«Մենք դժոխքից ենք պրծել». ինչ են պատմում փրկված մարիուպոլցիները
22:48 19.04.2022 (Թարմացված է: 22:56 19.04.2022)
© Sputnik / Максим БлиновՓախստականների վրանային ճամբարը Բեզիմյաննոյե գյուղում
Փախստականների վրանային ճամբարը Բեզիմյաննոյե գյուղում
© Sputnik / Максим Блинов
Բաժանորդագրվել
Մարիուպոլից շարունակում են խաղաղ բնակիչների տարհանել։ Շատերն առանց տանիքի են մնացել։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը Ազովի ծովի ափին գտնվող Բեզիմյաննոյե գյուղում վրանային ճամբար է բացել: ՌԻԱ Նովոստիի նյութում ընթերցեք՝ ինչպես են օգնում փախստականներին։
Մարիա Մարիկյան, ՌԻԱ Նովոստի
«Ոչ ոք նման բան չէր սպասում»
Անձնական ավտոմեքենաների կիլոմետրանոց շարասյուն է։ Յուրաքանչյուր տարհանվող պետք է, այսպես կոչված, «ֆիլտրացիա» անցնի. բոլորին մանրակրկիտ զննում են, որ ուկրաինացի զինվորականները քաղաքացիական անձանց անվան տակ չհեռանան։
Երբ բոլոր ձևականություններն ավարտվում են, ոմանք գնում են ռուսական շրջաններ, մյուսները՝ ազգականների մոտ՝ Դոնեցկ ու ԴԺՀ այլ քաղաքներ:
© Sputnik / Максим БлиновՓախստականների վրանային ճամբարը Բեզիմյաննոյե գյուղում
Փախստականների վրանային ճամբարը Բեզիմյաննոյե գյուղում
© Sputnik / Максим Блинов
«Քանի դեռ ամուսինները զննման հերթի մեջ են, կանայք երեխաների հետ կարող են տեղավորվել ճամբարում։ Մեր խնդիրն է ընդունել մարդկանց, քնելու տեղ ապահովել, կերակրել», - բացատրում է ԴԺՀ արտակարգ իրավիճակների նախարարության Մակեևկայի 12-րդ հրշեջ-փրկարարական մասի պետ Սերգեյ Շտարկը։ - Մարդկանց բժշկական և հոգեբանական օգնություն են ցուցաբերում։ Ճամբարում 450 մարդ է տեղավորվում։ Սովորաբար հոսքն աճում է գիշերվա կողմ»։
Վրաններում կարելի է լիցքավորել հեռախոսները, կապ հաստատել հարազատների հետ, համացանցին միանալ: Բայց բոլորը չէ, որ ունեն ծանոթները, որոնք պատրաստ են ապաստանել ծանր ժամանակներում։ Նատալյան երեխայի հետ այստեղ գրեթե մեկ ամիս է: Վերադառնալու տեղ չկա՝ բազմահարկ տունը, որտեղ նրանք ապրում էին, ամբողջովին ավերված է։
© Илья ПиталевԵրեխան կնոջ հետ Բեզիմյաննոյե գյուղի փախստականների վրանային ճամբարում
Երեխան կնոջ հետ Բեզիմյաննոյե գյուղի փախստականների վրանային ճամբարում
© Илья Питалев
«Դա մարտի 1-ի լույս 2-ի գիշերն էր։ Պատրաստվում էինք քնել։ Հանկարծ ազդանշան հնչեց։ Մենք անմիջապես նկուղ իջանք։ Բառերով փոխանցելու չէ, թե ինչ սարսափելի էր։ Ուկրաինացիները տեխնիկան դնում էին բնակելի տների միջև, կրակ բացում։ Երբ նրանք գնում էին այլ դիրքեր, հարվածում էին բազմահարկ շենքերին, թեև գիտեին, որ նրանց տակ մարդիկ են, — ասում է Նատալյան: — Երբ մի քիչ հանդարտվում էր, տղամարդիկ գնում ու ինչ-որ ուտելու բան էին բերում, ջուր էին ճարում։ Երբ մարտի 16-ին մեզ գտան ԴԺՀ-ի մարտիկ տղաները, նրանք ցնցված էին»։
