https://arm.sputniknews.ru/20220419/rusastani-hop-n-ukrainajum-erku-hrtir-u-kvortsanich-e-vochnchacrel-rd-pn-41043323.html
Ռուսաստանի ՀՕՊ-ն Ուկրաինայում երկու հրթիռ ու կործանիչ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի ՀՕՊ-ն Ուկրաինայում երկու հրթիռ ու կործանիչ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ խոցվել են ուկրաինական զորքերի կառավարման 3 և հակառակորդի կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի... 19.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-19T12:14+0400
2022-04-19T12:14+0400
2022-04-19T12:34+0400
ուկրաինա
ռուսաստան
իգոր կոնաշենկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968590_42:191:1600:1067_1920x0_80_0_0_64fd40eeb89c9915e619e20adce70ed2.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցներն Ուկրաինայում ոչնչացրել են երկու հրթիռ և կործանիչ։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:«Դոնեցկի մարզի Մալինովկա բնակավայրի շրջանում ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով ՄիԳ-29 կործանիչ է խոցվել, իսկ Պետրոպոլիե ու Մալայա Կամիշևախա բնակավայրերի շրջաններում ուկրաինական «Տոչկա-Ու»-ի մարտավարական երկու հրթիռ են որսացել»,- ասել է Կոնաշենկովը:Բացի այդ, Մարյինկա, Կամենկա, Սեմյոնովկա ու Սինիչինո բնակավայրերի շրջաններում ոչնչացվել է ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք:Հատուկ խմբերը սկսել են «Ազովստալի» գրոհումը․ ԲասուրինԳեներալի խոսքով՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը գիշերը բարձր ճշգրտության հրթիռներով ճնշել են ուկրաինական զորքերի ստորաբաժանումների 13 հենակետները, ինչպես նաև կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կուտակումները:«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի 60 ռազմական օբյեկտների։ Չերվոնայա Պոլյանա ու Բալակլեա բնակավայրերի շրջաններում ոչնչացվել են «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռների գլխամասերի պահպանման երկու պահեստները», - ասել է Կոնաշենկովը:Ռազմական գործողության մեկնարկից ի վեր ՌԴ հրթիռային զորքերն ու հրետանին հարվածներ են հասցրել Ուկրաինայի 1 260 ռազմական օբյեկտների, խոցվել են կառավարման 25 կետեր, հրթիռահրետանային սպառազինության երկու պահեստ, «Բուկ-Մ1» զենիթահրթիռային երկու կայան և հակառակորդի ուժերի կենտրոնացման 1214 կետեր:Ռուսական զորքերը ոչնչացրել են ավելի քան 4500 միավոր տանկ, մարտական զրահապատ մեքենաներ ու հատուկ ավտոմոբիլային տեխնիկա:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 55-րդ օրը։ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է Սու-34 ռմբակոծիչների աշխատանքի կադրերը հատուկ գործողության ընթացքում
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968590_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8472cf9b71873b495e9b17fa3b86f017.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, իգոր կոնաշենկով
ուկրաինա, ռուսաստան, իգոր կոնաշենկով
Ռուսաստանի ՀՕՊ-ն Ուկրաինայում երկու հրթիռ ու կործանիչ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ
12:14 19.04.2022 (Թարմացված է: 12:34 19.04.2022) Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ խոցվել են ուկրաինական զորքերի կառավարման 3 և հակառակորդի կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 53 կետեր:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցներն Ուկրաինայում ոչնչացրել են երկու հրթիռ և կործանիչ։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Դոնեցկի մարզի Մալինովկա բնակավայրի շրջանում ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով ՄիԳ-29 կործանիչ է խոցվել, իսկ Պետրոպոլիե ու Մալայա Կամիշևախա բնակավայրերի շրջաններում ուկրաինական «Տոչկա-Ու»-ի մարտավարական երկու հրթիռ են որսացել»,- ասել է Կոնաշենկովը:
Բացի այդ, Մարյինկա, Կամենկա, Սեմյոնովկա ու Սինիչինո բնակավայրերի շրջաններում ոչնչացվել է ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք:
Գեներալի խոսքով՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը գիշերը բարձր ճշգրտության հրթիռներով ճնշել են ուկրաինական զորքերի ստորաբաժանումների 13 հենակետները, ինչպես նաև կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կուտակումները:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի 60 ռազմական օբյեկտների։ Չերվոնայա Պոլյանա ու Բալակլեա բնակավայրերի շրջաններում ոչնչացվել են «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռների գլխամասերի պահպանման երկու պահեստները», - ասել է Կոնաշենկովը:
Ռազմական գործողության մեկնարկից ի վեր ՌԴ հրթիռային զորքերն ու հրետանին հարվածներ են հասցրել Ուկրաինայի 1 260 ռազմական օբյեկտների, խոցվել են կառավարման 25 կետեր, հրթիռահրետանային սպառազինության երկու պահեստ, «Բուկ-Մ1» զենիթահրթիռային երկու կայան և հակառակորդի ուժերի կենտրոնացման 1214 կետեր:
Ռուսական զորքերը ոչնչացրել են ավելի քան 4500 միավոր տանկ, մարտական զրահապատ մեքենաներ ու հատուկ ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 55-րդ օրը։