00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական առաջխաղացման առանձնահատկությունները Դոնբասում և Զապորոժիեում

© Sputnik / Mikhail Voskresenskiy / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2022
Բաժանորդագրվել
Դոնբասում ռուսական զորքերի հարձակումը ծավալվում է ինտենսիվ ավիացիոն, հրթիռային և հրետանային հարվածների ֆոնին՝ միաժամանակ ռազմաճակատով և օպերատիվ թիկունքի ամբողջ խորությամբ, ներառյալ զինապահեստներն ու ԶՈւ կենդանի ուժի պահեստային ուժերը։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռուսական հատուկ գործողության երկրորդ փուլի խնդիրներն են՝ փակել շրջափակման օղակը Դոնբասում ուկրաինական զորքերի խմբավորման շուրջ, արտաքին եզրագիծ ստեղծել Գուլյայպոլե- Պավլոգրադ-Իզյում գծով՝ արևմտյան ուղղությունից հակահարվածները բացառելու համար, և «կաթսայում» ոչնչացնել Ուկրաինայի ԶՈւ-ի՝ մինչև 100 հազար թվաքանակով, առավել պատրաստված և մարտունակ ստորաբաժանումները:
Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքում գտնվող դիտորդներն ապրիլի 18-ից նկատում են զանգվածային հրետանային կրակը ուկրաինական ուժերի դիրքերի ուղղությամբ: Նիկոլաևսկի, Զապորոժսկի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Կիևի, Լվովի մարզերի տարածքում Ուկրաինայի ԶՈւ-ի օբյեկտներին, տեխնիկային և պահեստներին հասցվող հրթիռային և ավիացիոն հարվածները ընդգծում են գործողության ծավալը՝ շուրջ 500 կմ ճակատով և 1000 կմ խորությամբ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Դոնբասի համար ճակատամարտ» սկսելու մասին հայտարարել է ապրիլի 18-ին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Զելենսկու հայտարարությունները լուրջ քննարկել չի կարելի, քանի որ նա շարունակ փոխում է իր տեսանկյունը։ Եվ այնուամենայնիվ, ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է հատուկ գործողության երկրորդ փուլի սկիզբը։
Արևմտյան համակարգողները Կիևի ռեժիմին բազմիցս առաջարկել են զորքերի մի մասը Դոնբասից հետ քաշել «դեպի պաշտպանության երկրորդ պատնեշը», որպեսզի ՈւԶՈւ-ն մարտունակությունը պահպանի նույնիսկ «արևելյան ճակատի» շրջափակման դեպքում, սակայն Զելենսկին հրաժարվել է։ «Ժողովրդի ծառան» բավականին զվարճալի տեսք ունի «անկախ Նապոլեոնի» դերում։
Ուկրաինական ուժերը Մարիուպոլում ջախջախված են, անձնակազմի կորուստներն ու զրահատեխնիկան հսկայական են։ Սպասվող օգնության մասին կիևյան ԶԼՄ-ների հայտարարությունների շրջանակից դուրս՝ Դոնբասում Ուկրաինայի ԶՈւ խմբավորումը անվերադարձ զրկվել է մոտ 15 հազար լավ պատրաստված մարտիկներից, ՆԱՏՕ-ի տասնյակ ռազմական խորհրդականներից և արևմտյան սպառազինության զգալի մասից։ Ռուսաստանի զինված ուժերի ճնշող կրակային հզորությունը և տեխնոլոգիական գերազանցությունը ուկրաինական զորքերին միայն նոր «կաթսաներ» և պարտություններ են երաշխավորում։