Նատալյան Մարիուպոլում ազգականներ ունի, հայտնի չէ՝ ինչ է նրանց հետ կատարվել, կապ չկա։ Սպասում է, թե երբ թույլ կտան մուտք գործել։ Իսկ առայժմ գիշերում է վրանում։ Յուրաքանչյուրում բնակվում է մինչև 15 մարդ, վառարան կա, բայց քամու պատճառով միևնույնն է՝ ցուրտ է։
«Մենք չենք բողոքում, ընդհակառակը, շատ շնորհակալ ենք։ Մեզ ջերմ ընդունեցին։ Միայն թե տուն վերադառնանք» - ասում է թոշակառու Նատալյա Ֆյոդորովնան։
© RIA Novosti / Maria MarikyanՆատալյա Ֆյոդորովնան
Նատալյա Ֆյոդորովնան
© RIA Novosti / Maria Marikyan
Մարտի 1-ին նա կոնտուզիա է ստացել՝ տան մոտ արկ է պայթել։ Թոշակառու կինն ապրում էր մասնավոր հատվածում, այնտեղ մնալը չափազանց վտանգավոր էր. «Ազովականները» հարևանների մոտ եկան, ծերերին դուրս հանեցին, ականանետը մտցրին բակ։
«Տարիներով կողք կողքի ապրում էինք այդ «ազովականների» հետ, նրանց պաշտպան էինք համարում։ Ոչ ոք նման բան չէր սպասում։ Ամուսնու հետ իջել էինք նկուղ, յուրաքանչյուր սուլոցի հետ Աստծուն շնորհակալություն էի հայտնում, որ մեզ չկպավ, - կնոջ աչքերը արցունքոտվում են։ - Մարտի 25-ին մեզ տարհանեցին։ Բայց ամուսինս չեկավ։ Նա կապիտան է, ծառայել է Բալթիկ նավատորմում։ Ասաց, որ «նավը» չի թողնի ու կսպասի ինձ, հարազատս»։
«Բոլոր հարազատներս այնտեղ են մնացել»
Օքսանան ու ամուսինը Մարիուպոլի Պրիմորսկի շրջանից են: Նրանց տունը տուժել է ռմբակոծություններից, այդ պատճառով տեղափոխել են ծայրամաս, հարազատների մոտ՝ Մորյակով ավան։ Բայց այնտեղ էլ են սկսել հարվածել։
«Մարտի 12-ին 33-րդ դպրոց ջուր բերեցին։ Մարդիկ դուրս եկան նկուղներից։ Իսկ նրանց վրա կրակ բացեցին ...Մտածում էինք Չերյոմուշկի միկրոշրջանում ավելի հանգիստ է, գնացինք այնտեղ։ Երբ անցնում էինք, նորից կրակոցներ եղան։ Թաքնվեցինք ինչ-որ մեկի տանը՝ դուռը բաց էր։ Այդ պահին մարդիկ դուրս վազեցին հիվանդանոցից։ Դիպուկահարները սկսեցին կրակել նրանց վրա: Մայրը երեխայի հետ դուրս եկավ, հետո մի կրակոց, ու նա այլևս չկա, երեխան ընկել էր նրա վրա ու բարձրաձայն կանչում էր», - լաց է լինում Օքսանան: «Մենք դժոխքից ենք պրծել»:
Նրանք մարտի 20-ին լքել են նկուղը, տնից տուն են անցել վազելով, հանդիպել են ԴԺՀ-ի մարտիկներին: Ստարոբեշևոյում ֆիլտրացիա անցնելուց հետո հայտնվել են Բեզիմյաննոյե գյուղում։ «Սպասում ենք այստեղ, պետք է քաղաք վերադառնալ, մեր բոլոր բարեկամներն այնտեղ են»։
© RIA Novosti / Maria MarikyanՕքսանան ու ամուսինը
Օքսանան ու ամուսինը
© RIA Novosti / Maria Marikyan
Իսկ ահա Տատյանան իր որդու ու ամուսնու հետ պատրաստվում են Կուրսկի շրջան գնալ՝ հարազատների մոտ: «Մենք շատ ենք սիրում մեր քաղաքը, բայց մոխրի վրա հնարավոր չէ ապագան կառուցել։ Որդիս իններորդ դասարանում է սովորում, ավարտելու է դպրոցը», - ասում է կինը։
