00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԶՈւ–ն մարդասիրական միջանցք է բացել զինվորականների և «Ազովստալի» զինյալների համար

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցՄարիպուլ
Մարիպուլ - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2022
Մարիպուլ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մետաղագործական կոմբինատի հարևանությամբ մարդասիրական շարասյուներ են տեղակայված։ Յուրաքանչյուրի կազմում մարդկանց տեղափոխելու համար նախատեսված 30-ական ավտոբուս և ավտոմեքենա կա, ինչպես նաև շտապօգնության 10 մեքենա։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն մարդասիրական միջանցքներ է բացել Մարիուպոլում«Ազովստալ» գործարանում մնացած ուկրաինացի այն զինվորականների և զինյալների համար, որոնք պատրաստ են վայր դնել զենքը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Հաշվի առնելով Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» մետաղագործական գործարանում ստեղծված աղետալի իրավիճակը, ինչպես նաև առաջնորդվելով զուտ մարդասիրական սկզբունքներով 2022 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայի ժամանակով ժամը 14.00–ին ՌԴ ԶՈւ–ն մարդասիրական միջանցք է բացել զենքն ինքնակամ վայր դրած ուկրաինացի զինծառայողներին և ազգայնական խմբավորումների զինյալներին դուրս բերելու համար», – ասել է նա։
Գեներալի խոսքով` այդ նպատակով լիակատար լռության ռեժիմ է սահմանվել, դադարեցվել են մարտական գործողությունները, «Ազովստալի» ողջ երկայնքով ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները և ԴԺՀ խմբավորումներն անվտանգ հեռավորության վրա են տարվել։
Մետաղագործական կոմբինատի անմիջական հարևանությամբ երեք ուղղություններով մարդասիրական շարասյուներ են տեղակայված. առաջինը` արևմտյան ուղղությունից Շևչենկոյի փողոցում, երկրորդը` արևելյան ուղղությունից Հաղթանակի պողոտայում, երրորդը` հյուսիսային ուղղությունից Տագանռոգսկայա փողոցում։
Յուրաքանչյուրի կազմում մարդկանց տեղափոխելու համար նախատեսված 30-ական ավտոբուս և ավտոմեքենաներ, ինչպես նաև բժշկական բրիգադներով շտապօգնության 10 մեքենա կա։
Բացի այդ, բոլոր երեք ուղղություններով բացվել են դիմավորման և ժամանակավոր տեղավորման կետեր, կազմակերպվել սննդի և առաջին բուժօգնության կետեր։ Մարդասիրական շարասյուների ուղղություններով ՌԴ ԶՈւ–ն ԴԺՀ–ի զորամիավորումների հետ անշեղորեն պահպանում են «լռության ռեժիմը»։
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում Կիևի պաշտոնական իշխանություններին խոհեմություն դրսևորել, զինյալներին անիմաստ դիմակայությունը դադարեցնելու և առճակատման չգնալու վերաբերյալ համապատասխան հրահանգներ տալ։ Սակայն հասկանալով, որ նման հրահանգներ ու կարգադրություններ Կիևի իշխանություններից ուկրաինական ստորաբաժանումների հրամանատարները կարող են չստանալ, հորդորում ենք նրանց ինքնուրույն նման որոշում կայացնել և վայր դնել զենքը», – հավելել է գեներալը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 55-րդ օրը։
Լրահոս
0