Կիևի ահաբեկչական մարտավարությունը

Արդյունավետ հակահարված տալու հնարավորություն չունենալով՝ Ուկրաինայի ԶՈւ-ն և Ազգային գվարդիան անխոհեմ հարվածներ են հասցնում Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների խաղաղ բնակավայրերին, Ռուսաստանի սահմանամերձ շրջաններին:
Ապրիլի 19-ի առավոտյան ուկրաինական կողմը հրետանային արկերով գնդակոծել է Բելգորոդի մարզի Գոլովչինո գյուղը. տուժել է երեք բնակիչ, վնասվել է ավելի քան 30 տուն։ Եվ սա արդեն 5-րդ նմանատիպ «շեղող» հարվածն է։ ՌԴ հինգ սուբյեկտների սահմանամերձ շրջաններում ապրիլի 11-ից ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ է հայտարարվել:
Ուկրաինայի անվտանգության խորհրդի գեներալիտետը իրական, արդարացված և միանգամայն իրագործելի է համարում ՈւԶՈւ-ի առանձին մեխանիզացված ստորաբաժանումների և միավորումների կողմից պետական սահմանի ճեղքումը՝ Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի կամ Կուրսկի մարզերի բնակավայրերի գրավումով։
Ռազմական տեսանկյունից ահաբեկչական մարտավարությունն անիմաստ է, սակայն Ուկրաինան 30 տարի Արևմուտքի կողմից ձևավորվել է որպես «Հակա-Ռուսաստան», ուրիշ ազգային գաղափար գոյություն չունի։ Այդ պատճառով Կիևի ռեժիմի համար արդարացված է ՌԴ խաղաղ բնակչության նկատմամբ ցանկացած սադրանք և հարձակում, ընդհուպ մինչև կենսաբանական կամ միջուկային զենքի կիրառումը։ Այս ֆոնին Խերսոնի մարզի ռուսական զորքերի ակտիվ պայքարը ՈւԱԾ-ի դիվերսանտների դեմ գրեթե հովվերգական է երևում, իսկ ՄԱԿ-ի ղեկավարի դիրքորոշումը՝ տարօրինակ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Լվովի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Նիկոլաևի վրա հարձակումների, «քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի և ավերածությունների» պատճառով: Խիստ անհանգստացած է «պաշարված Մարիուպոլում սարսափելի հումանիտար իրավիճակով»։
Նշենք, որ 2016 թվականից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշին այնքան էլ չէր անհանգստացնում Դոնբասում արյունահեղ քաղաքացիական պատերազմը։ «Ես երբեք այն մարդը չեմ եղել, որին կողմերից մեկը կարող էր շահարկել քաղաքական նպատակների համար... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զբաղեցնում է այդ պաշտոնը, որպեսզի ծառայի խաղաղությանը, հարգի կանոնադրությունը և որևէ մեկի ձեռքում մյուսի դեմ գործիք չդառնա«: Արդյոք իրականում այդպես է։
Սիրիան նամակ էր ուղարկել ՄԱԿ-ին՝ ամերիկյան կոալիցիայի ռազմական հանցագործությունների մասին. Ապօրինի միջազգային կոալիցիայի ուժերը՝ ԱՄՆ գլխավորությամբ, 2017 թվականի հունիսից մինչև հոկտեմբեր ժամանակահատվածում երկրի երեսից փաստացի ջնջել են Ռաքքա քաղաքը և սպանել հազարավոր խաղաղ բնակիչների, սակայն աշխարհը ոչինչ չիմացավ Գուտերեշի տագնապի մասին: Ուկրաինայում Պենտագոնի երեք տասնյակ լաբորատորիաները նույնպես չհուզեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։
Չնայած արևմտյան առաջնորդների և ֆունկցիոներների սուբյեկտիվ և միակողմանի գնահատականներին՝ Ուկրաինայում ՌԴ Զինված ուժերի հատուկ գործողությունը կավարտվի առաջադրված բոլոր նպատակների ձեռքբերմամբ: ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիյենկոն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի նացիզմն այլևս երբեք չկարողանա գլուխ բարձրացնել աշխարհում որևէ տեղ: Ուկրաինան կպահպանի պետականությունը, այն արդեն երբեք պարարտ հող չի դառնա «Հակա-Ռուսաստան» նախագծի համար։
Հատուկ գործողության առաջին օրվանից նախաձեռնությունը ռազմական գործողությունների ուկրաինական թատերաբեմում բացառապես ռուսական զորքերի ձեռքում է։ Միայն ապրիլի 19-ի գիշերը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռները ճնշել են Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումների 13 հենակետ, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 53 շրջան՝ Սլավյանսկի, Բարվենկովոյի և Պոպասնայայի մերձակայքում։
Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաներն Ուկրաինայում. նպատակները, միջոցներն ու Բայդենները
Ռուսական օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան հարվածներ է հասցրել հակառակորդի 60 ռազմական օբյեկտի, այդ թվում՝ մարտական կառավարման երեք կետի և «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռների գլխիկային մասերի պահպանման երկու պահեստի: Բացի այդ, հրթիռային զորքերն ու հրետանին «ծածկել» են ՈւԶՈւ-ի 1260 օբյեկտ, այդ թվում՝ 25 կառավարման կետ Նիկոլաևի, Կիրովսկի շրջաններում, հրթիռահրետանային սպառազինության երկու պահեստ՝ Վոսկրեսենսկի մերձակայքում, երկու «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիր և հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման ավելի քան 1200 վայր:
Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները Դոնեցկի մարզում ևս մեկ ուկրաինական ՄիԳ-29 են խոցել։ Հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 140 օդանավ: Վաշինգտոնի ուկրաինական նախագիծը վերջին ամիսներն է ձգում։ «Աղացվել է» գրեթե այն ամենը, ինչով ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ութ տարի զինում և համալրում էին Կիևի նացիստական ռեժիմը։
Reuters գործակալությունը նշում է, որ Ռուսաստանն ունակ է Ուկրաինայում մարտական գործողություններ իրականացնել շատ երկար ժամանակ, չնայած Արևմուտքի անզոր զայրույթին և նոր պատժամիջոցներին: Երկրի բարձր տեխնոլոգիական պաշտպանական ներուժը և ռուս ժողովրդի «ազնիվ ցասումը» հերթական անգամ փրկում է Եվրոպան և աշխարհը «շագանակագույն ժանտախտից»։ ՌԴ հատուկ գործողության արդար բնույթը հաստատվում է նրանով, որ աշխարհի երկրների մեծ մասը պատժամիջոցներ չեն սահմանել Ռուսաստանի դեմ։
Հետևեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-ալիքին
Լրահոս
0