https://arm.sputniknews.ru/20220421/hajkakan-ev-belarusakan-ynkerutjunnery-20-mln-dvolari-gvortsarq-en-stvoragrel-41138020.html
Հայկական և բելառուսական ընկերությունները 20 մլն դոլարի գործարք են ստորագրել
Հայկական և բելառուսական ընկերությունները 20 մլն դոլարի գործարք են ստորագրել
Sputnik Արմենիա
Պատժամիջոցների քաղաքականության պայմաններում բելառուսական և ռուսական ընկերություններն ուզում են Հայաստանում համատեղ ձեռնարկություններ ստեղծել կամ պահեստամասեր... 21.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-21T15:33+0400
2022-04-21T15:33+0400
2022-04-21T15:39+0400
հայաստան
բելառուս
պատժամիջոցներ
պայմանագիր
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1f/26995546_0:0:1280:721_1920x0_80_0_0_a1a079716e03aa532d616f73b96d4be0.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Բելառուսական ընկերությունները հայաստանյան այցի ընթացքում արդեն շուրջ 20 մլն դոլարի պայմանագրեր են կնքել հայ գործընկերների հետ: Այդ մասին հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարյովը՝ ամփոփելով բելառուսական գործարարների պատվիրակության այցի արդյունքները:Կուշնարյովի խոսքով` դրանք միայն ֆիքսված պայմանագրերն են՝ չհաշված համագործակցությունը շարունակելու շրջանակային համաձայնագրերը: Հիմա հայկական կողմի հետ քննարկում են առաջիկա անելիքները, քանի որ արևմտյան երկրների պատժամիջոցային քաղաքականության պայմաններում Ռուսաստանի ու Բելառուսի ընկերություններն ուզում են վերականգնել դեռ խորհրդային տարիներին գործող կոոպերացիոն կապերը։Այդ պատճառով, ըստ նրա, բելառուսական ընկերությունները Հայաստան են եկել ոչ միայն տեխնիկա մատակարարելու, այլև համատեղ ձեռնարկությունների համար գործընկերներ գտնելու համար:Պատժամիջոցներն ազդել են ԵԱՏՄ երկրների վրա. հետևանքները վերացնելու աշխատանքներ են տարվումՆշենք, որ Բելառուսից ժամանած ընկերությունների թվում էին «Գորիզոնտ» և «Պլանար» էլեկտրոնային արդյունաբերության ընկերությունների, ինչպես նաև ավտոմոբիլային ու հատուկ տեխնիկայի ներկայացուցիչները:ԵԱՏՄ երկրների առևտրում ազգային արժույթով հաշվարկների մասնաբաժինը կարող է աճել. Մալկինա
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1f/26995546_143:0:1280:853_1920x0_80_0_0_4bcc17553ba986244c1897f40c797fd3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բելառուս, պատժամիջոցներ, պայմանագիր, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան, բելառուս, պատժամիջոցներ, պայմանագիր, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
Հայկական և բելառուսական ընկերությունները 20 մլն դոլարի գործարք են ստորագրել
15:33 21.04.2022 (Թարմացված է: 15:39 21.04.2022) Պատժամիջոցների քաղաքականության պայմաններում բելառուսական և ռուսական ընկերություններն ուզում են Հայաստանում համատեղ ձեռնարկություններ ստեղծել կամ պահեստամասեր ու համալրիչներ պատվիրել։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Բելառուսական ընկերությունները հայաստանյան այցի ընթացքում արդեն շուրջ 20 մլն դոլարի պայմանագրեր են կնքել հայ գործընկերների հետ: Այդ մասին հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարյովը՝ ամփոփելով բելառուսական գործարարների պատվիրակության այցի արդյունքները:
Կուշնարյովի խոսքով` դրանք միայն ֆիքսված պայմանագրերն են՝ չհաշված համագործակցությունը շարունակելու շրջանակային համաձայնագրերը: Հիմա հայկական կողմի հետ քննարկում են առաջիկա անելիքները, քանի որ արևմտյան երկրների պատժամիջոցային քաղաքականության պայմաններում Ռուսաստանի ու Բելառուսի ընկերություններն ուզում են վերականգնել դեռ խորհրդային տարիներին գործող կոոպերացիոն կապերը։
«Պատժամիջոցների ներկայիս ճնշման պայմաններում միկրոէլեկտրոնիկայի ոլորտը կարևոր է դառնում ԵԱՏՄ–ի համար։ Ավելացված արժեքի շղթայում ներառվելու, բաղադրիչների, պահեստամասերի, հնարավոր է՝ ինչ-որ տեխնոլոգիաների մատակարար դառնալու հնարավորություններ են ի հայտ գալիս, այդ թվում` հայաստանյան ընկերությունների համար»,- նշեց Կուշնարյովը։
Այդ պատճառով, ըստ նրա, բելառուսական ընկերությունները Հայաստան են եկել ոչ միայն տեխնիկա մատակարարելու, այլև համատեղ ձեռնարկությունների համար գործընկերներ գտնելու համար:
Նշենք, որ Բելառուսից ժամանած ընկերությունների թվում էին «Գորիզոնտ» և «Պլանար» էլեկտրոնային արդյունաբերության ընկերությունների, ինչպես նաև ավտոմոբիլային ու հատուկ տեխնիկայի ներկայացուցիչները: