00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր ենթակառուցվածքային երթուղիները կամրապնդեն Հարավային Կովկասի կայունությունը. Միշուստին

© Sputnik / Дмитрий Астахов / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2022
Բաժանորդագրվել
Ռուսաստանի վարչապետը վստահեցրել է, որ Մոսկվան կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանին։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հարավային Կովկասում նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը կնպաստի տարածաշրջանի կայուն զարգացմանը, ինչպես նաև խաղաղության և կայունության ամրապնդմանը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը։
ՌԴ կառավարության ղեկավարը նշել է, որ երկրի իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում «Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ» ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարմանը:
«Վստահ եմ, որ նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն զարգացումը, կնպաստի խաղաղության և կայունության ամրապնդմանը՝ ի շահ Հարավային Կովկասի բոլոր պետությունների»,- ասել է Միշուստինը:
Նա նաև հավաստիացրել է, որ Մոսկվան կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանին:
«Այժմ, այս պահին, հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի գծով պայմաններ են ստեղծվում փախստականներին իրենց մշտական բնակության վայրեր վերադարձնելու և, իհարկե, ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնման համար»,- պարզաբանել է ՌԴ վարչապետը:
Իր հերթին Հայաստանի վարչապետն արդյունավետ է համարել նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպումը և նշել, որ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
«Երեկ մենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ քննարկեցինք մեր միջպետական հարաբերությունների օրակարգի գրեթե ողջ ծավալը, անցկացրինք շատ արդյունավետ բանակցություններ և ձեռք բերեցինք շատ կարևոր պայմանավորվածություններ»,- ասել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է, և 2 երկրի առևտրի ծավալն աճում է: ՀՀ վարչապետի խոսքով՝ Մոսկվան ու Երևանն ակտիվորեն համագործակցում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, նաև էներգետիկայի ոլորտում է համագործակցության հարուստ փորձ կուտակվել: ՀՀ վարչապետը նշել է, որ երկրները նախատեսում են հետագայում ևս զարգացնել համագործակցությունը տրանսպորտի և այլ ոլորտներում, որտեղ արդեն կան հստակ ծրագրեր:
Փաշինյանն ու Պուտինը վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ
Պուտին-Փաշինյան բանակցությունները կայացել են ապրիլի 19-ին։ Դրանց արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ առաջնորդները հանդես են եկել ԵԱՏՄ-ում ինտեգրման զարգացման օգտին` ներառյալ ազգային արժույթներում հաշվարկների մասնաբաժնի ավելացումը, մտահոգություն են հայտնել մի շարք երկրների միակողմանի պատժամիջոցների կապակցությամբ և պայմանավորվել են համատեղ հաղթահարել ստեղծված մարտահրավերները, այդ թվում՝ պարենային և էներգետիկ անվտանգության և լոգիստիկայի բնագավառում: Փաշինյանն ու Պուտինը նշել են նաև Ադրբեջանի հետ եռակողմ ձևաչափով փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը և ստորագրել են էներգետիկայի ոլորտում համագործակցության ծրագիր:
Լրահոս
0