհմից 30 մարդ է սպանվել, այդ թվում` երեխաներ։
Երաժիշտի հայրը երկու եղբայրների և քրոջ հետ կարողացել է հասնել Ստամբուլ, որտեղ քիչ թե շատ անվտանգ էր, քանի որ շատ եվրոպացիներ էին ապրում։ Մայրը` Վալենտինան, որոշ ժամանակ տատի հետ անտառում է ապրել, հետո նույնպես հասել է Ստամբուլ։ Մի քանի տարի անց Սեդրակն ու Վալենտինան հանդիպել են և ամուսնացել։ Որոշ ժամանակ անց էլ ամբողջ ընտանիքը (բացի հորից ու եղբորից, որոնք արդեն մահացել էին) տեղափոխվել է ԱՄՆ։
«Ես թուրքական բանակում եմ ծառայել։ Ամեն օր ստիպված էի պայքարել գոյությանս համար։ Ցեղասպանության մասին լսելով չէ, որ գիտեմ... ես միշտ մոտ եմ եղել մեր պատմությանը, մշակույթին ու ավանդույթներին։ Ծնողներս ինձ սովորեցրել են լինել այն, ինչ կամ` հայ, և երբեք ինքս ինձ չստել։ Հիմա դա իմ գլխավոր առանձնահատկությունն է երաժշտության մեջ, և այդ անկեղծությունը չի կարող չդիպչել մարդկանց սրտին»,–մի անգամ ասել է Արտոն։

Հայկական ջազի նոր աստղը

Ջազ-դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի անունն արդեն ավելի քան տասը տարի հայտնի է ամբողջ աշխարհում։ Հատկապես սիրված են հայկական հոգևոր և ժողովրդական մեղեդիների նրա իմպրովիզացիաները։
Որքան էլ տարօրինակ է, Հայաստանում նրա մասին գրեթե ոչինչ չգիտեին ընդհուպ մինչև 2015թ.-ը, երբ նա 100 համերգ տվեց ամբողջ աշխարհում` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի։ Համերգների ընթացքում Համասյանը ջարդերի մասին ոչ մի բառ չէր ասում, բայց նրա երաժշտությունն ամեն ինչ պատմում էր, այդ թվում` նրա նախնիների պատմությունը, որոնք դաժանաբար սպանվել են Կարսում։
© Photo : Camille Blake Տիգրան Համասյանը
Тигран Амасян - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2022
Տիգրան Համասյանը. Արխիվային լուսանկար
Տիգրանի նախապապը` Ալեքսան Հայրապետյանը, ծնունդով Կարսի Բաշքադիկլար գյուղից է եղել, նախատատը` Հռիփսիմե (Հոռոմսիմ) Ալեքսանյանը` Կարսի Փիլվար գյուղից։ Ցեղասպանության ժամանակ թուրքերը սպանել են Ալեքսանին, Հռիփսիմեն մենակ է մնացել երեք երեխաների հետ։ Հստակ հայտնի չէ, թե ինչպես է նրան հաջողվել Կարսից փախչել Գյումրի, բայց նա կարողացել է իր հետ բերել ոչ միայն իր երկու երեխաներին, այլև իր եղբոր և տեգրոջ որբ մնացած վեց փոքրիկներին։
Հռիփսիմեն երբեք մանրամասներ չէր պատմում, միայն երգում էր և լալիս։ Մի անգամ միայն հիշատակել է, որ ճանապարհին երեխաները շատ քաղցած էին, և ինքը ստիպված է եղել դիակների բլրի միջով անցնել, որպեսզի ուտելիք գտնի նրանց համար։
Արդեն Գյումրիում 35-ամյա Հռիփսիմեն հասկանում է, որ ի վիճակի չէ կերակրել իր խնամքին մնացած ութ երեխաներին և ավագ դստերը տանում է մանկատուն։ Ցավոք, երեխան այնտեղ մահանում է. Հռիփսիմեին ամբողջ կյանքում խիղճը տանջում էր։ Այդպես էլ ինքն իրեն չներելով` նա իր ամբողջ ժամանակը նվիրում է մյուս երեխաներին`փոխանցելով նրանց իր «մշակութային կոդը»` բոլոր առակները, առածները, բանաստեղծություններն ու հեքիաթները, որոնք սովորել էր իր ծնողներից։
Տիգրանի մյուս տատիկը` Անժելա Օլթեցյանը, նույնպես Կարսից է եղել։ Ջարդերի ժամանակ նրա աչքի առաջ ամբողջ ընտանիքին սպանել են, միայն ինքն ու երկու քույրերն են կարողացել փրկվել։ Հետագայում քույրերին որբանոցից ուղարկել են Ամերիկա, իսկ Անժելային որդեգրել է քեռին` տալով իր ազգանունը` Բիշարյան։
«Հռիփսիմե տատը, երբ մենակ էր լինում, «Կռունկն» էր երգում ու լացում, նա ամբողջ կյանքում սև գլխաշորը չհանեց գլխից, իսկ մյուս տատս՝ Անժելան, էդպես էլ չիմացավ, որ իր քույրերն իրեն փնտրել են»,- մի անգամ պատմել է դաշնակահարը։
Տիգրան Համասյանը երազում է հայկական հոգևոր երաժշտության սեփական մշակումը լսել իր նախնիների հայրենիքում` Կարսի Սուրբ Առաքելոց վանքում։
Լրահոս
0