Նկուղում անցկացրել են ավելի քան մեկ ամիս, այդ ընթացքում ընդամենը երկու անգամ են մարդասիրական օգնություն ստացել կամավորներից։
«Դիմում էինք ուկրաինացի զինվորականներին։ Նրանք ասում էին՝ եթե ինչ-որ բան է պետք, ավերված խանութներից վերցրեք, ոչ ոք ձեզ ոչինչ չի բերելու, — ասում է Տատյանան – Օգտագործում էին մեզ որպես կենդանի վահան։ Իսկ վերևի հարկերից առանց հարցնելու վտարում էին։ Այնտեղ դիպուկահարներն էին տեղակայվում։
© RIA Novosti / Maria MarikyanՓախստականները Բեզիմյաննոյե գյուղի վրանային ճամբարում
Փախստականները Բեզիմյաննոյե գյուղի վրանային ճամբարում
© RIA Novosti / Maria Marikyan
«Մենք պատրաստ ենք դիմանալ»
Վրանային ճամբարում ևս մեկ հերթ կա՝ ճաշի. հնդկաձավար, մի կտոր հաց, թեյ։ Վերջին օրերին այստեղ են բերում Միրնի գյուղի բնակիչներին։ Միրնին Մարիուպոլի ծայրամասում է՝ Իլյիչի անվան մետալուրգիական գործարանի մոտ:
«Ազգայնականները քաղաքացիական հագուստ են հագնում, փորձում են մեր մեջ խառնվել։ Հետևաբար, տղամարդկանց հատուկ ձևով են ստուգում։ Մենք պատրաստ ենք համբերել ու չենք ուզում խանգարել մերոնց», - ասում է Գրիգորի Սիտնիկովը։
Նա նախկինում աշխատել է «Իլյիչի գործարանում» «Դեռ խորհրդային տարիներից հիշում եմ՝ նկուղների խորությունը 30 մետր է։ Դա քաղաք է քաղաքի մեջ։ Այդ «ազովականներին» այնտեղից հանելն այնքան էլ հեշտ չէ։ Մենք՝ տեղացիներս, դա բոլորից լավ ենք հասկանում»։
Օրերս նա 66 տարեկան է դարձել։Մաշված շալվար, կյանք ապրած սվիտերների ու սև կաշվե բաճկոնը՝ այն ամենը, ինչ մնացել է: Քանդված տան ու ռմբակոծությունների մասին հանգիստ տոնով է պատմում։ Ձայնը դողում է միայն, երբ շան մասին է հիշում։ «Մինչ ես իջնում էի նկուղ, նա տեղից չշարժվեց։ Հսկում էր»։
© RIA Novosti / Maria MarikyanՆատալյան որդու հետ Բեզիմյաննոյե գյուղի վրանային ճամբարում
Նատալյան որդու հետ Բեզիմյաննոյե գյուղի վրանային ճամբարում
© RIA Novosti / Maria Marikyan
ԱԻՆ աշխատակիցները ցանկացած պահի պատրաստ են բարոյական աջակցություն ցուցաբերել։ «Բոլորը սթրեսի, ընդհանուր անհանգստության, խուճապի մեջ են։ Ավելի սուր են տանում դա երեխաներն ու տարեցները։ Նրանք հատուկ ուշադրության կենտրոնում են»,-ասում է ԴԺՀ ԱԻՆ Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի հոգեբանական ապահովման սեկտորի վարիչ Աննա Չումակը։
Վրանային ճամբարը Բեզիմյաննոյե քաղաքում միայն ժամանակավոր մնալու կետ է։ Նրանք, ովքեր գնալու տեղ չունեն, կարող են դիմել ժամանակավոր տեղակայման կետ։ Դրանք ավելի քան 9,5 հազար են: Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի տվյալներով՝ հատուկ գործողության ընթացքում Ռուսաստան է տարահանվել ավելի քան 800 հազար մարդ Ուկրաինայից, ԴԺՀ-ից ու ԼԺՀ-ից:
© Максим БлиновՓախստականները Բեզիմյաննոյե գյուղի վրանային ճամբարում
Փախստականները Բեզիմյաննոյե գյուղի վրանային ճամբարում
© Максим Блинов