https://arm.sputniknews.ru/20220422/eahk-mkh-hamanakhagahutjan-masin-gnahatakannery-himnavvorvats-chen-hh-varchapet-41179761.html
ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մասին գնահատականները հիմնավորված չեն. ՀՀ վարչապետ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մասին գնահատականները հիմնավորված չեն. ՀՀ վարչապետ
Sputnik Արմենիա
Փաշինյանը փաստեց, որ համանախագահող երկրները հավատարիմ են մնում իրենց մանդատին, չնայած Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները դժվարացնում են նրանց... 22.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-22T15:33+0400
2022-04-22T15:33+0400
2022-04-22T15:34+0400
նիկոլ փաշինյան
եահկ
եահկ մինսկի խումբ
արցախ
հայաստան
ադրբեջան
ղարաբաղյան հակամարտություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/41020098_0:85:1670:1025_1920x0_80_0_0_3990f6cdb9bbd6a6b0a5f30e015da86c.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահի հետ հանդիպման կարևոր արդյունքներից մեկը ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ ՄԽ հանախանագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումն էր` դրանից բխող քաղաքական հետևանքներով։Այսօր ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով ապրիլի 19-20–ը ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքները։«Այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելություներ են իրականացնում տարածաշրջան և քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձնառությունը` աջակցելու ԼՂ կարգավորմանը, լավատեսության շոշափելի հիմքեր են տալիս»,– ասաց Փաշինյանը։Հիշեցնենք` ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ–ի հետ արցախյան հարցով շփվելուց, հետևաբար, կարելի է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է չեղարկվել։ԱԺ–ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ ապրիլի 13–ին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը չի հրաժարվում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու գաղափարից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/41020098_124:0:1608:1113_1920x0_80_0_0_8d23970262991fa7a00913abbca49e2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եահկ, եահկ մինսկի խումբ, արցախ, հայաստան, ադրբեջան, ղարաբաղյան հակամարտություն
նիկոլ փաշինյան, եահկ, եահկ մինսկի խումբ, արցախ, հայաստան, ադրբեջան, ղարաբաղյան հակամարտություն
ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մասին գնահատականները հիմնավորված չեն. ՀՀ վարչապետ
15:33 22.04.2022 (Թարմացված է: 15:34 22.04.2022) Փաշինյանը փաստեց, որ համանախագահող երկրները հավատարիմ են մնում իրենց մանդատին, չնայած Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները դժվարացնում են նրանց գործունեությունը։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահի հետ հանդիպման կարևոր արդյունքներից մեկը ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ ՄԽ հանախանագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումն էր` դրանից բխող քաղաքական հետևանքներով։
Այսօր ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով ապրիլի 19-20–ը ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքները։
«Եթե արձանագրենք, որ մոսկովյան այցի նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահողները, կարող ենք ասել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մասին գնահատականները հիմնավորված չեն»,– ասաց նա` հավելելով, որ համանախագահող երկրները հավատարիմ են մնում իրենց մանդատին, չնայած Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները դժվարացնում են նրանց գործունեությունը։
«Այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելություներ են իրականացնում տարածաշրջան և քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձնառությունը` աջակցելու ԼՂ կարգավորմանը, լավատեսության շոշափելի հիմքեր են տալիս»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ–ի հետ արցախյան հարցով շփվելուց, հետևաբար, կարելի է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է չեղարկվել։
ԱԺ–ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ ապրիլի 13–ին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը չի հրաժարվում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու գաղափարից։