00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես հիմա ավելի շատ ցավ եմ ապրում, քան 2018-ի այս օրը․ Սերժ Սարգսյանը մասնակցում է ջահերթին

© Sputnik / Aram NersesyanՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2022
Բաժանորդագրվել
Հայտնի է, որ ջահերով երթին մասնակցելու է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի Հանրապետության հրապարակում է, նա մասնակցում է ջահերով երթին։
Լրագրողների հարցին՝ արդյոք նրա ներկայությունը չի՞ քաղաքականացնում ջահերթը, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց, որ ինքը նախևառաջ քաղաքացի է։
Հալեպում ջահերով մեծ երթ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
«Այսինքն՝ ես քաղաքացի լինելուց հրաժարվե՞լ եմ։ Քաղաքականությունը մի բան է, քաղաքացի լինելը՝ մի բան։ Ըստ իս՝ ցանկացած քաղաքական գործիչ առաջին հերթին պետք է լինի քաղաքացի»,- ասաց Սարգսյանը։
Լրագրողները Սարգսյանին հարցրին նաև՝ ճի՞շտ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե երրորդ նախագահի իշխանության օրոք էլ է միջազգային հանրությունը խոսել «Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումից»։

«Ոչ։ Ի՞նչ է նշանակում դա։ Ոտքի վրա չեմ ուզում պատասխանել այդ հարցին, բայց, այդուհանդերձ, Ադրբեջանն էլ էր ուզում 1988-ից որևէ նշաձողի մասին խոսել։ Բայց արդյոք դա այնպիսի՞ փաստ է, որ պիտի մեզ ստիպեր հրաժարվել մեր նպատակներից։ Բոլոր փաստաթղթերը կան։ Դուք պահանջեք Նիկոլ Փաշինյանից, որ նա ասի՝ իր համար ի՞նչ է նշաձողը, և թող ինքը հրապարակի, թե 2019-ին իրեն ինչ են առաջարկել»։

Լրագրողները հիշեցրին, որ 4 տարի առաջ հենց այս օրը ժողովուրդը ցնծում էր նույն Հրապարակում Սարգսյանի հրաժարականի լուրը լսելուց հետո։ Նրանք հարցրին նախագահին` ի՞նչ զգացողություններ ունի դրա հետ կապված։

«Կցանկանայի, որ այսօր էլ մեր ժողովուրդը ցնծար հրապարակում, ցնծար նրա համար, որ կառուցել է ավելի լավ երկիր, ավելի բարեկեցիկ Հայաստան, ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ։ Բայց, ցավոք սրտի, այսօր 2018-ին ցնծացող ժողովուրդը ողբում է եռապատկված Եռաբլուրում, ողբում է Արցախի մի մասը կորցնելու համար, մեր անպաշտպան սահմանների, կազմաքանդված բանակի համար... Եվ այս առումով, իհարկե, ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան 2018 թվականի այս օրը»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը։

Նշենք, որ ջահերով երթն այս տարի մեկնարկում է Հանրապետության հրապարակից։ Այն կրում է խորհրդանշական «Զարթի՛ր, լաո» խորագիրը։
Լրահոս
0