00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
ՀՀ-ի և Ղազախստանի միջև դեռևս կա չիրացված ներուժ․Փաշինյան
13:06
5 ր
Կասիմ-Ժոմարդ Տոկաև
Աստանան պատրաստ է հարթակ տրամադրել Երևան–Բաքու բանակցությունների համար․Տոկաև
13:11
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեռախոսիս մեջ փորձում են լրտեսող վիրուսային ծրագրեր տեղադրել. Մամիջանյան

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2022
Հայկ Մամիջանյան
Բաժանորդագրվել
Հայկ Մամիջանյանի խոսքով` միակ բանը, որ լրտեսման եղանակով կկարողանան իրենից լսել, իր ելույթների ու հարցազրույցների նույն մտքերն են՝ համեմված «հատընտիր հայհոյանքներով»։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ շուրջ մեկ տարի է` իր հեռախոսի մեջ փորձում են լրտեսող վիրուսային ծրագրեր տեղադրել։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ անվտանգության փորձագետների կարծիքով` խոսքը «Պեգասուս» և մի շարք այլ ծրագրերի մասին է։
Մամիջանյանն ասում է, որ գրառումն արել է 2 նպատակով։
«Ընկերներիս համար, որ զգուշանան նման sms-ներից /կարող է գալ նեյտրալ հասցեատերից` lurer, sale և այլն, կամ որևէ անծանոթ անունից՝ Edo, Armen և այլն, կամ ձեր կոնտակներում առկա հեռախոսահամարից»,- գրել է Մամիջանյանը` գրառմանը կցելով sms հաղորդագրությունների սքրինշոթները։
Նա նշել է, որ հրապարակման երկրորդ նպատակը գաղտնալսումը պատվիրողների համար է։
«Հո դուք մազոխիստ չե՞ք։ Միակ բանը, որ կկարողանաք այս եղանակով լսել, իմ ելույթների ու հարցազրույցների նույն մտքերն են՝ համեմված հատընտիր հայհոյանքներով։ Բարի «լսում»»,- գրել է նա։
Հիշեցնենք` «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ 2021 թվականի նոյեմբերին հայտարարել է, որ նամակ է ստացել «Apple» ընկերությունից, ինչը հաստատում է իր նախկին hայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանությունները տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իր քաղաքական գործունեության հետ։ Ավելի ուշ նա ասել է, որ առանց պետության թույլտվության հնարավոր չէ մուտք գործել որևէ բջջային օպերատորի համակարգ և «Պեգասուս» ծրագրով գաղտնալսել որևէ մեկին։
Լրահոս
0